Ռալֆ Հենրի Բաեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռալֆ Հենրի Բաեր
անգլ.՝ Ralph H. Baer
Ralph-Baer.jpg
Ծնվել էմարտի 8, 1922(1922-03-08)[1][2]
Pirmasens, Ռայնլանդ Պֆալց[3]
Մահացել էդեկտեմբերի 6, 2014(2014-12-06)[4][1][5][…] (92 տարեկան)
Manchester, Վերմոնտ, ԱՄՆ[4]
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[6] և Flag of the United States.svg ԱՄՆ[7][8]
Ազգությունգերմանացի և հրեա
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունգյուտարար, ձեռնարկատեր, ճարտարագետ, գյուտարար, video game developer և դիզայներ
Հաստատություն(ներ)Loral Corporation? և Sanders Associates?
Գործունեության ոլորտՏեխնոլոգիա
ԱնդամակցությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ
Գիտական աստիճանգիտության բակալավր (1949)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
ՊարգևներՏեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ[9] IEEE Masaru Ibuka Consumer Electronics Award? Էդիսոնի մեդալ և Ազգային գյուտարարների փառքի սրահ
Կայքralphbaer.com
Ralph Baer Վիքիպահեստում

Ռալֆ Հենրի Բաեր (անգլ.՝ Ralph Henry Baer, մարտի 8, 1922(1922-03-08)[1][2], Pirmasens, Ռայնլանդ Պֆալց[3] - դեկտեմբերի 6, 2014(2014-12-06)[4][1][5][…], Manchester, Վերմոնտ, ԱՄՆ[4]), հրեա-գերմանական ծագմամբ ամերիկացի գյուտարար, տեսախաղերի նախագծող, ինժեներ, գործարար, որն ստացել է «Տեսախաղերի հայր»[10] մականունը՝ այդ ինդուստրիայի զարգացման գործում (հատկապես համակարգչային խաղերի ստեղծման առաջին տարիներին) իր ունեցած հսկայական ավանդի համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Հենրիխ Բաերը (գյուտարարի իսկական անունը) ծնվել է 1922 թվականի մարտի 8-ին Ռոդալբեն քաղաքում: Նրա հայրը՝ Լեո Բաուերը, աշխատել է որպես կաշվեկար մոտակա Պիրմազենս քաղաքի կոշկեղենի արտադրամասում[11]: Մայրը եղել է Լոտտե Բաուերը (մինչև ամուսնությունը՝ Կիրշբաում, անգլ.՝ Charlotte Lauren Kirschbaum, 1899—1999):

1933 թվականին՝ 11 տարեկան հասակում, երբ իշխանության գլուխ են անցնում նացիստները, Բաերը հեռացվում է դպրոցից՝ իր հրեական ծագման պատճառով[12]: Նրա ընտանիքը զգում է, որ երկրում հրեաների հետապնդումներն ավելի են սաստկանում, ուստի 1938 թվականի օգոստոսին, երբ Ռուդոլֆը 16 տարեկան էր, նրանք արտագաղթում են ԱՄՆ և ժամանում Նյու Յորք: Դա տեղի է ունենում տխրահռչակ «Բյուրեղապակյա գիշերվանից»[10] երեք ամիս առաջ: Շուտով ապագա գյուտարարը փոքր-ինչ փոխում է իր անունը և հպատակագրվում՝ դառնալով ԱՄՆ քաղաքացի[13][14][15][16][17][18][19][20]:

ԱՄՆ ժամանելուց ընդամենը մեկ շաբաթ անց Բաերն արդեն աշխատում էր մանիկյուրային հավաքածուների տուփեր արտադրող գործարանում՝ շաբաթական վաստակելով 12 դոլար (2014 թվականի գներով՝ ավելի քան 200 դոլար[21]). հենց այդտեղ 16-ամյա պատանին արել է իր առաջին գյուտը՝ փայտե սեղմակ, որը պահում էր 5-6 տուփ միաժամանակ[22], ինչն զգալիորեն բարձրացրել է աշխատանքի արտադրողականությունը[23]: Վեց ամիս անց նա մետրոյում տեսել է ամսագրի շապիկ, որի վրա գրված էր այն մասին, որ ռադիոյի և հեռուստատեսության սպասարկման ոլորտում կարելի է մեծ գումարներ աշխատել: Ոգեշնչված այդ գաղափարից՝ Բաերը սկսել է թեմատիկ գրականություն գնել, 1940 թվականին ավարտել է Ռադիոյի Ազգային ինստիտուտը՝ «ռադիոտեխնիկ» մասնագիտությամբ: Ծախսելով այդ ամենի համար շուրջ մեկուկես տարի՝ Բաերը թողել է աշխատանքը գործարանում և սկսել է զբաղվել ռադիոընդունիչների, հեռուստացույցների, ալեհավաքների սպասարկմամբ: 1943 թվականին նա զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայել ԱՄՆ-ում, այնուհետև ևս երկու տարի Անգլիայի և Ֆրանսիայի ռազմական հետախուզությունում[10]՝ շարքայինի կոչումով (անձնական համար՝ 32887607)[12]:

