Ջուլիա Վոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիա Վոթ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1985(1985-05-16)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՌեջայնա, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Կայքjuliavoth.com
Julia Voth Վիքիպահեստում

Ջուլիա Վոթ (անգլ.՝ Julia Voth, մայիսի 16, 1985(1985-05-16)[1], Ռեջայնա, Կանադա), ժամանակակից կանադացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Motion capture տեխնիկական հնարքը կիրառելով՝ նրան նմանակել են «Resident Evil» սերիայի տեսախաղերում Ջիլլ Վալենտայնի կերպարն ստեղծելիս։ Հետագայում «Քածի ապտակ» («Bitch Slap») կինոնկարում հանդես է եկել տպավորիչ դերակատարմամբ, որն ավելի է նպաստել նրա համբավի տարածմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան ծնվել է 1985 թվականի մայիսի 16-ին, Կանադայի Սասակաչևան պրովինցիայի Ռեջայնա քաղաքում։ Իր գործունեությունը՝ որպես ֆոտոմոդել՝ սկսել է Calvin Klein գործակալությունում, մասնակցել նորաձևության ցուցադրությունների Տոկիոյում, Փարիզում, Նյու Յորքում[2]։ 2002 թվականին նրա դիմագծերի ու կազմվածքի տարրերի նմանակումն առաջին անգամ օգտագործվել է «Resident Evil: Biohazard» տեսախաղում Ջիլլ Վալենտայնի կերպարն ստեղծելու համար։ Հետագայում օգտագործվել է նաև «Resident Evil: The Umbrella Chronicles»-ում (2007) և «Resident Evil 5»-ում (2009)[3][4]։

Կինոդերակատարմամբ Ջուլիան առաջին անգամ հանդես է եկել 2009 թվականին, «Հոբելյան» ֆիլմում։ Այդ նույն տարում նկարահանվել է «Քածի ապտակ» կինոնկարի գլխավոր դերերից մեկում[5]։ 2013—2014 թվականներին հանդես է եկել «Փաթեթային համաձայնագիր» հեռուստասերիալում[6][7][8], որտեղ մարմնավորած կերպարի համար 2015 թվականին «Canadian Screen Awards» մրցանակի է առաջադրվել «Լավագույն կատակերգակ դերասանուհի» անվանակարգում[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիա Վոթը 2018 թվականին ամուսնացել է պրոդյուսեր Դեյվիդ Զոնշայնի հետ[10]։

Ջուլիա Վոթը Էրին Քամինգսի հետ
Ջուլիա Վոթը Ջիլլ Վալենտայնի կերպարում

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2009 Bitch Slap Թրիքսի
2009 Love Hurts երիտասարդ Ամանդա
2009 The Anniversary Շելլի
2011 Alone Սառա Իսթվուդ կարճամետրաժ
2011 Lilith
2012 Project S.E.R.A. Ջիլլ կարճամետրաժ
2013 Christmas Crush: Holiday High School Reunion Քեյթ
2015 Painkillers Masters
2016 Seattle Road Եվա
2017 Hard Surfaces Լիզ վան Հուտեն

Հեռոուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2009 The Phone Agent #1 գլխ. դեր
2010 Huge Chelsey 2 դրվ.
2010 Supernatural Lana 1 դրվ.
2011 Castle Violet Young 1 դրվ.
2012 Holiday High School Reunion Katie film TV
2013 Project: SERA Jill Eames գլխ. դեր
2013–2014 Package Deal Kim Mattingly գլխ. դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Julia Voth
  3. Seth Macy (2016-01-06)։ «Wrap Your Head Around This Jill Valentine Cosplay From Jill Valentine Actress» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2020-06-06 
  4. Павел Вескер (2019-12-21)։ «Джулия против Александры — новая модель Джилл в ремейке Resident Evil 3 понравилась не всем фанатам»։ gamemag.ru։ Վերցված է 2020-06-06 
  5. «MTV's Julia Voth Picks Her Favorite Barely Legal Bikinis» (անգլերեն)։ Fox News Channel։ 2009-06-05։ Վերցված է 2020-06-06 
  6. Casting Announced for Citytv Original Comedy Series, Package Deal Archived 2012-09-06 at the Wayback Machine.
  7. Bill Brioux (2013-09-26)։ «'Package Deal' among Canuck sitcoms taped in front of live audience» (անգլերեն)։ News 1130։ Վերցված է 2020-06-06 
  8. Etan Vlessing (2015-03-11)։ «Meet the Family, Package Deal cancelled» (անգլերեն)։ Playback։ Վերցված է 2020-06-06 
  9. «‘Package Deal’ star Julia Voth goes behind the scenes at the Canadian Screen Awards» (անգլերեն)։ Hello!։ 2015-03-05։ Վերցված է 2020-06-06 
  10. Rourke Keegan (2018-08-30)։ «Jill Valentine Got Married… Well, Sorta» (անգլերեն)։ Rely On Horror։ Վերցված է 2020-06-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]