Ծաղկարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկարի (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկարի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴերջանի գավառակ
Այլ անվանումներԾաղկար, Ծաղկարան, Ծաղկարին, Ծակքար
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ծաղկարի (Աշխարհ)##
Ծաղկարի (Աշխարհ)

Ծաղկարի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Մամախաթուն քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբներին ուներ մոտ 60 տուն հայ և 15 տուն այլազգի բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկարին ուներ Սուրբ Աստվածածին անունով մատուռ։ Բնակավայրի մոտ էր գտնվում Սուրբ Դավիթ վանքը, որի շրջապատում կային խոշոր խաչարձաններ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 837

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 112