Պատերազմից վերադառնալով՝ Բաերն ընդունվել է Ամերիկյան հեռուստատեսային տեխնոլոգիաների ինստիտուտը Չիկագոյում և 1949 թվականին ավարտել այն՝ «հեռուստատեսային ինժեներ» մասնագիտությամբ (այն ժամանակ ծայրահեղ հազվադեպություն) և «գիտությունների բակալավրի» աստիճանով[24][25][26]: Նույն թվականին Բաերը գլխավոր ինժեների պաշտոն է ստացել Wappler, Inc. փոքրիկ ֆիրմայում, որը կենտրոնացած էր բժշկական էլեկտրական սարքավորումների ստեղծման վրա: Այստեղ ևս նա կարողացել է իրեն դրսևորել որպես գյուտարար. նա կատարելագործել է և ստեղծել էլեկտրական հերձադանակներ, էպիլյատորներ և այլ սարքեր:

1951 թվականին Բաերը տեղափոխվել է Loral Corporation ընկերություն, որտեղ ևս աշխատել է որպես ավագ ինժեներ՝ զբաղվելով IBM-ի համար անհրաժեշտ սարքավորումների բարելավմամբ:

1952 թվականից մինչև 1956 թվականը աշխատել է Transitron, Inc. ընկերությունում որպես ավագ ինժեներ, իսկ ավելի ուշ՝ որպես փոխնախագահ[27]:

1955 թվականին տեղափոխվել է Մանչեսթեր, որտեղ էլ ապրել է իր կյանքի մնացած մասը[28]:

1956 թվականին Բաերը հիմնադրել է իր սեփական ընկերությունը: Այնտեղ աշխատել են մինչև 500 ինժեներներ, որոնք զբաղվել են հիմնականում ռազմական պատվերներով[29]: Հենց այդ աշխատանքն էր, որ Բաերին այնպիսի գաղափար ներշնչեց, որն արդյունքում հանգեցրել է աշխարհում առաջին խաղային վահանակի ստեղծմանը:

1972 թվականին Բաերն սկսել է համագործակցել նոր ձևավորված Atari ընկերության հետ, որն այդ նույն տարում ստեղծել է կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողված արկադային ավտոմատներից մեկը՝ Pong, որի խաղի էությունը հիմնված էր Բաերի նախագծած «Սեղանի թենիսի»[30] վրա: Ավելի ուշ Բաերի և Նոլան Բուշնելի (Atari նախագահի) միջև այդ խաղի արտոնագրման հետ կապված երկարատև վեճ սկսվեց:

1975 թվականին նա սկսել է ինքնուրույն խորհրդատվական բիզնես և համագործակցել Marvin Glass & Associates-ի հետ (Չիկագո)[31]:

1987 թվականին Բաերն անցել է թոշակի, սակայն մինչև իր կյանքի վերջը շարունակել է առաջարկել և ստեղծել նոր տեսախաղեր և էլեկտրոնային խաղալիքներ[32]: Բաերն ունի 50 արտոնագիր ԱՄՆ-ում և ևս 100-ը՝ ողջ աշխարհում[23], որոնք կապված են ոչ միայն տեսախաղերի և էլեկտրոնային խաղալիքների հետ, այլև, օրինակ, բացիկների, դռան խոսող գորգերի և սուզանավերին հետևող համակարգերի հետ[22]:

2005 թվականին լույս է տեսել Բաերի «Տեսախաղեր։ Սկզբում»[33] գիրքը: 2006 թվականին Ռալֆ Բաերն իր բոլոր սարքավորումներն ու փաստաթղթերը, որ կապված են իր գյուտերի հետ, նվիրել է Սմիթսոնյան ինստիտուտին[34]:

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Ռալֆ Բաերն ամուսնացել է Դենա Ուինսթոնի հետ: Զույգը միասին ապրել է ավելի քան կես դար՝ մինչև Դենայի մահը 2006 թվականին: Այդ ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ՝ Ջեյմսը, Մարկը և Նենսին: Ինքը՝ Ռալֆ Բաերը, մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 6-ին: Մահվան պահին նա ուներ երեք երեխա և չորս թոռ[35]: Նա թաղվել է իր մահից երեք օր անց՝ Adath Yeshurun տաճարի մոտ[36]:

Գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռալֆ Բաերին անվանում են տեսախաղերի գյուտարար: Հեռուստատեսային էկրանը խաղերի համար օգտագործելու նրա առաջին փորձերը սկսվել են 1966 թվականից[23]: Իր համար կանխապես ապահովելով երկու ինժեներների պաշտպանությունը և փորձի համար ստանալով 2500 դոլար (մոտ 17000 դոլար՝ 2014 թվականի գներով)[22]՝ Բաերը երկու տարում ստեղծել է «Շագանակագույն տուփը»՝ աշխարհում առաջին բարձակավոր համակարգը տեսախաղերի համար: Այն ստացել է նման անվանում, քանի որ նրա արտաքին շերտը պատրաստված էր նրբատախտակից: Չորս տարի շարունակ Բաերը չէր կարողանում գտնել այնպիսի ֆիրմա, որը կստանձներ այդ անսովոր ապրանքը շուկայում առաջ մղելու գործը: Դա տեղի է ունեցել միայն 1972 թվականին, երբ Բաերը վերափոխել է իր «Շագանակագույն տուփը». այդ բարձակն ստացել է Magnavox Odyssey անվանումը[22]: Ամբողջ աշխարհում այդ կցուրդներից վաճառվել է մոտ 330 հազար հատ: Ներկայումս առաջին «Շագանակագույն տուփերից» մեկը պահվում է Սմիթսոնյան ինստիտուտում:
  • 1971 թվականի մարտին Բաերն ստացել է աշխարհում առաջին արտոնագիրը «հեռուստատեսային խաղային և ուսուցանող սարքերի» համար[37]:
  • 1972 թվականին Բաերն ստեղծել է աշխարհում առաջին լուսային ատրճանակը՝ մեկը նրանցից, որ կարողացել են մուտք գործել մասսայական շուկա՝ Shooting Gallery:
  • 1975-1978 թվականներին Բաերը նշանակալի ներդրում է ունեցել Magnavox Odyssey սերիայի կցուրդների մոդելների զարգացման գործում:
  • 1978 թվականին[31] հանրությանն է ներկայացվել Հովարդ Մորիսոնի հետ համատեղ մշակված «Սայմոն» խաղը[38], իսկ 1979 թվականին՝ նրա «Սուպեր Սայմոն» շարունակությունը:
  • 1979 թվականին թողարկվել է անգլ.՝ Ideal Maniac խաղը, որն ավելի քիչ հանրաճանաչություն է ունեցել, քան «Սայմոնը»:

