Jump to content

Քրիստաբել Կոկերել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստաբել Կոկերել
Դիմանկար
Ծնվել է1863[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1951[3][2][1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինՋորջ Ֆրամփթոն[4]
ԵրեխաներMeredith Frampton?[4]
 Christabel Cockerell Վիքիպահեստում

Քրիստաբել Աննի Կոկերել (անգլ.՝ Christabel Annie Cockerell 1863[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1951[3][2][1]), անգլիացի նկարչուհի, վիկտորիանական դարաշրջանի գեղանկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1863 թվականին։ Ջորջ Ռասսել Կոկերելի դուստրն է։ 1882 թվականից նկարչություն է սովորել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ քանդակագործ Ջորջ Ֆրամփթոնին։ Նրանք ամուսնացել են 1893 թվականի ապրիլին, և նրանց որդին՝ Մերեդիտ Ֆրամպտոնը, ծնվել է 1894 թվականի մարտի 17-ին, ով նույնպես նկարիչ է դարձել։

1885 թվականից մինչև 1910 թվականը նա ցուցադրել է իր գործերը Գեղարվեստի թագավորական ակադեմիայում իր օրիորդական անունով։ Մասնակցել է 1897 թվականի Վենետիկի բիենալեին և 1900 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին։

Նրա ամուսինը ասպետի տիտղոսի է արժանացել 1908 թվականին, և 1910 թվականին նրանք տեղափոխվել են նոր տուն, որը նախագծվել է նրանց կողմից, որտեղ յուրաքանչյուրն ուներ իր սեփական ստուդիան։ Տունը ցուցադրվել է 1910 թվականին «Հայրենական ճարտարապետության վերջին նախագծերը» հոդվածում։ Տան արտաքին տեսքն այսօր չի փոխվել։

Քրիստաբել Աննի Կոկերելի ամուսինը մահացել է 1928 թվականի մայիսի 21-ին, իսկ 1930 թվականին Քրիստաբելը մի քանի բրոնզե իրեր է նվիրել Կամբերուելի քաղաքային խորհրդի պատկերասրահին։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զանգակերը

Մի շարք դիմանկարների և բնանկարների հեղինակ է։ Նա ստեղծել է երեխաներին պատկերող շատ նկարներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստաբել Կոկերել» հոդվածին։