Թոփալ Չավուշ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Թոփալ Չավուշ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Դերջանի գավառակ |
Այլ անվանումներ | Թոփալ Չաուշ, Թոփալ Չավուշ, Թոփիլ-չաուտ, Տոպալ Չաուշ, Տոպիլ Չաուտ |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Ժամային գոտի | UTC+3 |
Թոփալ Չավուշ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]: Գտնվում էր Մամախաթուն քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք, Եփրատ գետի փախ կողմում, նրա վտակներից մեկի ափին՝ ձորամիջում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականին թուրքերը հարձակվել են հայերի վրա: Հայերի մեծ մասը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գազանաբար կոտորվել է Կամախի կիրճում:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1880 թվականներին ուներ 299 խառը, իսկ 1909 թվականին՝ 35 տուն հայ և 150 տուն թուրք բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու մեղվաբուծությունն էր: Գյուղն հայտնի էր իր ընտիր մեղրով:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոփալ Չավուշն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 480-481