Ջրային բուսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Arboretum Ellerhoop - Lotosblüte im Arboretum-See.jpg

Ջրային բուսականություն, Հայաստանի հանրապետությունը ունի բավականին հարուստ և բազմազան ջրային բուսականություն։ Հայտնաբերվել են 60-ից ավելի ծաղկավոր ջրային բույսեր (հիդրոֆիտներ)։ Դա պայմանավորված է ջրավազանների էկոլոգիական և բուսաաշխարհագրական բազմազանությամբ ու տարաբաշխմամբ։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

FloatingRedBlueLilies.JPG

Լեռնազանգվածների ալպյան գոտին բավականին հարուստ է լճերով (Կապուտան, Ծաղկարի, Գազանա և այլն), սակայն ցրտաշունչ կլիմայական պայմանների պատճառով ջրային բուսականություն չի աճում։ Միայն Արագած լեռան վրա գտնվող Քարի լճում (3200 մետր) աճում է վարսագեղը (ջրաստղ)՝ ծաղկավոր բույսերից միակը։

Հայաստանի հանրապետությունում գետերը հոսում են խոր ձորերով ու կիրճերով և սրընթաց են. բնականաբար այդպիսի պայմաններում ջրային բույսերը չեն կարող աճել։ Սակայն շատ ջրային մամուռներ (լյարդամամուռ, ֆոնտինալիս և այլն) հարմարվել են նման պայմաններին։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային բուսականությունն առանձնապես լավ է զարգացած Սևանա, Պարզ, Տզրկածով և այլ լճերում, Արփի ջրամբարում (շերեփուկախոտ, ջրոսպ, բյուրատերևուկ, ռիչիա, խորշաբույս, տարբեր ջրիմուռներ և այլն)։ Լոռու մարզի լճակներում աճում են Հայաստանի համար հազվագյուտ ջրային բույսեր (սպիտակ և դեղին ջրաշուշաններ, փոքր և միջին խորշաբույսեր, ծովոսպ և այլն)՝ առաջացնելով նույնիսկ բուսուտներ։ Արարատյան դաշտի ջրային բուսականությունը (առավելապես Մեծամոր լճի և գետի) աչքի է ընկնում իր քանակ, կազմով։

Բացառիկ է ջրային բույսերի դերը լճակների, ջրավազանների ու գետերի կենսաբանական ռեժիմի կարգավորման գործում։ Դրանք մաքրում են ջրամբարները՝ կատարելով զտիչի դեր, հարստացնում են թթվածնով, ծառայում որպես կեր և բնադրման, պաշտպանման, բազմացման վայր՝ զանազան ջրլող թռչունների ու կենդանիների համար։

Հիդրոֆիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hydrocharis.jpg
Ջրային մանուշակ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schenk. Biologie der Wassergewächse. — Bonn, 1885.
  • Zacharias. Die Thier- und Pflanzenwelt des Süsswassers. — Leipzig, 1891.
  • Kerner. Pflanzenleben. — Leipzig, 1887—1891.с 2 100 рисунками и 40 раскрашенными таблицами
  • Engler und Prantl. Die natürlichen Pflanzenfamilien.
  • Бекетов А. Н. Однодольные // Курс ботаники. — СПб, 1889.
  • Жизнь пресных вод СССР / Под ред. В. И. Жадина. — М. — Л., 1949. — Т. 2.
  • Шмитхюзен И. Общая география растительности / Пер. с нем.. — М., 1966.
  • Water Plants of the World / Cook, C.D.K. (ed). — The Hague: Dr W Junk Publishers, 1974. — ISBN 90-6193-024-3
  • Рычин Ю. В. Флора гигрофитов. Определитель по вегетативным признакам сосудистых растений водоёмов и влажных местообитаний центральной части европейской территории СССР / Под редакцией проф. В. В. Алёхина. — М.: Гос. изд-во «Советская наука», 1948. — 448 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png