Բազմաղբյուր (Դերջանի գավառ)
Jump to navigation
Jump to search
Ավան | |
---|---|
Բազմաղբյուր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Դերջանի գավառակ |
Այլ անվանումներ | Խազգյուղ, Խաչ, Խաչգյուղ, Խարքյոյ |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Ժամային գոտի | UTC+3 |
Բազմաղբյուր, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Մանանաղի գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում կամ Վերին Դերջանի գավառակում[1]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XI դարից ավանն հայնտնի էր որպես թոնդրակյան շարժման կենտրոններից մեկը: XI դարում, ըստ Արիստակես Լաստիվերցու, ավանն անվափոխվել է Խաչ անվան: Ուշ ժամանակներում թուրքերը բնակավայրը կոչել են Խաչքյոյ:
Ավանն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի կեսերին ուներ 20, իսկ 1909 թվականին՝ 55 տուն հայ և մոտ այդքան էլ քուրդ բնակիչ:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմաղբյուրն ուներ Ս. Պողոս-Պետրոս անունով եկեղեցի:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1870-ական թվականներին գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 90 աշակերտ: Ըստ երևույթին այստեղ դասի էին հաճախում նաև հարևան գյուղերից[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 546