Ջորջե Վայֆերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջե Վայֆերտ
սերբ.՝ Đorđe Vajfert / Ђорђе Вајферт
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1850(1850-06-15)[1][2][3]
ԾննդավայրՊանչևո, Սերբիա
Մահացել էհունվարի 12, 1937(1937-01-12) (86 տարեկան) կամ հունվարի 12, 1927(1927-01-12)[4] (76 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն
ԳերեզմանՊանչևո
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունգործարանատեր, բանկիր, Մետաղադրամների հավաքում, գրքերի հավաքորդ, բանկ և տնտեսագետ
ԱնդամությունCorps Alemannia München?
Ստորագրություն
Изображение автографа
 Georg Weifert Վիքիպահեստում

Ջորջե Վայֆերտ (սերբ.՝ Đorđe Vajfert / Ђорђе Вајферт, 15 հունիսի, 1850, Պանչևո, Ավստրիական կայսրություն - 12 հունվարի, 1937, Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն), գերմանական ծագմամբ սերբ արդյունաբերող, Սերբիայի ազգային բանկի (հետագայում՝ Հարավսլավիայի ազգային բանկ) նախագահ[5]։ Համարվում է Սերբիայում ժամանակակից հանքարդյունաբերության հիմնադիրը և խոշոր մեկենաս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջե Վայֆերտը ծնվել է 1850 թվականի հունիսի 15-ին Պանչևո քաղաքում. այն գտնվում է Բանատ պատմական շրջանում, որտեղ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գերմանացիները կազմում էին բնակչության զգալի մասը։ Ջորջե Վայֆերտի ընտանիքը Դանուբի շվաբներից էր։ Վաղ տարիքից Ջորջե Վայֆերտը աշխատել է իր հոր՝ Իգնաց Վայֆերտի հետ, ով Բելգրադում զբաղվում էր գարեջրագործությամբ։ Վայֆերտներին է պատկանել գարեջրի առաջին գործարանը Սերբիայի թագավորությունում։ Ջորջե Վայֆերտը գարեջրագործության մասին գիտելիքները հարստացրել է Վայնշտեֆանում, որ տեղակայված է Մյունխենի մոտակայքում։ Դրանից հետո նա վերադարձել է Սերբիա և շարունակել հոր գործը՝ զարգացնելով այն ու դարձնելով Բալկանների ամենամեծ գարեջրագործարանը, որ գոյություն է ունեցել մինչև 2008 թվականը։ Իր վաստակած գումարով Ջորջե Վայֆերտը գնել է ածխի հանք Կոստոլացում, իսկ հետագայում ձեռք է բերել պղնձի հանք Բորում, քարհանք Զաեչարում և ոսկու հանք։ Հանքարդյունաբերությունից ստացված շահույթի շնորհիվ Ջորջե Վայֆերտը դարձել է իր ժամանակի Սերբիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, ինչպես նաև ապագա Հարավսլավիայի խոշորագույն արդյունաբերողներից մեկը։

1890 թվականին Ջորջե Վայֆերտը նշանակվել է Սերբիայի թագավորության արտոնյալ ազգային բանկի նախագահ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է երկու անգամ՝ 1890 թվականից մինչև 1902 թվականը և 1912 թվականից մինչև 1918 թվականը[5]։ Այդ ընթացքում նա վաստակել է բրի համբավ՝ պատերազմի տարիներին կարողանալով պահպանել սերբական դինարի փոխարժեքն ու բանկի վարկունակությունը։ Դրա շնորհիվ էլ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա նշանակվեց Հարավսլավիայի ազգային բանկի նախագահ[5]։ Ջորջե Վայֆերտի՝ որպես բանկի նախագահի կատարած ամենահայտնի գործը եղել է անցումը նոր հարավսլավական դինարի, ինչը նաև շատ քննադատությունների տեղիք է տվել, քանի որ սերբական դինարը նորով փոխարինվել է 1:1 հարաբերությամբ այն դեպքում, երբ ավստրո-հունգարական կրոնը փոխարինվել է 4:1 հարաբերությամբ, ինչը դարձել է նախկին Ավստրո-Հունգարիայի բազմաթիվ բնակիչների սնանկացման պատճառ։

Ջորջե Վայֆերտի նկարը 1000 սերբական դինար արժողությամբ թղթադրամի վրա

Ջորջե Վայֆերտը վաստակել է նաև մեկենասի ու բարեգործի համբավ։ Անտիկ մետաղադրամների իր թանկարժեք հավաքածուն ու անձնական գրադարանը նա նվիրել է Բելգրադի համալսարանին, Իր հայրենի Պանչևո քաղաքում նա կառուցել է Սուրբ Աննային նվիրված փոքր զանգակատուն ունեցող կաթոլիկական եկեղեցի՝ ի հիշատակ իր մոր, ում անունը եղել է Աննա։

Իր միջոցներով կաթոլիկական գերեզմանատուն է բացել Պանչևոյում, որտեղ թաղված են Վայֆերտ ընտանիքի շատ ներկայացուցիչներ։

Ջորջե Վայֆերտը մահացել է 1937 թվականի հունվարի 12-ին Բելգրադում գտնվող իր առանձնատանը։ Հունվարի 14-ին Պանչևոյի եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողությունը, և նա թաղվել է հայրենի քաղաքի կաթոլիկական գերեզմանատանը։ Ջորջե Վայֆերտի ունեցվածքը ժառանգել է նրա զարմիկը՝ Ֆերդինանդ Գրամբերգը։ 2001 թվականին շրջանառության մեջ է դրվել 1000 սերբական դինար արժողությամբ թղթադրամը, որի վրա պատկերված է Ջորջե Վայֆերտը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ubs-asb.com/Portals/0/Casopis/2014/4/UBS-Bankarstvo-4-2014-Matic.pdf
  2. https://viaf.org/processed/LC%7Cn%202018008952
  3. https://www.srbijanac.rs/biografija.php?stv=105&pismo=lat
  4. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. 5,0 5,1 5,2 Governors of the National Bank(չաշխատող հղում)
  6. «Banknotes Withdrown from circulation». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջե Վայֆերտ» հոդվածին։