Ջուր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջուր
Вода
Ջուր (2006).jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրpseudo-documentary?
Թվական2006
Լեզուռուսերեն
ՊրոդյուսերՍերգեյ Շումակով
Սցենարի հեղինակԷդուարդ Լիսովսկիյ
ԴերակատարներՍերգեյ Չոնիշվիլի (հնչունավորում)
ՕպերատորՕլեգ Կիրիչենկո
ԿինոընկերությունՌոսիա 1
Տևողություն82 րոպե

Ջուր, նաև հայտնի որպես Ջրի մեծագույն գաղտնիք (ռուս.՝ «Вода» կամ ռուս.՝ «Великая тайна воды»), կեղծագիտական[1][2][3] ֆիլմ, նկարահանված Ռոսիյա հեռուստաալիքի կողմից։ Առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2006 թվականի ապրիլի 9-ին։ Գիտահանրամատչելի ոճով նկարահանված ֆիլմում հայտնում են պարա գիտական և հակա-գիտական տեսակետներ ջրի հատկությունների մասին, որոնք սակայն ֆիլմի հեղինակները մատուցում են իբրև գիտական։

«Կառուցվածքայնացված ջրի» (անգլ.՝ structured water) մասին իրենց տեսակետներ են հայտնել ոչ ակադեմիական հետազոտությունների հեղինակներ Անգլիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Չինաստանից և այլ երկրներից։ Ֆիլմում նաև մասնակցել են տարբեր կրոնների հոգևորականներ, որոնք հայտնել են կարծիքներ ջրի մասին, իրենց կրոնների տեսակետից։

2006 թվականի նոյեմբերի 17-ին ֆիլմը ստացել է երեք ՏԵՖԻ մրցանակ, այդ թվում լավագույն փաստավավերագրական ֆիլմի համար։ Ֆիլմը խիստ ու կտրուկ քննադատության է արժանացել գիտական հանրության կողմից, այդ թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կեղծ գիտությունների և գիտական հետազոտությունների կեղծարարության դեմ պայքարի հանձնաժողովի կողմից։ Գիտնականներից բացի ֆիլմը քննադատել են նաև լրագրողները և Ռուս Ուղղափառ եկեղեցին։

Ֆիլմը ցուցադրվել է նաև Հայկական հեռուստաալիքներով, իսկ ֆիլմից վերցված պնդումները հայտնվել են Հայաստանի հանրապետության ՀՀ ԿԳՆ-ի կողմից հաստատված դպրոցական դասագրքերում[4]։ Ֆիլմում հայտնած կեղծգիտական տեսակետներն այնքան են տարածվել, որ երբեմն գյուղացիներն ավանդական և արդյունք տվող միջոցների փոխարեն, անարդյունք փորձում էին փրկել այգիները դրանցում բարձր դասական երաժշտություն միացնելով, հատուկ այդ նպատակով գնված և տեղադրված ձայնային տեխնիկայի միջոցով[5]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարահանվել են՝

Ոչ ակադեմիական գործիչներ․

  • Ալոիս Գրուբեր, հետազոտող
  • Լեոնիդ Իզվեկով, հետազոտող, կառուցվածքայնացված ջրի հետազոտման լաբորատորիայի վարիչ, «Ակվա-սիստեմա» ԲԲԸ գլխավոր տնօրեն,[10], Ռուսաստան;
  • Մասարաու Էմոտո, հետազատող, Ճապոնիա։

Աստվածաբաններ և կրոնական գործիչներ․

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 3 ՏԵՖԻ մրցանակ՝
    • «Վավերագրական ֆիլմ»,
    • «Հեռուստատեսային վավերագրական ֆիլմի/սերիալի ռեժիսոր»,
    • «Հեռուստատեսային վավերագրական ֆիլմի/սերիալի օպերատոր»[11][12]
  • «Լավր» պարգև «Լավագույն գիտահանրամատչելի ֆիլմ»[13]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բուռն քննադատության արժանացավ, թե՛ գիտնականների կողմից, հակագիտական թեզերն որպես գիտական ներկայացնելու համար, թե լրագրողական համայնքի կողմից, վավերագրական ֆիլմերի և հարցզարույցների հետ վարվելու ստանդարտները խախտելու համար։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կեղծ գիտության հետ պայքարի կոմիտեն խիստ կտրուկ արձագանքեց ֆիլմին մրցանակների շնորհմանը։ Իր «Ի պաշտպանություն գիտության» տեղեկագրում կոմիտեն գրել էր։

2006 թվականի ապրիլին «Ռոսիյա» հեռուստալիքը ցուցադրեց իր վարպետորեն նկարահանված «Ջրի մեծագույն գաղտնիքը» ֆիլմը, որը հնարավոր չէ անվանել այլ ձև քան համաշխարհային գիտության ծաղրանք ու զրպարտություն։

