Ֆաբիանա Դադոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաբիանա Դադոնե
 
Կուսակցություն՝ Հինգ աստղերի շարժում
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 12, 1984(1984-02-12) (40 տարեկան)
Ծննդավայր Կունեո, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ fabianadadone.it

Ֆաբիանա Դադոնե (իտալ.՝ Fabiana Dadone, փետրվարի 12, 1984(1984-02-12), Կունեո, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Պատգամավորների պալատի պատգամավոր` Հինգ աստղերի շարժում կուսակցությունից։ 2019 թվականից` Իտալիայի պետական ծառայության հարցերով փաստացի նախարար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է իրավաբանական կրթություն, մասնագիտությամբ իրավաբան է։ Պատգամավորների պալատի պատգամավոր է ընտրվել 2013 թվականի մարտի 19-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, Պիեմոնտի 2-րդ ընտրատարածքից։ 2013 թվականի մայիսի 7-ից իր գործունեությունն է ծավալում I հանձնաժողովում (Սահմանադրության, խորհրդի նախագահի և ներքին գործերի հարցերի)։ 2013 թվականի հոկտեմբերի 11-ից Իտալիայում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումների (իտալական և արտասահմանյան) դեմ պայքարի խորհրդարանական կոմիտեի անդամ է։

Դադոնեն երկու անգամ մասնակցել է Հինգ աստղերի շարժման խմբակցության ղեկավարի ընտրություններին և 2014 թվականի հոկտեմբերի 21-ին հաղթանակ տարել՝ առաջ անցնելով Մասիմո Արտինիից։ 2015 թվականի փետրվարի 9-ին նա խմբակցության ղեկավար է դարձել` Անդրեա Չեկոնիի հեռանալուց հետո։ 2015 թվականի մայիսի 11-ին Դադոնեն լքել է այդ պաշտոնը՝ զիջելով այն Ֆրանչեսկա Բուզինարոլոյին։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ Ֆաբիանա Դադոնեն նշանակվել է Իտալիայի պետական ծառայության գործերի փաստացի նախարար[1], և սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել կառավարության երդմնակալության արարողությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]