Բուլք
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Բուլք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դերջանի գավառակ | |
Այլ անվանումներ | Բյուլք, Բուլքն, Բույլք, Պյուլք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բուլք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]: Գտնվում էր Արևմտյան Եփրատի աջ ափին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է նշանավոր գյուղ: Բնակչության զգալի մասը թուրքերի ձեռքով կոտորվեց 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։ Գյուղը հիմնահատակ ավերվեց:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1890-ական թվականներին ուներ 100, 1909 թվականին` 120, իսկ 1914 թվականին` 150-160 տուն` 1500 հայ բնակչով:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր: Գյուղն ուներ բերրի հողեր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուլքն ուներ Ս. Գևորգ եկեղեցի:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 200 աշակերտ:
Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին դարերում Բուլքն եղել է գրչության կենտրոն[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 753