Ռազմիկ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմիկ Վարդանյան
Ռազմիկ Վարդանյան.jpg
Ծնվել էապրիլի 14, 1941(1941-04-14) (79 տարեկան)
ԾննդավայրՏաթև, Սյունիքի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական և քիմիկոս

Ռազմիկ Լևոնի Վարդանյան (ապրիլի 14, 1941(1941-04-14), Տաթև, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի լիիրավ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Վարդանյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 14-ին՝ Գորիսի շրջանի Տաթև գյուղում: 1962 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Երրորդ կուրսից Ռազմիկ Վարդանյանն ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում և ավարտել այն 1967 թվականին: 1968-1972 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ «Քիմիական ֆիզիկա» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո աշխատանքի է անցնել պրոֆեսոր[1] Եվգենի Դենիսովի լաբորատորիայում[2], ապա տեղափոխվել է Հայաստան, որպես լաբարատորիայի վարիչ աշխատանքի անցել Կիրովական (այժմ Վանաձոր) քաղաքի պոլիմերային սոսինձների գիտահետազոտական ինստիտուտում: Այդ սոսինձների շատ տեսակներ մինչև այժմ էլ կիրառվում են։ Նրա ղեկավարած լաբարատորիայի կողմից ներդրվել է մոտ 15 հեղինակային իրավունք:

1975 թվականին աշխատանքի է հրավիրվել ՀՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական բաժանմունք, որտեղ զբաղվել է խոլեստերինային հեղուկ բյուրեղների կայունացման խնդիրներով:

2005-2016 թվականներին զբաղեցրել է ՀՊՃՀ Գորիսի կրթահամալիրի, 2006 թվականից՝ Գորիսի պետական համալսարանի նախ ուսումնական, ապա՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։ Գորիսի պետական համալսարանի գիտական լաբորատորիայի հիմնադիր ղեկավարն է: Գիտական աշխատանք ու դասախոսություններ կատարում է քիմիայի տարբեր ճյուղերից։

Ռազմին Վարդանյանի հեղինակած շուրջ 250 գիտական հոդվածները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես նախկին խորհրդային երկրների գիտնականներ շրջանում, այնպես էլ Կանադայում, Հնդկաստանում, Լեհաստանում, Ռումինիայում և այլուր։ 1981 թվականին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քիմիական կինետիկայի ասպարեզի անդամ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]