Ջոն Շեպարդ-Բարոն
Ջոն Շեպարդ-Բարոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1925 Շիլոնգ, Assam Province, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | մայիսի 15, 2010[1] (84 տարեկան) Ինվերնես, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գյուտարար, ռազմական գործիչ և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | ինժեներ |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան, Ստոու և Թրինիթի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Nicholas Shepherd-Barron? |
Հայր | Wilfred Shepherd-Barron? |
Մայր | Dorothy Shepherd-Barron? |
John Shepherd-Barron Վիքիպահեստում |
Ջոն Ադրիան Շեպարդ-Բարոն (անգլ.՝ John Adrian Shepherd-Barron, հունիսի 23, 1925, Շիլոնգ, Assam Province, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 15, 2010[1], Ինվերնես, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2]), Բրիտանական կայսրության շքանշանակիր, բրիտանացի գյուտարար, որը ղեկավարում էր առաջին դրամարկղային մեքենան (որը երբեմն կոչվում էր ավտոմատ գանձման մեքենա կամ բանկոմատ) տեղադրող թիմին։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ադրիան Շեպարդ-Բարոնը ծնվել է 1925 թվականի հունիսի 23-ին Հնդկաստանի Շիլոնգ քաղաքում՝ բրիտանացի ծնողների ընտանիքում։ Նրա շոտլանդացի հայրը՝ Վիլֆրեդ Շեպարդ-Բարոնը եղել է հյուսիսային Բենգալիայի Չիտագոնգ նավահանգստի հանձնակատարների գլխավոր ինժեներ, որն այն ժամանակ Բրիտանական կայսրության կազմում էր, այնուհետև մինչ Քաղաքացիական Ինժեներների Ինստիտուտի նախագահ դառնալը՝ Լոնդոնի իշխանությունների նավահանգստի գլխավոր ինժեներն, իսկ մայրը՝ Դորոզին՝ օլիմպիական թենիսիստուհի և Ուիմբլեդոնի մրցաշարի կանանց կրկնակի չեմպիոն[3]։
Շեպարդ-Բարոնը կրթությունը ստացել է Սթոուի դպրոցում, Էդինբուրգի համալսարանում և Քեմբրիջում՝ Թրինիտի քոլեջում (որտեղից էլ հեռացել է, նախքան տնտեսագիտության առաջին տարվա ավարտը)։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայում էր օդային ուժերում՝ պարաշյուտային 159-րդ գնդում[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեպարդ-Բարոնը De La Rue կազմակերպությանը միացել է 1950-ական թվականներին՝ որպես կառավարման դասընթացավար, այնուհետև De La Rue Instruments-ի գործադիր տնօրեն (ընկերությունը ղեկավարելու մանդատով)[4]։
Լոգարանում պառկած ժամանակ ծնվել է կանխիկ դրամ տրամադրելու մեքենայի ինքնասպասարկման գաղափարը։ Նա հաշվի առնելով բանկի բացման ժամերի խնդիրը, երբ ժամանել է բանկի փակվելուց մի քանի րոպե ուշ և հասկացել, որ չի կարող գումար հանել։ Շեպարդ-Բարոնը հայտարարել է, որ ինքը ոգեշնչվել է շոկոլադ վաճառող մեքենաներից. «Հասկացա, որ պետք է լինի մի սարք, որի միջոցով կկարողանամ ձեռք բերել իմ սեփական փողը՝ աշխարհի ցանկացած վայրում կամ Մեծ Բրիտանիայում[5]։ Ես օգտագործեցի շոկոլադե սալիկ վաճառող մեքենայի գաղափարը՝ շոկոլադը փոխարինելով կանխիկ փողով»։ Նա գաղափարը փոխանցել է Barclays Bank-ի ղեկավարին[4][6][7]։
Առաջին De La Rue Automatic Cash System (DACS) ավտոմեքենան, որը կոչվում է Barclaycash, տեղադրվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող Barclays Bank-ի «Էնֆիլդ» մասնաճյուղի հարևանությամբ՝ 1967 թվականի հունիսին[8]։ Կանխիկ դրամ հանող առաջին մարդը դերասան Ռեգ Վարնին էր՝ Էնֆիլդի հանրահայտ բնակիչը, որը հայտնի էր մի շարք հեռուստասերիալներից։ Մեծ Բրիտանիայից դուրս սարքը տեղակայվել էր Ցյուրիխում՝ 1967 թվականի նոյեմբերին։ Այն կոչվում էր «Գելդավտոմատ»։
Շեպարդ-Բարոնը Բրիտանական կայսրության շքանշանը ստացել 2005 թվականի Ամանորին` որպես կանխիկացման ավտոմատ մեքենայի գյուտարար[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա որդին՝ Նիկոլաս Շեպարդ-Բարոնը Լոնդոնի Քինգի քոլեջում հանրահաշվական երկրաչափության պրոֆեսոր է[10]։
Ջոնը վախճանվել է 2010 թվականի մայիսի 15-ին՝ 84 տարեկան հասակում կարճատև հիվանդությունից հետո՝ Շոտլանդիայի Ինվերնես քաղաքում գտնվող Ռայգմոր հիվանդանոցում[2][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://news.scotsman.com/obituaries/Obituary-John-ShepherdBarron.6303157.jp
- ↑ 2,0 2,1 Inventor of cash machine, John Shepherd-Barron, dies. BBC. 19 May 2010
- ↑ 3,0 3,1 telegraph.co.uk – John Shepherd-Barron
- ↑ 4,0 4,1 Milligan, Brian (2007 թ․ հունիսի 25). «The man who invented the cash machine». BBC News. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Cramb, Auslan. «John Shepherd-Barron, cash machine inventor, dies». The Telegraph (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Interview with Shepherd-Barron, You and Yours BBC Radio 4 programme 25 June 2007
- ↑ «ATM inventor John Shepherd-Barron dies at 84». The Los Angeles Times, 19 May 2010. 2010 թ․ մայիսի 19.
- ↑ «ATM inventor honoured». BBC News. 2004 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից հունիսի 8, 2010-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Caledonian Mercury, 21 May 2010 Արխիվացված 26 Մայիս 2010 Wayback Machine
- ↑ [1]
- ↑ John Shepherd-Barron, 84; devised ancestor of modern ATM. The Washington Post. 21 May 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Շեպարդ-Բարոն» հոդվածին։ |
|