Ծովոսպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծովոսպ
Ծովոսպ
Ծովոսպ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Filicophyta
Դաս Ձիաձետներ (Equisetopsida)
Ենթադաս Polypodiidae
Կարգ Salviniales
Ընտանիք Սալվինազգիներ (Salviniaceae)
Ցեղ Ծովոսպ (Salvinia)
Տեսակ Ծովոսպ (S. molesta)
Միջազգային անվանում
Salvinia molesta

Ծովոսպ (լատ.՝ Salvinia), ծովոսպազգիների ընտանիքի ջրային պտեր, միամյա խոտաբույսեր։ Հայտնի է մոտ 13, ՀՀ` 1 տեսակ` ծովոսպ լողացող։

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի լեռնային լճերում ու լճակներում (պարզ, ժանգոտ տզրուկի) և այլն։ Երրորդային դարաշրջանի մնացորդային (ռելիկտ) է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Բույսը կոչվում է«Սալվինիա»` ի պատիվ իտալացի բուսաբան Սալվինիի։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը թելանման է, երկար 10 սմ։ Ծովոսպիի մարմինը ջրի մակերեսի նկատմամբ. դիրք ունեցող ընձյուղ է, որի վրա կան երեք շարք տերևներ։ Երկու շարքերը լողում են ջրի մակերեսին, ունեն ձվաձև թիթեղիկի տեսք, որոնց վերին մակերևույթին կան հերձանցքներ նման փոքրիկ պտկիկներ, իսկ ներքևինի վրա` գորշ մազիկներ։ Ջրասույզ տերևները (երրորդ շարքը) գորշ են՝ կտրտված 8-12 թելանման մասերի որոնք միաժամանակ և՝ արմատների, և հավասարակշռության կամ խարիսխի դեր են կատարում։ Դրանց հիմքում խմբով գտնվում են գնդանման սպորոկարպիումներ (իրենց նշանակությամբ նույնական են սորուսներին), որոնց մի մասը խոշոր սպորանգիումներ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովոսպը նպաստում է ջրավազանի հատակում տիղմի գոյացմանը, կենսաբանական ռեժիմի պահպանմանը, կեր է ձկների, ջրաբնակ միջատների, կենդանիների և թռչունների համար։ Ծովոսպով պատված լճակներում մոծակներ չեն զարգանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի բնաշխարհ, ՀՀՀ, Երևան, 2006, էջ 264

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png