2006 թվականի վերջում ֆիլմը ստացավ երեք «ՏԵՖԻ» մրցանակ։ Դրանով հեռուստատեսային արհեստի վարպետները համոզիչ ապացուցեցին, որ նրանց համար ամենակարևորը հաղորդման «վարկանիշն» է, անգամ եթե վերջինին հասնում եմ բացահայտ խաբեությամբ։ Իսկ որ այդ ընթացքում անամոթաբար ոտնահարվում է գիտությունը, որ մարդկանց հրամցնում են միջնադարյան պատկերացումներ, այդ մրցանակաբաշխական զավեշտախաղի կազմակերպիչներին չի հուզում…

— «Ի պաշտպանություն գիտության» տեղեկագիր, «Կեղծգիտություն՝ ճանապարհ դեպի միջնադար»[1]

Տեղեկագրի նույն համարում, բերվում է օրինակ, թե ինչպես էին ներկայացվում ֆիլմում հայտնի գիտնականների հարցազրույցները։

Ֆիլմը զայրացրել է գիտական հանրությանը։ Ճիշտ է, կան «գիտնականներ», որոնք հասկացել են, որ գիտությամբ զբաղվելով շատ չես հարստանա, բայց այ մարդկանց խափելով կարելի է լավ փողեր վաստակել։ Նման շուռ տվածները գիտության մեջ քիչ են։ Սակայն հենց իրանք են հավաքված ֆիլմում։ Ավելորդ չէ հիշեցնել, որ այդպիսինների մեջ բացառությունն է Քիմիայում Նոբելյան մրցանակի դափնեկիր Կուրտ Վյութրիխը, որը հայտնել է ինձ, ինչպես ռուսաստանյան հեռուստատեսության թիմը նկարահանել էր ջրի մասին իր մեկ ժամ տևած հարցազրույցը։ Սակայն ֆիլմում ներռավել է, ընդամենը 3 հատ 20 վայրկյանանոց էպիզոդ։ Գիտնականի պատմածը քիչ էր հետաքրքրում ֆիլմի հեղինակներին։ Իրենց հետաքրքիր էր, այդ զազրագրութան (պասկվիլի) մեջ ցույց տալ խոշոր և հարգված գիտնականի անունը։[1]

— «Ի պաշտպանություն գիտության» տեղեկագիր, «Կեղծգիտություն՝ ճանապարհ դեպի միջնադար»[1]

Իր 7-րդ տեղեկագրում ՌԳԱ կոմիտեն (2010 թ․) Սերգեյ Կարա-Մուրզան հեռուստաեթերում խավարամտության մասին հոդվածում հայտնում է, որ «Ջուր» ֆիլմի նման «ստեղծագորոծությունների» ներկայացումը որպես գիտահանրամատչելի, խոչընդոտում է հասարակության աչքերում գիտության բարի համբավի վերականգնմանը[3]։

Նույն Կոմիտեյի 5-րդ տեղեկագրի (2009 թ․) ներածական խոսքում ֆիլմը գնահատվում է որպես «կեղծգիտությանը նորանոր, հրաշքներ հիշացնող «հետազոտությունների» դրդող»[2]։

Հեռուստաքննադատ Իրինա Պետրովսկայի կարծիքով՝

«Ջրի մեծագույն գաղտնիքը» դա շատ գեղեցիկ պատմություն է, շատ գեղեցիկ հեռուստատեսային նկարի տեսակետից, բայց դրանով հանդերձ շատ կասկածելի գիտական ճշմարտացիությանը համապատասխանելոի տեսակետից, քանի որ այնտեղ ապացուցուցեմ են, թե ջուրը կենդանի օրգանիզմի պես մի բան է, որ այն հիշողություն ունի, որ այն արձագանքում է կոպիտ բառերին։ Սա շատ հետաքրքիր կարող էր լինել։ Սակայն բանը նրանում է, որ մարդիկ, գիտության հետ կապ ունեցող մարդիկ, անմիջապես ասացին, որ դա բացարձակ խավարամտություն է։

— «Էխո Մոսկվը» ռադիոկայան (Эхо Москвы)/ Հաղորդումներ / Մարդ հեռուստացույցից (Человек из телевизора) / Շաբաթ , 18.11.2006: Իրինա Պերտրովսկայա[14]

Ալեքսեյ Պաևսկին, Գազետա.ռու-ի «Խավարամտություն» խորագրի ներքո հրատարակված «Պիպլ Խլեբաետ» (ռուս.՝ Пипл хлебает, սլենգային արտահայտություն, մոտավոր թարգմանություն՝ «ժողովուրդը ուտում է») հոդվածում գրում է, որ ֆիլմի հեղինակներին «պարզապես չգիտեն դպրոցական ծրագիրը» և բերում է կոպիտ սխալների մի քանի օրինակ՝

