Ջոն Դեյվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դեյվիս
անգլ.՝ John Scarlett Davis
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1804(1804-09-01)[1][2]
ԾննդավայրLeominster, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 29, 1845(1845-09-29)[3][1][2] (41 տարեկան)
Մահվան վայրBedford Square, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և ճարտարապետ
 John Scarlett Davis Վիքիպահեստում

Ջոն Սկարլետ Դեյվիս (սեպտեմբերի 1, 1804(1804-09-01)[1][2], Leominster, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 29, 1845(1845-09-29)[3][1][2], Bedford Square, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բնանկարիչ, դիմանկարիչ, ճարտարապետական ոճի նկարիչ, վիմագիր[4]։

Կյանքը և ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսպանուհիները - Հեմսթեդ Հիֆ», 1844 թվական, հավանաբար նրա վերջին աշխատանքը [4]
«Հեմփթոն Քորթ պալատ», Ջոն Սկարլետ Դեյվիս

Դեյվիսը ծնվել է Լեոմինսթերում (Հայ Սթրիթ 2 հասցեում գտնվող կառույցը այժմ էլ պահպանված է)[4]։ Նա արծաթագործ և ժամագործ Ջեյմս Դեյվիսի հինգ երեխաներից երկրորդն էր[5]։ Սկարլետը նրա մայրիկի օրիորդական անունն է։ Նրա մայրը Ջեյմս Սկարլետի հեռավոր ազգականն էր։ Տասնմեկ տարեկանում Դեյվիսը ստանում է նկարչության ոլորտի խրախուսական մրցանակ։ Նա սովորել է Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայի դպրոցում։ 1825 թվականից նա մասնակցել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ամենամյա ցուցահանդեսին («Իմ առանձնասենյակը» նկարով)։ Վերջին անգամ ցուցահանդեսին մասնակցել է 1844 թվականին։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել այդ ժամանակների նկարիչ Ռիչարդ Փարկս Բոնինգտոնը։

Նա նկարել է դիմանկարներ, բնանկարներ, եկեղեցական տեսարաններ և ցուցաբերել է պատկերասրահներ նկարելու առանձնահատուկ կարողություններ։ Նրա «Բրիտանական պատկերասրահ ինստիտուտի ինտերիերը» նկարը ընդգրկված է Հին վարպետների պատկերասրահի հավաքածույում։ Նա վիմագրել և հրապարակել է Ռուբենսի 12 ստեղծագործություն, իսկ 1832 թվականին պատկերել է Բոլթոն վանքի բնապատկերը քարի վրա։ Բենջամեն Գոլդֆրեյ Ուինդուսի (1835) թանգարանի ջրաներկի հավաքածույում ցուցադրված են Թըրների նկարները։ (Ջոն Ռասկինը ուսումնասիրում էր Թըրնրի աշխատանքները «Ժամանակակից Նկարիչներ» գիրքը գրելիս)[6]։ Նա նկարել է Լուվրի թանգարանից տեսարաններ ևս։ 1842- 1845 թվականներին նրան էր լիազորված նկարել Բրիտանիայի արքայական պալատների նկարների կրկնօրինակները։

Նա նկարել է նաև տեսարաններ Եվրոպայում իր ճանապարհորդությունների ընթացքում։ 1831 թվականին Լորդ Ֆարնբուրգը նրան էր լիազորել նկարել տեսարաններ Վատիկանում և Էսկուրիալում։ 1834 թվականին Ֆլորենսիայում նա նկարում է Ուֆֆիցի պատկերասրահը, իսկ Ամստերդամում՝ 1841 թվականին «Ջեքի այցելությունն իր վաղեմի ընկերներին՝ բարեհաջող նավարկությունից հետո» նկարը։

Նա մահացել է տուբերկուլոզից 1845 թվականին, երբ դեռ նոր էր ոլորել 41 տարին։ Նա մահացել է Բեդֆորդ Հրապարակի, Բեդֆորդ փողոց 11 հասցեում գտնվող իր տանը[4]։ Նրան հուղարկավորել են Քենսալ Գրինի Օլ Սոուլզ գերեզմանատանը[5]։

Ի հիշատակ Ջոն Դեյվիսի, 2002 թվականի սեպտեմբերին, նրա ծննդավայր Լեոմինստերում տեղադրվել է կապույտ հուշատախտակ[4]։ Նրա աշխատանքներից մի քանիսը գտնվում են Քարդիֆի ազգային թանգարանում, Դիմանկարների ազգային պատկերասրահում, Թեյթ բրիտանական պատկերասրահում, Հերֆորդի գեղարվեստի պատկերասրահ - թանգարանում, Լեոմինստեր թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում և Յեյլ արվեստի կենտրոնում[4][4][5][7][8][9]։ Նրա աշխատանքների գերակշիռ մասը ցուցադրվել են Հերֆորդում 1937 թվականին[4]։ Նրա մի շարք նամակներ գտնվում են Հերֆրոդշիրի գրադարաններում և տեղեկատվական ծառայություններում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Conner P. Davis [Davies, John Scarlett] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T021608
  3. 3,0 3,1 3,2 John Scarlett Davis (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Tony Hobbs, John Scarlett Davis: A Biography, Almeley, Herefordshire, Logaston Press, 2004. 1904396151
  5. 5,0 5,1 5,2 «The Oxford Dictionary of National Biography». 2004. doi:10.1093/ref:odnb/7249. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Lionel Lambourne, Victorian Painting, London, Phaidon Press, 1999; p. 27.
  7. «John Scarlett Davis 1804–1845». Tate Britain. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  8. «John Scarlett Davis». National Portrait Gallery. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  9. «John Scarlett Davis». Metropolitan Museum of Art. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դեյվիս» հոդվածին։