Դվնիկ (Դերջանի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվնիկ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Դվնիկ | ||
| 39°42′53″N 40°6′50″E / 39.71472°N 40.11389°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառակ | Դերջանի գավառակ | |
| Այլ անվանումներ | Դըվնիկ, Դվիկ, Դվին, Դվնինկ, Դունիկ, Թըվնիկ, Թվնիկ, Տիվնիկ, Տվնի, Տվնիկ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼56 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 446[2] | |
| Ավտոմոբիլային կոդ | 24[3] | |
|
| ||
Դվնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[4]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 15-16 կմ արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հայկական թաղերն ավերվել, իսկ հայ բնակչությունը զանգվածային բնաջնջվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Քչերին հաջողվել է փրկվել կոտորածից և գաղթել այլ երկրներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականին ուներ 70 տուն` 692 բնակչով։ Բնակչության մեծ մասը հայեր էին։ 1913 թվականին հայերը կազմում էին 60 տուն։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի մոտ է գտնվում Արևմտյան Եփրատի հին կամուրջներից մեկը` Դվնիկի կամուրջը, որը հավանաբար կառուցվել է IV դարում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ական թվականներից գյուղում գործում էր հայկական երկսեռ դպրոց։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դվնիկում 1587 թվականին Հակոբ Ծաղկողը նկարազարդել է ավետարան, որը ներկայումս գտնվում է Մատենադարանում[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 148-149
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
