Շերեփուկախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շերեփուկախոտ
Շերեփուկախոտ լողացող
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հովվափողածաղկավորներ
Ընտանիք Շերեփուկախոտազգիներ
Ցեղ Շերեփուկախոտ
Լատիներեն անվանում
Potamogeton L.
Տեսակներ

Տես տեքստը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Շերեփուկախոտ[1] (լատ.՝ Potamogeton), գետաբույս, ջրահասկ, շերեփուկախոտազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերեփուկախոտ

Ցողունի երկարությունը 2-3 (6) մ է։ Տերևները տարբեր ձևերի (թելանմանից մինչև լայն էլիպսաձև) են, ստորջրյաները՝ թաղանթային, թափանցիկ, լողացողները՝ կաշեկերպ, ամուր։ Ծաղկաբույլը հասկանման է, ջրի մակերեսին, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտղիկները 1-4 կորիզապտղիկներ կամ ընկուզիկներ են։ Բազմանում է գեներատիվ և վեգետատիվ ճանապարհներով։ Շերեփուկախոտի բուսուտները ձկների համար ձվադրման և սնման վայրեր են։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և այլ մարզերի, Երևանի շրջակայքի դանդաղահոս և լճացած ջրերում, լճերում, ջրամբարներում և այլն։

2010 թվականին հայտնի է 143 տեսակref>«Species in Potamogeton»։ The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն)։ Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10–ին </ref>։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերեփուկախոտը կարգավորում է ջրավազանների թթվածնային ռեժիմը, նպաստում տիղմի առաջացմանը։ Կարելի է օգտագործել նաև որպես գեղազարդիչ (պարտեզագործությունում) և ակվարիումային բույս։ Շերեփուկախոտ մազանմանը (լատ.՝ Potamogeton trichoides) հանդիպում է կանգնած և դանդաղահոս գետերում (Երևան, գ. Փարաքար), բազմանում է առավելապես վեգետատիվ ճանապարհով, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Շերեփուկախոտներրի տեսակները գործնականորեն մեծ նշանակություն չունեն։ Դրանք մեծ քանակություններով պարունակում են կիր, որի համար էլ օգտագործվում են որպես պարարտանյութեր։ Շերեփուկածոտներով սնվում են ջրային խխունջները, միջատները և ձկները։

Շերեփուկախոտների որոշ տեսակներ կեր են ծառայում ջրլող թռչունների, մշկամկների և կուղբերի համար։ Ավելի հաճախ դրանք ծառայում են ոչ թե որպես սնունդ, այլ որպես գաստրոլիտներ։

Շերեփուկախոտների մասսայական տարածումը խոչընդոտում է փոքր նավերի շարժմանը, և նպաստում է ջրամբարնների ճահճացմանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Биологический энциклопедический словарь / Гл. ред. М. С. Гиляров; Редкол.: А. А. Баев, Г. Г. Винберг, Г. А. Заварзин и др.. — 2-е изд., исправл.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 532. — 864 с. — 150 600 экз. — ISBN 5-85270-002-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png