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://archive.computerhistory.org/resources/text/Oral_History/Baer_Ralph_1/Baer_Ralph_1and2.2006.102657972_final.pdf
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.nytimes.com/2014/12/08/business/ralph-h-baer-dies-inventor-of-odyssey-first-system-for-home-video-games.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/932627/Ralph-Henry-Baer
  6. http://www.npr.org/books/titles/137887318/all-your-base-are-belong-to-us-how-fifty-years-of-videogames-conquered-pop-cultu
  7. http://www.bbc.co.uk/news/technology-30377663
  8. https://www.moma.org/artists/43660
  9. https://www.nationalmedals.org/laureates
  10. 10,0 10,1 10,2 Бендж Эдвардс. The Right to Baer Games — An Interview with Ralph Baer, the Father of Video Games(անգլ.) на сайте gamasutra.com, стр. 1, 23 марта 2007
  11. Гарднер Хендри. Oral History of Ralph Baer(անգլ.) на сайте computerhistory.org, 12 октября 2006, 27 ноября 2006
  12. 12,0 12,1 Люк Планкетт. The Father Of Video Games Fled The Nazis, Fought Them Then Took All Their Guns(անգլ.) на сайте kotaku.com, 3 мая 2011
  13. Plunkett Luke (May 3, 2011)։ «The Father Of Video Games Fled The Nazis, Fought Them Then Took All Their Guns»։ Kotaku։ Gawker Media։ Վերցված է December 7, 2014 
  14. Karras Steve (October 19, 2012)։ «Ralph Baer: The Father of the Video Game»։ The Huffington Post։ Վերցված է December 7, 2014 
  15. Edwards Benj (March 23, 2007)։ «The Right to Baer Games – An Interview with Ralph Baer, the Father of Video Games»։ Gamasutra։ Վերցված է December 7, 2014 
  16. «Icons: Ralph Baer». Icons. Season 4. Episode 5006. June 9, 2005. G4. http://www.g4tv.com/icons/episodes/4174/Ralph_Baer.html. 
  17. Dillon Roberto (2011)։ The Golden Age of Video Games: The Birth of a Multi-billion Dollar Industry։ Taylor & Francis Group։ ISBN 978-1-4398-7323-6 
  18. Wolf Mark J.P. (2001)։ The Medium of the Video Game։ University of Texas Press։ ISBN 0-292-79148-8 
  19. Kent Steven (2001)։ Ultimate History of Video Games։ Random House։ ISBN 978-0-7615-3643-7 
  20. Loh Jules (February 6, 1977)։ «Inventor Has Deep Impact on U.S. Life»։ Eugene Register-Guard։ Վերցված է December 7, 2014 
  21. Калькулятор инфляции в США(անգլ.)
  22. 22,0 22,1 22,2 22,3 Полина Есакова. В США умер создатель первой игровой приставки(ռուս.) на сайте rbc.ru, 8 декабря 2014
  23. 23,0 23,1 23,2 Simon Says: Invent(անգլ.) на сайте uspto.gov, апрель 2010
  24. Marino-Nachison David (December 7, 2014)։ «Ralph H. Baer, a father of video gaming, dies at 92»։ The Washington Post։ Վերցված է December 7, 2014 
  25. Cf. Wolverton, Mark, "The Father of Video Games", American Heritage Invention and Technology magazine, Fall 2009 issue.
  26. American Television Institute, earlytelevision.org; accessed December 7, 2014.
  27. Smithsonian Institution, "Administrative/biographical history", Ralph H. Baer Papers, The Jerome and Dorothy Lemelson Center for the Study of Invention and Innovation; smithsonian.org; accessed December 7, 2014.
  28. Ральф Баер — изобретатель видеоигр(անգլ.) на сайте pong-story.com
  29. Martin Douglas (December 7, 2014)։ «Ralph H. Baer, Inventor of First System for Home Video Games, Is Dead at 92»։ The New York Times։ Վերցված է December 7, 2014 
  30. Pongmuseum.com — Заглавная страница(անգլ.)
  31. 31,0 31,1 Simon Electronic Game, 1978(անգլ.) на сайте americanhistory.si.edu
  32. Stephen Kline, Nick Dyer-Witheford, Greig De Peuter (2003)։ Digital Play: The Interaction of Technology, Culture, and Marketing։ McGill-Queen's University Press։ ISBN 0-7735-2591-2 
  33. Videogames: In the Beginning(անգլ.) (2005) ISBN 0-9643848-1-7
  34. Бумаги Ральфа Баера: 1943—1953, 1966—1972, 1991 и 2000—2006(անգլ.) на сайте Смитсоновского института
  35. Дэвид Марино-Начисон. Ralph H. Baer, a father of video gaming, dies at 92(անգլ.) на сайте washingtonpost.com, 7 декабря 2014
  36. 36,0 36,1 Некролог(անգլ.) на сайте legacy.com, 8 декабря 2014
  37. Golden Age. Chronology of the History of Video Games. 1971(անգլ.) на сайте thocp.net
  38. Патент US 4207087 A(անգլ.)
  39. Лауреаты Национальной медали США в области технологий и инноваций за 2004 год(անգլ.) на сайте uspto.gov
  40. «President George W. Bush Presents….»։ White House Archives։ February 2006։ Վերցված է December 7, 2014 
  41. Carless Simon (November 17, 2005)։ «Game Pioneer Ralph Baer Wins National Medal»։ Gamasutra։ Վերցված է December 7, 2014 
  42. Sheffield Brandon (July 28, 2005)։ «Wrap-Up: G4's G-Phoria Video Game Awards»։ Gamasutra։ Վերցված է April 18, 2007 
  43. «IEEE Masaru Ibuka Consumer Electronics Award Recipients»։ IEEE։ Վերցված է May 2, 2008 
  44. GDC 2008: Ralph Baer Receiving Pioneer Award(անգլ.) на сайте ign.com, 20 декабря 2007
  45. Brooks David (April 7, 2010)։ «N.H. brain behind GPS in hall of fame»։ The Telegraph։ Արխիվացված է օրիգինալից July 14, 2014-ին։ Վերցված է December 7, 2014 
  46. «Recipients of the 2014 Medals and Awards»։ Institute of Electrical and Electronics Engineers։ 14 փետրվարի, 2014։ Արխիվացված է օրիգինալից February 24, 2014-ին։ Վերցված է 24 ապրիլի, 2014 
  47. Cork Jeff (January 9, 2015)։ «Ralph Baer, Al Alcorn To Receive AIAS Pioneer Awards»։ Game Informer։ Վերցված է January 9, 2015 
  48. Crecente Brian (February 6, 2015)։ «Game industry pauses to say thanks to the father of gaming»։ Polygon։ Վերցված է February 6, 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Further reading[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]