  • ֆիլմում հարց է հնչում թե «Ինչու բոլոր հեղուկներից ջուրը ունի ամենամեծ մակերևույթային լարվածություն», սակայն, նորմալ պայմաններում հեղուկ վիճակում գտնվող նյութերից ամենամեծ մակերևութային լարվածություն ունի սնդիկը 465×10−3 Ն/մ, մինչդեռ այն ընդամենը 73×10−3 Ն/մ է ջրի դեպքում։
  • ֆիլմում լսում ենք հետևյալ պնդումը «…միայն ջուրն է, այն միակ նյութը մոլորակում, որը կարող է 3 տարբեր վիճակում լինել (պինդ, հեղուկ և գազային)», սակայն 3 ագրեգատային վիճակում կարող է գտնվել գրեթե ցանկացած նյութ, անգամ միաժամանակ (տես՝ Եռակի կետ)
  • մեկ այլ պնդում ֆիլմից «Ինչի է այն (ջուրը) ամենաուժեղ լուծիչը Երկիր մոլորակում», սակայն անգամ քացախաթթուն (էլ չասած ազոտական թթուն) կամ ծծմբական թթուն), ըստ Պաևսկու շատ ավելի ուշեղ լուծիչներ են։

Ինչպես նշում է Պաևսկին, այս փաստերի խեղաթյուրումը տեղի է ունենում մեկ րոպեյվա ընթացքում, իսկ ֆիլմի տևողությւոնը ժամից ավել է։ Ինքը համարում է, որ այս սխալ պնդումները հեղինակների միտումնավոր խաբեբայություն է՝ «Հեղինակները այնքան համոզված են, որ մարդիկ իրենց ցանկացած հեքիաթները հալած յուղի տեղ կուտեն, որ անգամ խաբում են այնտեղ, որտեղ իրենց սուտը կարող է բացահայտել գիտությունից շատ հեռու մարդ»։ Պաևսկին նաև նշում է, որ Էմոտո Մասարուն, ով ֆիլմում ներկայացված է որպես «ջրի հետազոտող», միառժամանակ ֆիլմի գլխավոր հովանավորն է, և կրոնական աղանդի հիմնադիր, որը «վաճառում է «աղոթած ջրի» 1 ունցիան 35 ԱՄՆ դոլարով։ Ստացվում է, որ «Ռոսիյա» ալիքը պռայմ-թայմում անվճար գովազդել է «Ինդիգո Ջուր (անգլ.՝ Indigo Water) երկրաչափորեն կատարյալ ջուր, ձեր մարմնին հաղորդագրությամբ»»։

Մարինա Աստվածատուրյանը, «Էխո Մոսկվը» ռադիոկայանի գիտական տեսաբանը համարում է, որ ջուրը դարձել է «կեղծգիտական սենսացիաների ստեղծման օբյեկտ, ու այդ սենսացիաների մի մասը տեղ է գտել «Ջրի մեծագույն գաղտնիքը» ֆիլմում»։ Աստվածատուրյանը պնդում է, որ ֆիլմը հագեցած է «բազմաթիվ իրականությանը չհամապատասխանող պդնումներով» և բերում է որոշ օրինակներ՝

  • «լողանալու ընթացքում մաշկի միջոցով ներծծվում է մեկուկես լիտր ջուր» սա հեշտ հերքվում է մինչ լողանալը և դրանից հետո կշռվելով,
  • ֆիլմի համաձայն Գոնդավա գերմայրցամակը գոյություն է ունեցել 3,5 միլիոն տարի առաջ, բայց իրականում այն բաժանվել է Պանգեյա գերմայրցամակից դեռ 180 միլիոն տարի առաջ և ավելի փոքր մասերի բաժանվել 100 միլիոն տարի առաջ,
  • ֆիլմի հեղինակները ուշադրություն են գրավում, ծառերի բներով ջրի վերև բարձրանալու երևույթի առեղծվածի վրա, սակայն դա բացատրվում է դպրոցական ծրագրից հայտնի մազական երևույթներով։
Սակայն այս ամենը նույնքան կապ ունի ջրի հատկությունների հետ, որքան հարկատուների փողերով գոյատևող դաշնային հեռուստաալիքով ցուցադրված ֆիլմը, գիտության և գիտության հանրայնացման հետ։ Այսինքն չունի ոչ մի կապ։

— «Էխո Մոսկվը» ռադիոկայան / Հաղորդումներ / Գիտության գրանիտ (Гранит науки) / Հինգշաբթի, 20.04.2006[15]

