Jump to content

Ջովանի Չիպրիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովանի Չիպրիանի
Ծնվել էմարտի 8, 1727(1727-03-08)[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[4]
Վախճանվել էդեկտեմբերի 14, 1785(1785-12-14)[2] (58 տարեկան)
Մահվան վայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն Տոսկանայի Մեծ դքսություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
Թեմաներնեոդասականություն
ՈւսուցիչIgnazio Hugford?
ԱշակերտներJohn Hamilton Mortimer?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
 Giovanni Battista Cipriani Վիքիպահեստում

Ջովանի Բատիստա Չիպրիանի (իտալ.՝ Giovanni Battista Cipriani, մարտի 8, 1727(1727-03-08)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4] - դեկտեմբերի 14, 1785(1785-12-14)[2], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), իտալացի պատմական նկարիչ, գծանկարիչ և փորագրանկարիչ, Ֆլորենցիայի դպրոցի ներկայացուցիչ։

1755 թվականից ապրել և աշխատել է Անգլիայում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովանի Չիպրիանին սովորել է ֆլորենցիացի նեոդասական նկարիչ Իգնացիո Հագֆորդի մոտ, որից հետո՝ Անտոն Դոմենիկո Գաբբիանիի մոտ։

1750-1753 թվականներին Հռոմում աշխատելու ընթացքում նա հանդիպել է անգլիացի ճարտարապետ Ուիլյամ Չեմբերսին և քանդակագործ Ջոզեֆ Ուիլթոնին։ 1755 թվականին Չիպրիանին նրանց ուղեկցել է Լոնդոն կատարած ճանապարհորդության ժամանակ։ Անգլիա ժամանելուն պես նրան հովանավորել են լորդ Թիլնին, Ռիչմոնդի դուքսը և այլք։

Լոնդոնում նա հայտնի է դարձել հիմնականում իր կատարած գծագրերով, որտեղ էլ ստեղծել է իր ամենահայտնի աշխատանքը՝ Սոմերսեթ Հաուսի որմնանկարները։ Ենթադրվում է, որ առանձնատան ողջ դեկորատիվ ձևավորումը (բացի Ջոն Բեկոնի արձաններից) արվել է ըստ նրա գծագրերի։ Նա վերականգնել է Վինձորի ամրոցում գտնվող առաստաղապատկեր նկարը և Ուայթհոլ փողոցի հանդիսությունների սրահում գտնվող Ռուբենսի առաստաղապատկեր (1778 թ.)։

Նրա բոլոր աշխատանքները հազարից ավելի են։ Նրա փորագրանկարներից առավել հայտնի են Ռուբենսի «Խաչից իջեցումը» և Գոլլիի հուշերին կցված մի շարք դիմանկարներ։

1768 թվականին Ջովանի Չիպրիանին դարձել է Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիայի հիմնադիրներից մեկը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Власов В. Г. Чиприани Джованни Баттиста // Стили в искусстве : Архитектура, графика. Декоративно-прикладное искусство. Живопись, скульптура : словарь : в 3 т. / В. Г. Власов. — СПб. : Кольна, 1997. — Т. 3 : М—Я. — С. 503. — 655 с., [8] л. ил. — ISBN 5-88737-010-6. — OCLC 605179863.
  • Чиприани, Джованни-Баттиста // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1903. — Т. XXXVIIIa. — С. 856.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Չիպրիանի» հոդվածին։