Ջոն Քրիզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քրիզի
Ծնվել էսեպտեմբերի 17, 1908(1908-09-17)[1][2][3][…]
ԾննդավայրSouthfields, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհունիսի 9, 1973(1973-06-09)[2][3][5][…] (64 տարեկան)
Մահվան վայրՍոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունMorley College?
ԵրկերThe Toff?
Մասնագիտությունգրող, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRichard Creasey?

Ջոն Քրիզի (անգլ.՝ John Creasey; սեպտեմբերի 17, 1908(1908-09-17)[1][2][3][…], Southfields, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 9, 1973(1973-06-09)[2][3][5][…], Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[4])[6], բրիտանացի գրող, քաղաքագետ, հասարակական գործիչ, դետեկտիվ ամսագրի գլխավոր խմբագիր։ Տարբեր ժանրերի՝ մոտ 500 վեպերի հեղինակ։ Քրիզիի գործունեության գնահատականները որպես գրական քննադատ շատ հայտնի են՝ հիացմունք արտահայտող և խիստ բացասական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քրիզին ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 17-ին Սաութֆիլդսում[7](Սուրեյ, Անգլիա), ընտանիքում ինը երեխաներից եղել է յոթերորդը։ Նրա հայրը եղել է հասարակ բանվոր՝ ընտանիքը ապրել է աղքատության մեջ, այդ պատճառով Ջոնը արդեն 15 տարեկանից աշխատել է ֆաբրիկայում՝ ըստ գրենական պիտույքների արտադրության։ Ջոնը դեռ վաղ մանկությունից հիվանդ էր պոլիոմելիտով։ Դպրոցում մանկավարժներից մեկը ասաց,որ Ջոնի մոտ նկատվում է գրական տաղանդ և արժե այն զարգացնել։ Ընտանիքն ու նրան շրջապատող մարդիկ հեգնանքով ընդունեցին դա։ Սակայն սղակ հաղատաց մանկավարժի խոսքերին և նրա ցանկությունը՝ դառնալ գրող, դարձավ նրա երազանքը։ 14 տարեկանում Ջոնը թողեց դպրոցը և նույնիսկ հեռացվեց աշխատանքից։

Երկար տարիներ նա փորձում էր պրոֆեսիոնալ գրողի կարիերա ստեղծել՝ միաժամանակ դուրս գալ աղքատությունից։ Նա մի քանի անհաջող փորձ կատարեց տպագրելու իր վեպերից մի քանիսը։ Հաջողությունը նրան ժպտաց, և նրա 10-րդ վեպը «Յոթ անգամ յոթ» («Seven Times Seven») 1932 թվականի սկզբին հրատարակվեց։ Այն դետեկտիվ էր, և գրողը համոզվեց, որ այդ ժանրը ամենից շատ է իրեն համապտասխան։ Արդեն 3 տարի անց Քրիզին դարձավ պրոֆեսիոնալ գրող՝ չնայած ռիսկերին, ամբողջովին ընկղմվեց իր մասնագիտության մեջ։

Անգլիական հրատարակչությունները վճարում էին ավելի քիչ, քան ԱՄՆ հրատարակչությունները։ Ավելի շատ գումար վաստակելու նպատակով Քրիզին սկսում է հրատարակել իր վեպերը՝ թաքցնելով իր ինքնությունը, տարբեր գրական անունների տակ։ Մինչև իր մահ Քրիզին գրում էր վեպերը շատ արագ։ Գրականությունը նրան բերեց երկար սպասված հաջողությունը,բացի այդ նա հարստացավ։ Նա ձեռք բերեց հսկա տուն, մեքենա, ապրում էր ճոխ՝ իրեն չզրկելով ոչնչից։

