Ջրհորից դուրս եկող ճշմարտությունը
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Ժան Լեոն Ժերոմ |
տարի | 1896 |
բարձրություն | 91 սանտիմետր |
լայնություն | 72 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | այլաբանություն և նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Աննա դե Բոժյոյի թանգարան |
հավաքածու | Աննա դե Բոժյոյի թանգարան |
հիմնական թեմա | Ճշմարտություն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Ջրհորից դուրս եկող ճշմարտությունը (ֆր.՝ La Vérité sortant du puits), նաև «Մտրակով զինված ճշմարտությունը դուրս է գալիս ջրհորից, որ պատժի մարդկությանը» (La Vérité sortant du puits armée de son martinet pour châtier l'humanité) կամ պարզապես «Ճշմարտություն» (La Vérité), ֆրանսիացի նկարիչ Ժան Լեոն Ժերոմի 1896 թվականին ստեղծած նկարն է։ Գտնվում է Ֆրանսիայի Օվերեն քաղաքի Աննա դե Բոժյոյի թանգարանում։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Լեոն Ժերոմը (1824—1904) սովորել է հայտնի նկարիչներ Պոլ Դելարոշի և Մարկ Գաբրիել Շարլ Գլեյրի մոտ։ Նրանք ապագա նկարչի մոտ սերմանել են ճանապարհորդելու, տարբեր ազգերի սովորություններ ուսումնասիրելու կիրք, և հատկապես Արևելքի առանձնահատուկ սեր։ Ժերոմի առաջին աշխատանքները բարձր է գնահատել այդ ժամանակվա հարգված և ազդեցիկ արվեստի քննադատ Թեոֆիլ Գոտյեն, որի հետ ապագայում մտերիմներ են դարձել։ Մասսայական մշակույթի ծագման շրջանում Ժերոմը՝ իր դիմանկարներով, մելոդրամատիկ նկարներով, նաև դիցաբանական և էրոտիկ թեմաներով, ընդառաջ է գնացել բուրժուական Ֆրանսիայի նոր ձևավորվող հասարակության և սալոնային արիստոկրատիայի ճաշակին։ Նկարել է նապոլեոնական արշավների և արաբական շուկաների թեմաներով նկարներ։ Գտնվելով իր փառքի գագաթնակետին Ժերոմը ֆրանսիայի կայսերական ընտանիքի մշտական հյուրն է եղել։ Զբաղեցրել է Գեղեցիկ արվեստների դպրոցի պրոֆեսորի պաշտոնը։ նրա ստուդիան եղել է նկարիչների, դերասանների և գրողների հանդիպման վայր։ Մի միջավայր, որտեղ նա լեգենդար և հարգելի վարպետ էր՝ հայտնի իր սրամտություններով, կարգապահության հանդեպ քամհարական վերաբերմունքով, բայց և այնպես ուսուցման խիստ կանոնակարգի կողմանկից էր և հայտնի էր իմպրեսիոնիզմի հանդեպ իր թշնամանքով[1][2][3][4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Richard L. Lewis, Susan Ingalls Lewis The Power of Art. — Cengage Learning, 2013. — 544 с. — ISBN 1133589715(անգլ.)
- Scott Christopher Allan, Mary G. Morton Reconsidering Gérôme. — Getty Publications, 2010. — 160 с. — ISBN 1606060384(անգլ.)
- Fae Brauer Rivals and Conspirators: The Paris Salons and the Modern Art Centre. — Cambridge Scholars Publishing, 2014. — 457 с. — ISBN 144386370X(անգլ.)
- Jennifer Speake The Oxford Dictionary of Proverbs. — Oxford University Press, 2015. — 416 с. — (Oxford Paperback Reference Series). — ISBN 0198734905(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jean-Léon Gérôme». Պոլ Գետտի կենտրոն. Վերցված է 12 октября 2016-ին.
- ↑ «Jean-Léon Gérôme». California Department of Parks and Recreation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 12 октября 2016-ին.
- ↑ «Art review: 'The Spectacular Art of Jean-Léon Gérôme'». The Los Angeles Times. 21 июня 2010. Վերցված է 12 октября 2016-ին.
- ↑ «"Бассейн в гареме" и другие произведения Жана-Леона Жерома в собрании Эрмитажа». Государственный Эрмитаж. Վերցված է 12 октября 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Правда, вылезающая из колодца»». Музей Анны де Божё. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.(ֆր.)