Jump to content

Նոլան Բուշնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոլան Բուշնել
անգլ.՝ Nolan Bushnell
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1943(1943-02-05) (83 տարեկան)
ԾննդավայրClearfield, Դեյվիս շրջան, Յուտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՅուտայի համալսարան, Յուտա նահանգի համալսարան և Davis High School?
ԵրկերPong?
Մասնագիտությունճարտարագետ, ձեռնարկատեր, համակարգչային գիտնական, գյուտարար և video game developer
Պարգևներ և
մրցանակներ
🌐
 Nolan Bushnell Վիքիպահեստում

Նոլան Բուշնել (անգլ.՝ Nolan Bushnell, փետրվարի 5, 1943(1943-02-05), Clearfield, Դեյվիս շրջան, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ և ձեռներեց։ Հիմնադրել է ավելի քան քսան ընկերություն և համարվում է համակարգչային խաղերի ինդուստրիայի հիմնադիր հայրերից մեկը։ «Newsweek»-ի վարկածով ճանաչվել է «Ամերիկան փոխած 50 մարդկանցից մեկը»[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին հիմնադրել է «Atari, Inc» ընկերությունը, որը մեծ ազդեցություն է ունեցել տեսախաղերի ինդուստրիայի վրա, 1977 թվականին՝ «Chuck E. Cheese ՛s» ընտանեկան ռեստորանների և զվարճանքի կենտրոնների ցանցը։ 1983 թվականին Սթեն Հանիի հետ հիմնադրել է «Etak» ընկերությունը՝ նրանց կողմից մշակված ավտոմեքենաների համար համակարգչային նավիգացիոն համակարգ թողարկելու նպատակով[3]։

1997 թվականին ըստ «Computer Gaming World»-ի՝ Նոլան Բուշնելին հինգերորդ տեղն Է զբաղեցրել խաղային ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[4]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներառվել է Համակարգչային խաղերի փառքի սրահում և Կենցաղային էլեկտրոնիկայի ասոցիացիայի փառքի սրահում։ Արժանացել է BAFTA Fellowship և Nations Restaurant News-ի «Տարվա նորարար» մրցանակների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ 2009 Academy Fellow: Nolan Bushnell — 2019.
  2. ↑ McCracken, Harry (2012 թ․ հունիսի 27). «Atari at 40: Catching Up with Founder Nolan Bushnell». Time. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  3. ↑ Benj Edwards Who Needs GPS? The Forgotten Story of Etak’s Amazing 1985 Car Navigation System(անգլ.) Fast Company (26 июня 2015), перевод Вячеслава Голованова
  4. ↑ The Most Influential People in Computer Gaming(անգլ.) // Computer Gaming World : journal. — Ziff Davis, 1997. — № 159. — С. 56.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Atari Inc. — Business is Fun, by Curt Vendel, Marty Goldberg (2012) ISBN 0985597402
  • Zap: The Rise and Fall of Atari, by Scott Cohen (1984) ISBN 0-7388-6883-3
  • Gaming 101: A Contemporary History of PC and Video Games, by George Jones (2005) ISBN 1-55622-080-4
  • The Ultimate History of Video Games: From Pong to Pokémon—The story Behind the Craze That Touched Our Lives and Changed the World, by Steven L. Kent (2001) ISBN 0-7615-3643-4
  • High Score!: The Illustrated History of Electronic Games, by Rusel DeMaria, Johnny L. Wilson (2003) ISBN 0-07-223172-6
  • The First Quarter, by Steven L. Kent

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոլան Բուշնել» հոդվածին։