Jump to content

Ջորջ Ֆրամփթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Ֆրամփթոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1860(1860-06-18)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էմայիսի 21, 1928(1928-05-21)[4][1][5][…] (67 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[6][3]
ԳերեզմանԳոլդերս Գրին
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունCity and Guilds of London Art School?, Lambeth School of Art? (1880)[3] և Գեղարվեստի թագավորական ակադեմիա (1887)[3]
ԵրկերEdith Cavell Memorial? և Quintin and Alice Hogg Memorial?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, ակնագործ, մեդալագործ, համալսարանի դասախոս և գծանկարիչ
ԱշխատավայրՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց[3]
ԱմուսինՔրիստաբել Կոկերել[3]
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետ-բակալավր և Լեոպոլդ II-ի շքանշան
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Art Workers' Guild?[3] և Royal Society of Sculptors?[3]
ԵրեխաներMeredith Frampton?[3]
 George Frampton Վիքիպահեստում
Վ.Ս. Ջիլբերտի հուշահամալիրը. Վիկտորյա Էմբանկմենտ, հեղինակ՝ Ջորջ Ֆրամփթոն, 1914
Մակլարենի հուշահամալիրը Էդինբուրգ քաղաքում, Սուրբ Կութբերտս, հեղինակ ՝Ջորջ Ֆրամփթոն
Թագուհի Մարի, հեղինակ՝ Ջորջ Ֆրամփթոն, Գուիլդհոլլ պատկերասրահ, Լոնդոն

Սըր Ջորջ Ջեյմս Ֆրամփթոն, Գեղարվեստի թագավորական ակադեմիա (հունիսի 18, 1860(1860-06-18)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մայիսի 21, 1928(1928-05-21)[4][1][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6][3]), հանրահայտ բրիտանացի քանդակագործ և «Նոր քանդակ» շարժման առաջնորդ անդամ[7]։

Վաղ կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1860 թվականի հունիսի 18-ին Լոնդոնում որմնադրի ընտանիքում[8]։ Սկսել է ճարտարապետություն ուսումնասիրել նախքան Լոնդոնի գեղարվեստի դպրոցում (նախկինում Լամբեթի արվեստի դպրոց) Ուիլյամ Սիլվեր Ֆայթի մոտ սովորելը։ Սովորել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[8], որտեղ արժանացել է ոսկե մեդալի և կրթաթոշակի։ 1887 - 1890 թվականներին Ֆրամփթոնը աշխատել է Փարիզում Անտուան Մերսիյեի արվեստանոցում[9]։

Ֆրամփթոնը վերադարձել է Անգլիա և 1893 թվականից սկսել դասավանդել Սլեյդ արվեստի դպրոցում[10]։ Մինչ այդ Ֆրամփթոնը հանդիսացել է, ըստ քննադատ Մ.Հ. Սփիլմանի, «Սպիտակ քանդակի դեմ բացահայտ ապստամբության մասնակից»։ 1895 թվականին Թագավորական ակադեմիայում նա ցուցադրել է «Մայրը և երեխան» բազմաժանր աշխատանքը, որտեղ ներկայացված էին բրոնզե կերպարները պղնձե հարթության ֆոնի վրա, որի գլխավերևում սպիտակ դիսկ էր։ «Տիկին Ալիս Օուեն» արձանում (1895) նա համադրել է բրոնզն ու մարմարը, իսկ «Լամիայում» հակադրել է փղոսկրե գլուխը և պարանոցը բրոնզե հագուստին։ Նա պատրաստել է շատ կիսանդրիներ և ռելիեֆներ` հիմնականում որպես հուշահամալիրներ։ Նրա արձանների թվում են 1901 թվականին Կալկաթայում տեղադրված Վիկտորյա թագուհու բրոնզե արձանը[11] և 1904 թվականին Վինիպեգում տեղադրված թագուհի Վիկտորյայի արձանը[12]։

Ֆրամփթոնի առաջին տունը և արվեստանոցը գտնվել են Թագուհու պուրակի 32 հասցեում, բայց նա հետագայում կառուցել է ավելի մեծ տուն Կարլթոն Հիլի մոտակայքում[13],երկուսն էլ գտնվում են Լոնդոնում։ Ամուսնացել է նկարչուհի Քրիստաբել Կոկերելի հետ և ունեցել մեկ որդի` նկարիչ և օֆորտիստ Մերեդիտ Ֆրամփթոնը[9]։ Եղել է Արվեստի գործիչների համքարության ակտիվ անդամ և 1902 թվականին դարձել է վարպետ։ Նա արծաթից քանդակել է Արվեստի գործիչների համքարության վարպետի խորհրդանիշը, որի իմաստն էր «Արվեստը միասնություն է»։

