Ջովաննի Բուոնավենտուրա Վիվիանի
Ջովաննի Բուոնավենտուրա Վիվիանի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Giovanni Buonaventura Viviani |
Ծնվել է | հուլիսի 15, 1638[1] Ֆլորենցիա, Իտալիա |
Մահացել է | 1693 կամ դեկտեմբեր 1692[1] (54 տարեկան) Պիստոյա, Տոսկանա, Իտալիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | ջութակ |
Ջովաննի Բուոնավենտուրա Վիվիանի (իտալ.՝ Giovanni Buonaventura Viviani, հուլիսի 15, 1638[1], Ֆլորենցիա, Իտալիա - 1693 կամ դեկտեմբեր 1692[1], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա), 17-րդ դարի իտալացի հայտնի ջութակահար և կոմպոզիտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջովաննի Բուոնավենտուրա Վիվիանին ծնվել է 1638 թվականի հուլիսի 15-ին՝ Իտալիայի Տոսկանա նահանգի Ֆլորենցիա քաղաքում։ 1656-1660 թվականներին եղել է Ինսբրուք քաղաքի մատուռի ջութակահար, ինչպես նաև Եվրոպայի ամենաուժող միապետերից մեկ՝ Հաբսբուրգների դինաստիայի պալատական երաժիշտը։
Ապրել և որպես ջութակի մենակատար և կոմպոզիտոր գործունեություն է ծավալել Վենետիկում, Հռոմում, Նեապոլում, Միլանում և Ֆլորենցիայում։
Երաժշտության ոլորտում ունեցել է հաջողություններ։ Որպես կոմպոզիտոր Վիվիանին հայտնի է հիմնականում իր օպերաներով և մենակատարումներով, նրա ոճը նմանեցնում են բարոկկո ժամանակաշրջանի իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Չեստիի ոճին։ Կա վարկած, որ Վիվիանին Ինսբրուք քաղաք գտնվելու տարիներին ուսանել է Անտոնիո Չեստիի մոտ։
1687 թվականի հունվարից մինչև 1692 թվականի դեկտեմբեր աշխատել է Պիստոյա քաղաքի տաճարում։ Մահացել է 1693 թվականին, 55 տարեկան հասակում։
Երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Astiage (1682)
- Scipione affricano (1678)
- Zenobia (1678)
- Le fatiche d’Ercole per Dejanire (1679)
- Mitilene, regina delle Amazzoni (1681)
- L’Elidoro, overo fingere per regnare (1686)
- La vaghezza del fato
Օրատորիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- La strage degli innocenti (1682)
- L’Eseguire del Redentore (1682)
- Le nozze di Tobia (1692)
- L’Abramo in Egitto
- Faraone
Գործիքային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Capricci armonici da chiesa e da camera à violino solo et sonate per tromba sola, Opera quarta (1678)[2].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Werner Icking Music Archive: Giovanni Buonaventura Viviani
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|