Պոլիմերային սոսինձների ինստիտուտ (Վանաձոր)
Վանաձորի պոլիմերային սոսինձների ինստիտուտ | |
---|---|
Հապավում | ՎՊՍԻ |
Տեսակ | ակադեմիական ինստիտուտ |
Տիպ | համամիութենական միավորման գիտական հիմնարկություն |
Երկիր | ![]() |
Վանաձորի պոլիմերային սոսինձների ինստիտուտ գիտահետազոտական և նախագծային Է. Լ. Տեր-Ղազարյանի անվան, ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության մինիստրության «Սոյուզքիմպլաստ» համամիութենական միավորման գիտական հիմնարկություն էր։
Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել էր 1958 թվականին։ Սկզբում զբաղվում էր քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների հետազոտման և նախագծման աշխատանքներով և կոչվում էր Հայքիմգիտնախագիծ։ 1967 թվականին վերակառուցվել և մասնագիտացվել էր արդյունաբերության տարբեր բնագավառներում օգտագործվող պոլիմերային սոսնձող նյութերի, սինթետիկ խեժանյութերի ստեղծման, սոսինձների արտադրության ու ներդրման, ինչպես նաև քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների նախագծման, հոսող ջրերն արտադրական թափոններից մաքրելու աշխատանքների ուղղությամբ։
Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի գիտահետազոտական, նախագծային և փորձնական արտադրության բաժիններ։ Տարեկան արտադրանքը (սոսինձներ) 500 տ էր։ Կիրառվում է ավտոմոբիլաշինության, նավաշինության, ռադիոտեխնիկայի, նավթամշակման, պոլիգրաֆիական, փայտամշակման և արդյունաբերության այլ ճյուղերում։ Սոսնձի հիմնական սպառողը Վոլգայի (քաղաք Տոլյատի) ավտոգործարանն էր։ Ինստիտուտում նախագծվել էր Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 468)։ ![]() |