Վիկտոր Մատիզենը, «Նովըե իզվեստիյա» (ռուս.՝ «Новые известия») թերթում հրապարակված իր հոդվածում քննադատել է ֆիլմին «Լավր» մրցանակի շնորհումը․ «Կեղծգիտական և ակնհայտորեն ոչ բարեխիղճ ֆիլմին մրցանակ շնորհելով «Լավրի» խորհուրդը, որը հիմնականում բաղկացած է հեռուստաալիքների ներկայացուցիչներից, բացահայտեց հեռուստատեսության «մեծագույն գաղտնիքը»՝ հեռուստատեսության պատրաստակամությունը ցանկացած միջոցներով մշակել մարդկանց ուղեղները»[Ն 1][16]։

Ֆիլմը քննադատել է նաև Ռուս Ուղղափառ եկեղեցին, որը ֆիլմի հեղինակներին մեղադրեց օկուլտիզմն ու էզոտերիկ բովանդակությունը, իբրև գիտություն ներկայացնելու և հավատացյալներին ապակողմնորոշելու մեջ[17][18]։ Գեորգի Բելոդուրովը նաև նշեց, որ ֆիլմում նկարահանված «ակադեմիկսոսների» մեծ մասը «Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության «ակադեմիկոսներ» են և իրենց կոչումը որևէ կապ չունի պաշտոնական գիտական աստիճաններ շնորհող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ։[18]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ռուս.՝ «Отдав премию паранаучной и притом заведомо недобросовестной ленте, Совет „Лавра“, в котором доминируют представители телеканалов, фактически выдал „великую тайну“ самого телевидения — его готовность обрабатывать мозги любыми средствами»

Աղբյուրենր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Академик Э. П. Кругляков։ «Лженаука — путь в Средневековье»։ Бюллетень «В защиту науки», №2 (ռուսերեն)։ «Наука»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 2011-01-26 
  2. 2,0 2,1 Э.П. Кругляков (2009)։ «Бюллетень «В защиту науки», №5»։ «Наука»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2011-01-26 
  3. 3,0 3,1 С. Г. Кара-Мурза (2010)։ «От просвещения к мракобесию»։ Бюллетень «В защиту науки», №7։ «Наука»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2011-01-26 
  4. ՍԱՀԱԿՅԱՆ Լ.Ա., ԽԱՉԱՏՐՅԱՆ Հ.Գ., Ք.Հ. ԲԴՈՅԱՆ (2013)։ Քիմիա 8–րդ դասարանի համար։ Երևան: Տիգրան Մեծ։ էջ 130 
  5. «Ջրաշենում դասական երաժշտությամբ են «տաքացրել» այգիները»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-02-26 
  6. Է․ Պ․ Կրուգկլյակովը իր «Կեղծգիտություն» («Лженаука») հոդվածում, Ինյուշինի մասին գրել էր հետևյալը՝ «Իսկ վերջերս հայտնվել է Վ․ Ինյուշինը, Ղազախստանից «գիտնական», որը «կենսապլազմայի» միջոցով - թավայի մեջ քցած արմատների ու սերմերի միջոցով, «կանխատեսում» է երկրաշարժեր… վարձատրվելով Ռուսաստանի պետ․ բյուջեից։ Մինչ այժմ որևէ հաջող կանխատեսում չի արել, բայց այդ գումարը այդ խարդախը ստանում է կանոնավոր կերպով։» [1][2]
  7. http://www.rustumroy.com/ Ռասոմ Ռոյի անձնական կայքը
  8. http://www1.lsbu.ac.uk/water/index2.html M.Chaplin, Water structure and Science
  9. Բնական առողջության, հոտաբուժության և խոտաբուժության 4-րդ ամենամյա կոնֆերանսի մասնակիցների ցանկ
  10. О компании | Структурированная вода
  11. Lenta.ru: Масс-медиа: Коварная «ТЭФИ»
  12. ПОБЕДИТЕЛИ КОНКУРСА «ТЭФИ-2006»-«ПРОФЕССИИ»
  13. http://www.vertov.ru/Pressa/Drygie_pyblikacii/index.html
  14. Петровская И. Радиостанция «Эхо Москвы» / Передачи / Человек из телевизора / Суббота, 18.11.2006
  15. «Էխո Մոսկվը» ռադիոկայան / Հաղորդումներ / Գիտության գրանիտ (Гранит науки) / Հինգշաբթի, 20.04.2006
  16. Виктор Матизен Репутацию подмочили «Водой». Премия «Лавр» раскрыла великую тайну телевидения // Новые Известия. —М., 2006. — № 11 декабря.
  17. Пикалев А. «Плесень» — кушать подано! // сайт РАЦИРС
  18. 18,0 18,1 Белодуров Г. Фильм «Вода»: документальная ложь // Журнал «Нескучный сад»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]