Մահացել է 1928 թվականի մայիսի 21-ին և մայիսի 25-ին դիակիզվել է Գոլդերս Գրինի դիակիզարանում։ Նրա մոխիրը գտնվում է Էռնեստ Ջորջ Կոլումբարիումի արևելյան կողմի առաջին հարկի որմնաշորշերից մեկում։ 1930-ին Էռնեստ Գիլիկի քանդակած հուշարձանը, որում պատկերված է բրոնզե երեխա, որը պահում է Ֆրամփթոնի Փիթեր Պան արձանի կրկնօրինակը, գտնվում է Սուրբ Պողոսի տաճարում։

Հայտնի գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրամփթոնի նշանավոր քանդակների շարքում են Փիթեր Պենի արձանը, Բրիտանական թանգարանի առյուծները և Էդիթ Քեյվլի հուշահամալիր, որը գտնվում է Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահից դուրս[9]։ Լոնդոնի Քենսինգթոնյան այգիներում գտնվող Փիթեր Պենի սկզբնական արձանը հանձնարարվել է Ջեյմս Մեթյու Բարրին 1912 թվականին։ Արձանն ունի վեց կրկնօրինակ, որոնք գտնվում են՝

  • Պերթ, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա
  • Փարկ դը Էգմոնտ Բրյուսել, Բելգիա
  • Բոուրինգ պարկը Սուրբ Ջոնում, Նյուֆաունդլենդ, Կանադա
  • Տորոնտո Օնտարիո, Կանադա
  • Սեֆթոն Պարկ, Լիվերպուլ, Անգլիա
  • Քեմդեն, Նյու Ջերսի, Միացյալ Նահանգներ

Նրա մի շարք գործեր կարելի է տեսնել Արևելյան Յորքշիրի Ուարթերի վերականգնված Սուրբ Ջեյմս եկեղեցում։ Ֆրամփթոնը ստեղծել է բժիշկ Բարնարդոյի հուշահամալիրը, 1908 թվականին Լոնդոնի Բարկինգսեյդ թաղամասում. մի գործ, որը նա ստանձնել է առանց վճար պահանջելու։

Ֆրամփթոնը Էդվին Լաչենսի հետ աշխատել է ճարտարապետի պատերազմական երկու հուշահամալիրների վրա՝ Հուվ ծովափնյա քաղաքում գտնվող հուշահամալիրը Արևելյան Սասիքսում և Ֆորդհեմի պատերազմի հուշահամալիրը Քեմբրիջշիրում (որոնք բացվել են համապատասխանաբար 1921 թվականի փետրվարին և օգոստոսին)։ Երկուսն էլ ներկայացնում են Ֆրամփթոնի հեղինակած Սուրբ Ջորջի արձանը Լաչենսի նախագծած սյունի վրա։

1901 թվականի սկզբին Վիկտորիա թագուհու մահից հետո Ֆրեմփթոնին ընտրել են մինչև 1911 թվականը Բրիտանական Հնդկաստանի մայրաքաղաք հանդիսացած Կալկաթա քաղաքում հանգուցյալ թագուհու բրոնզե արձանը ստեղծելու համար։ Այն բացվել է 1902 թվականի մարտին, այնուհետև տեղադրվել Վիկտորյա Մեմորիալ թանգարանի սահմաններից դուրս։ Նա նաև ստեղծել է հանգուցյալ Վիկտորիա թագուհու քանդակը, որը տեղադրված Նյուքասլում գտնվող Թագավորական Վիկտորիա հիվանդանոցից դուրս և բացվել է նույն թվականին նրա որդու՝ Էդուարդ VII-ի կողմից։

  • Ջոն Անգել (քանդակագործ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 https://hedendaagsesieraden.nl/2022/03/10/george-frampton/
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Շոտլանդացի ճարտարապետների բառարան
  6. 6,0 6,1 6,2 https://rkd.nl/explore/artists/28871
  7. Read, Benedict (2005 թ․ հունվարի 2). «Subject in the New Sculpture». The Victorian Web. University of Leeds. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. 8,0 8,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. 9,0 9,1 9,2 «George Frampton». Oxford Dictionary of National Biography. Oxford: Oxford University Press. 2011. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «A Brief History of the Slade School of Fine Art». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. Spielmann, M.H. (1901). British Sculpture and Sculptors of Today. London: Cassell. էջեր 89–95.
  12. Baker, M. (1986). Symbol in Stone: The Art and Politics of a Public Building. Winnipeg: Hyperion Press, p. 119.
  13. «Sir George Frampton's new house in St. John's Wood». Victorianweb.org. 2010 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Ֆրամփթոն» հոդվածին։