Ջուլիա Բոնջոռնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջուլիա Բոնջորնոից)
Ջուլիա Բոնջոռնո
իտալ.՝ Giulia Bongiorno
Բոնջորնոն Տրենտոյում տնտեսական փառատոնի ժամանակ 2014 թվականին
Դրոշ
Դրոշ
Իտալիայի պետական ծառայության նախարար
2018 թվականի հունիսի 1 - 2019 թվականի սեպտեմբերի 5
Նախորդող Մարիա Աննա Մադիա
Հաջորդող Ֆաբիանա Դադոնե
Դրոշ
Դրոշ
Իտալիայի սենատոր Սիցիլիայից
2018 թվականի մարտի 16-ից
Դրոշ
Դրոշ
Իտալիայի Հանրապետության պատգամավոր
2006 թվականի ապրիլի 28 - 2013 թվականի մարտի 13
 
Կուսակցություն՝ National Alliance?
Կրթություն՝ Պալերմոյի համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր մարտի 22, 1966(1966-03-22)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Պալերմո, Իտալիա[2]
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ funzionepubblica.gov.it

Ջուլիա Բոնջոռնո (իտալ.՝ Giulia Bongiorno, մարտի 22, 1966(1966-03-22)[1], Պալերմո, Իտալիա[2]), իտալացի փաստաբան և քաղաքական գործիչ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ն Իտալիայի պետական ծառայության նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիա Բոնջոռնոն ծնվել է 1966 թվականի մարտի 22-ին Պալերմոյում, Ջիրոլամո Բոնջորնոյի՝ քաղաքացիական դատավարական իրավունքի պրոֆեսորի դուստրն է։ Ավարտել է Պալերմոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[3]` պաշտպանելով դիպլոմային աշխատանքը սնանկ ակտիվների թեմայով, սակայն 1992 թվականին սկսել է մասնագիտանալ քրեական իրավունքի ոլորտում։ 1995 թվականին մտել է Ջուլիո Անդրեոտիի փաստաբանական բրիգադ, որը մեղադրվում էր մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ։ 2002 թվականին բացել է սեփական փաստաբանական գրասենյակը[4]։

2006 թվականի ապրիլի 28-ից մինչև 2013 թվականի մարտի 14-ը եղել է խորհրդարանի 15-րդ և 16-րդ գումարումների պատգամավոր։ 2006-2008 թվականներին մտել է Ազգային դաշինքի խմբակցության, 2008-2010 թվականներին՝ Ազատության ժողովրդի խմբակցության, որից հետո՝ «Ապագան և ազատությունը երրորդ բևեռի համար» կազմում[5]։

Որպես փաստաբան ներկայացրել է Իտալիայի և Գերմանիայի 67 քաղաքացիների շահերը, որոնք տուժել էին 2012 թվականին «Կոստա Կոնկորդիայի» կործանման ժամանակ[6]։

2012 թվականի հոկտեմբերի 26-ին ընտրվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի կազմում[7]։

2018 թվականի մարտի 4-ին ընտրությունների արդյունքում մտել է Սենատ՝ դառնալով Սիցիլիայի խորհրդարանի վերին պալատ ընտրված Հյուսիսային լիգա կուսակցության միակ ներկայացուցիչը[8]։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ը եղել է Իտալիայի պետական ծառայության նախարար[9]։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեն ձևավորել է իր երկրորդ կառավարությունը (պետական ծառայության նոր նախարար է դարձել Ֆաբիանա Դադոնեն, Բոնջորնոն ոչ մի նշանակում չի ստացել)[10], և սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 storia.camera.it (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 https://www.consiglionazionaleforense.it/ricerca-avvocati
  3. Дель’Арти, Джорджо, Джорджо Дель’Арт, Giorgio Dell'Arti։ «Biografia di Giulia Bongiorno» | date = 2014-03-17 | work = | publisher = Cinquantamila giorni |accessdate = 2018-05-10 | lang = it| description = | archiveurl = | archivedate = }}
  4. Maria Laura Giovagnini (2013-05-28)։ «Giulia Bongiorno: “Quel sì ad Andreotti mi ha emancipato”» (իտալերեն)։ IO Donna։ Վերցված է 2018-05-10 
  5. «Giulia Bongiorno» (իտալերեն)։ storia.camera.it։ Վերցված է 2018-05-10 
  6. Barbie Nadeau and Michael Martinez (2012-03-03)։ «Judge bars consumer, environmental groups in Italian cruise ship inquiry» (անգլերեն)։ CNN։ Վերցված է 2018-05-10 
  7. «Bongiorno Juve: nel cda l’avvocato che non sa perdere» (իտալերեն)։ la Stampa։ 2012-10-26։ Վերցված է 2018-05-10 
  8. «Sicilia, tutti gli eletti di Camera e Senato» (իտալերեն)։ la Repubblica։ 2018-03-07։ Վերցված է 2018-05-10 
  9. «Governo Conte. Ecco chi sono i 18 ministri (solo 5 donne)» (իտալերեն)։ Avvenire։ 2018-05-31։ Վերցված է 2018-06-01 
  10. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն)։ la Repubblica։ 2019-09-04։ Վերցված է 2019-09-04 
  11. «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն)։ la Stampa։ 2019-09-05։ Վերցված է 2019-09-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]