Ջոշուա Բարնս
Ջոշուա Բարնս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1654[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 3, 1712[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և Անգլիայի թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրթություն | Էմանուել քոլեջ և Քրիստոսի հիվանդանոց |
Մասնագիտություն | պատմաբան, վիպասան, կլասիցիստ և antiquarian |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Regius Professor of Greek? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ջոշուա Բարնս (անգլ.՝ Joshua Barnes, հունվարի 10, 1654[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - օգոստոսի 3, 1712[1], Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի գիտնական, դասական բանասեր, հելլենիստ, պատմաբան, գրող, թարգմանիչ, ուսուցիչ։ 1710 թվականից եղել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաճառականի որդի է։ Կրթություն է ստացել Քրիստոսի հիվանդանոցին կից բարեգործական դպրոցում և Քեմբրիջի Էմմանուէլ քոլեջում։
1695 թվականին նշանակվել է Քեմբրիջի համալսարանի հունարեն լեզվի պրոֆեսոր (Regius Professor of Greek):
Նրա առաջին հրապարակումներից մեկը` «Գերանիա կամ Պիգմեյների փոքր ժողովրդի բացահայտումը» (Gerania: a new discovery of a little sort of people...) վերնագրով ֆանտաստիկ ուտոպիական վեպը, հնարավոր է, դրդել է Ջոնաթան Սվիֆթին ստեղծել Գուլիվերի ճանապարհորդությունները գիրքը։
Նրա մյուս գործերից են «History of that Most Victorious Monarch Edward III» աշխատությունը, ավելի քան 900 էջից բաղկացած էպիկական աշխատանքը, գրքեր Եվրիպիդեսի (1694), Հոմերոսի (1711) և Անակրեոնի (1705) մասին, որոնք պարունակում են հունական բանաստեղծությունների անուններ, որոնք Դ. Բարնսը հույս ուներ հրապարակել։
Մասնագետները նշում են, որ նրա «Գերանիա կամ Պիգմեյների փոքր ժողովրդի բացահայտումը» արձակ ստեղծագործությունը դարձել է արկածային գրականության ձևավորվող ժանրի մի մասը, որը ներկայացնում է «երևակայական ճանապարհորդություն դեպի օտար կամ հորինված երկրներ և շրջաններ», որոնք միավորել են առաջին դեմքով ներկայացվող արկածային պատումները «երգիծական սոցիալական դիտարկմամբ» կամ հեռավոր երկրներում մարդու իդեալական պահվածքի մասին պատկերացումներով՝ հետևելով Թոմաս Մորի «Ուտոպիայում» եղած ավանդույթներին, որը նկատելի ազդեցություն է ունեցել Մարգարեթ Կևենդիշի «Այրվող աշխարհ» (1666) և Հենրի Նևիլի «Սոսեն կղզի» և ավելի ուշ այնպիսի աշխատանքների վրա, ինչպիսիք են Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barnes, Joshua(անգլ.)
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1654 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1712 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի պատմաբաններ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի բանասերներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Անգլիացի վիպասաններ
- Անգլիացի մանկավարժներ
- 17-րդ դարի անգլիացի գրողներ