1966 թվականին Քրիզին ընտրվեց ԱՄՆ-ի Դետեկտիվ գրողների ասոցիացիային նախագահ[8]։

Ջոն Քրիզին մահացավ 1973 թվականի հունիսի 9 Սոլսբերիում սրտի կաթվածից։ Այս պահին նա ուներ բազմաթիվ չհրատարակված աշխատանքներ, այդ պատճառով նրա վերջին վեպը լույս տեսավ միայն հեղինակի մահվանից 6 տարի անց՝ 1979 թվականին։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր 40 տարվա գրական կարիերայի ընթացքում Քրիզին գրել է 560 վեպ՝ ավելի քան 20 կեղծանուններով, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում՝ 60 միլիոն օրինակ տպաքանակով։ Նրա մասին կենսագրական հետազոտությունը անվանվել է այսպես՝ « Ջոն Քրիզի՝ ճի՞շտ թե հորինվածք ». Բրիտանացի գրականագետները հաշվում էին, որ այդ քանակությամբ գրվածքի հետ մեկտեղ Քրիզին իր ստեղծագործություններում մնացել է պարզ ու մակերեսային, չնայած փիլիսոփայությունն ու սոցիալականությունը հաճախ են առկա նրա ստեղծագործություններում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քրիզին մի քանի անգամ ամուսնացել է։

  • Առաջին ամուսնությունը տևել է 4 տարի, որի ժամանակ ծնվել է որդի։
  • Երկրորդ ամուսնությունը տևել է 29 տարի. Նա ունեցել է 2 երեխա։
  • Երրորդ ամուսնությունը արագ է ավարտվել։
  • Մահվանից մեկ ամիս առաջ նա ամուսնացել է չորրորդ անգամ։

Քրիզին տասը տարվա ընթացքում հրապարակել է դետեկտիվ գրականության իր ամսագիրը` John Creasy Mystery, նա եղել է անգլիական գրող- քրեագետների ասոցիացիայի համահիմնադիր(Crime Writers’ Association) և и Ամերիկայում նմանատիպ միության նախագահ։ Որոշ ժամանակ Քրիզին ակտիվ զբաղվել է քաղաքականությամբ՝ լինելով լիբերալ ուղղության կողմնակից։ Նա հիմնադրել է իր կուսակցությունը և երկու անգամ ընտրվել խորհրդարանում,բայց ավելի ուշ հիասթափվել է բրիտանական քաղաքականությունից ու հեռացել այնտեղից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գեդեոնի շաբաթ» վեպը՝ հրամանատար Ջորջ Գեդեոնի շարքի երկրորդ վեպը,ընդգրկվել է 100 լավագույն դետեկտիվ վեպերի ցանկում։
  • Քրիզին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի անգլիացիների ստեղծած գրական ժանրում ունեցաժ ավանդի համար։
  • Քրիզին երկու անգամ ստացել է Ամերիկյան գրական ասոցիացիայի պարգև՝ Էդգար Ալան Պոյի մրցանակ,առաջին անգամ 1962 թվականին «Գեդեոնի կրակը» վեպի,իսկ երկրորդ անգամ շնորհվել է Մեծ վարպետի կոչում(Grand Master)՝ ժանրի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Ռուսերեն թարգմանված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Выборочно

  • Собрание сочинений в десяти томах: Пер. с англ. — М.: «Гранд-пресс», «Канон», 1993. (Большая библиотека криминального романа)
  • Одиночество инспектора Уэста: Романы. — Красноярск: Произв.-изд. комб. «Офсет», 1994. — 336 с.: ил.; В пер. (Английский детектив)
  • Сочинения в трех томах: Пер. с англ. — М.: Терра-Кн. клуб, 2001. (Большая библиотека приключений и научной фантастики)
  • Исчезли или мертвы: День страха; Убийство, совершенное слишком поздно; Инспектор Вест в затруднении; Триумф инспектора Веста. — М.: Рипол Классик, 2002. — 632 с.: портр. — ISBN 5-7905-1288-7 (Лучшие детективы мира)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. 5,0 5,1 5,2 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  6. «Biography». John Creasey (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Southfields» (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Премия Эдгара Аллана По» (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]