Jump to content

Ջոն Դեյվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն Սկարլետ Դեյվիսից)
Ջոն Դեյվիս
անգլ.՝ John Scarlett Davis
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1804(1804-09-01)[1][2]
ԾննդավայրLeominster, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 29, 1845(1845-09-29)[3][1][2][…] (41 տարեկան)
Մահվան վայրBedford Square, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և ճարտարապետ
 John Scarlett Davis Վիքիպահեստում

Ջոն Սկարլետ Դեյվիս (սեպտեմբերի 1, 1804(1804-09-01)[1][2], Leominster, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 29, 1845(1845-09-29)[3][1][2][…], Bedford Square, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բնանկարիչ, դիմանկարիչ, ճարտարապետական ոճի նկարիչ, վիմագիր[5]։

Կյանքը և ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսպանուհիները - Հեմսթեդ Հիֆ», 1844 թվական, հավանաբար նրա վերջին աշխատանքը [5]
«Հեմփթոն Քորթ պալատ», Ջոն Սկարլետ Դեյվիս

Դեյվիսը ծնվել է Լեոմինսթերում (Հայ Սթրիթ 2 հասցեում գտնվող կառույցը այժմ էլ պահպանված է)[5]։ Նա արծաթագործ և ժամագործ Ջեյմս Դեյվիսի հինգ երեխաներից երկրորդն էր[6]։ Սկարլետը նրա մայրիկի օրիորդական անունն է։ Նրա մայրը Ջեյմս Սկարլետի հեռավոր ազգականն էր։ Տասնմեկ տարեկանում Դեյվիսը ստանում է նկարչության ոլորտի խրախուսական մրցանակ։ Նա սովորել է Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայի դպրոցում։ 1825 թվականից նա մասնակցել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ամենամյա ցուցահանդեսին («Իմ առանձնասենյակը» նկարով)։ Վերջին անգամ ցուցահանդեսին մասնակցել է 1844 թվականին։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել այդ ժամանակների նկարիչ Ռիչարդ Փարկս Բոնինգտոնը։

Նա նկարել է դիմանկարներ, բնանկարներ, եկեղեցական տեսարաններ և ցուցաբերել է պատկերասրահներ նկարելու առանձնահատուկ կարողություններ։ Նրա «Բրիտանական պատկերասրահ ինստիտուտի ինտերիերը» նկարը ընդգրկված է Հին վարպետների պատկերասրահի հավաքածույում։ Նա վիմագրել և հրապարակել է Ռուբենսի 12 ստեղծագործություն, իսկ 1832 թվականին պատկերել է Բոլթոն վանքի բնապատկերը քարի վրա։ Բենջամեն Գոլդֆրեյ Ուինդուսի (1835) թանգարանի ջրաներկի հավաքածույում ցուցադրված են Թըրների նկարները։ (Ջոն Ռասկինը ուսումնասիրում էր Թըրնրի աշխատանքները «Ժամանակակից Նկարիչներ» գիրքը գրելիս)[7]։ Նա նկարել է Լուվրի թանգարանից տեսարաններ ևս։ 1842- 1845 թվականներին նրան էր լիազորված նկարել Բրիտանիայի արքայական պալատների նկարների կրկնօրինակները։

Նա նկարել է նաև տեսարաններ Եվրոպայում իր ճանապարհորդությունների ընթացքում։ 1831 թվականին Լորդ Ֆարնբուրգը նրան էր լիազորել նկարել տեսարաններ Վատիկանում և Էսկուրիալում։ 1834 թվականին Ֆլորենսիայում նա նկարում է Ուֆֆիցի պատկերասրահը, իսկ Ամստերդամում՝ 1841 թվականին «Ջեքի այցելությունն իր վաղեմի ընկերներին՝ բարեհաջող նավարկությունից հետո» նկարը։

Նա մահացել է տուբերկուլոզից 1845 թվականին, երբ դեռ նոր էր ոլորել 41 տարին։ Նա մահացել է Բեդֆորդ Հրապարակի, Բեդֆորդ փողոց 11 հասցեում գտնվող իր տանը[5]։ Նրան հուղարկավորել են Քենսալ Գրինի Օլ Սոուլզ գերեզմանատանը[6]։

Ի հիշատակ Ջոն Դեյվիսի, 2002 թվականի սեպտեմբերին, նրա ծննդավայր Լեոմինստերում տեղադրվել է կապույտ հուշատախտակ[5]։ Նրա աշխատանքներից մի քանիսը գտնվում են Քարդիֆի ազգային թանգարանում, Դիմանկարների ազգային պատկերասրահում, Թեյթ բրիտանական պատկերասրահում, Հերֆորդի գեղարվեստի պատկերասրահ - թանգարանում, Լեոմինստեր թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում և Յեյլ արվեստի կենտրոնում[5][5][6][8][9][10]։ Նրա աշխատանքների գերակշիռ մասը ցուցադրվել են Հերֆորդում 1937 թվականին[5]։ Նրա մի շարք նամակներ գտնվում են Հերֆրոդշիրի գրադարաններում և տեղեկատվական ծառայություններում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Conner P. Davis [Davies, John Scarlett] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T021608
  3. 3,0 3,1 3,2 John Scarlett Davis (նիդերլ.)
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Tony Hobbs, John Scarlett Davis: A Biography, Almeley, Herefordshire, Logaston Press, 2004. 1904396151
  6. 6,0 6,1 6,2 «The Oxford Dictionary of National Biography». 2004. doi:10.1093/ref:odnb/7249. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Lionel Lambourne, Victorian Painting, London, Phaidon Press, 1999; p. 27.
  8. «John Scarlett Davis 1804–1845». Tate Britain. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  9. «John Scarlett Davis». National Portrait Gallery. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  10. «John Scarlett Davis». Metropolitan Museum of Art. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դեյվիս» հոդվածին։