Շիլոնգ
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 64,36 կմ² | |
ԲԾՄ | 1525±1 մետր | |
Բնակչություն | 143 229 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 364 | |
Փոստային ինդեքսներ | 793001 | |
Պաշտոնական կայք | eastkhasihills.gov.in | |
| ||
Շիլոնգ (անգլ.՝ Shillong, հինդի՝ शिलांग, բենգալերեն՝ শিলং), քաղաք Հնդկաստանի հեռավոր հյուսիս-արևելքում Մեգհալայա նահանգի մայրաքաղաքն է, Կհասի արևելյան լեռների վարչական կենտրոնը։ Համարվում է, որ Շիլոնգը շրջապատող լեռները նման են Շոտլանդիայի լեռներին, այդ պատճառով Շիլոնգը ստացել է «Արևելքի Շոտլանդիա» անվանումը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղական ավանդույթների համաձայն՝ Շիլոնգ քաղաքն անվանվել է տեղական աստվածուհի Շիլոնգի անունով, որը, ըստ լեգենդի, ծնվել է կույս՝ Բիսիի մերձակայքում գտնվող գյուղում։
Շիլոնգի արագացված զարգացումը սկսվել է այն բանից հետո, երբ 1864 թվականին այստեղ բրիտանացիները կառուցեցին քաղաքացիական կայան։ 1874 թվականին՝ Ասսամի տարածքի ձևավորման ժամանակ, գավառական կոմիսարը ընտրեց Շիլոնգը՝ որպես Ասսամի մայրաքաղաք, ինչպես Բրահմապուտրա և Սուրամ գետերի ձորերի միջև հարմար դիրք ունենալու, այնպես էլ բարենպաստ կլիմայի պատճառով, որը շատ ավելի զով է, քան արևադարձային Հնդկաստանի մեծ մասի կլիման։ 1878 թվականին ձևավորվեց Շիլոնգի քաղաքապետարանը[1]։
Քաղաքը տուժել է 1879 թվականի հունիսի 12-ին Մեծ Ասսամյան երկրաշարժի ժամանակ․ քաղաքի 27 բնակիչ մահացել և անհետացել է[2]։
Շիլոնգը եղել է Ասսամի մայրաքաղաքը մինչև 1972 թվականը, երբ հունվարի 21-ին ձևավորվեց Մեգհալայա նոր նահանգը։ Շիլոնգը դարձավ նոր նահանգի մայրաքաղաքը, իսկ Ասսամի մայրաքաղաքը տեղափոխվեց Դիսպուր։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիլոնգը տեղակայված է Ասսամյան լեռներում՝ Շիլոնգ սարահարթի կենտրոնական մասում՝ Հնդկական վահանի հյուսիսային մասում գտնվող միակ բարձր լեռնային կառույցի վրա[3]։ Շիլոնգը շրջապատված է սոճու անտառներով։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 1 496 մ է։ Քաղաքի ամենաբարձր կետը Շիլոնգ գագաթն է՝ 1 966 մ բարձրությամբ։ Շիլոնգից 60 կմ հեռավորության վրա է գտնվում աշխարհի ամենախոնավ վայրերից մեկը՝ Չերապունջի քաղաքը, որտեղ տարեկան նկատվում են 12 հազար մմ տեղումներ, չնայած որ հենց Շիլոնգում տարեկան տեղումների քանակը 2400 մմ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը +4 … +16 է, իսկ հուլիսինը՝ +18 … +24։ Լեռնակլիմայական հանգստավայր է։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյոպպենի կլիմայի դասակարգման համաձայն՝ Շիլոնգը բնութագրվում է բարձրալեռնային մերձարևադարձային կլիմայով (Cwb)՝ տաք և անձրևոտ ամառներով և զով ու չոր ձմեռներով։ Մուսսոնների սեզոնը տևում է հունիսից մինչև օգոստոսի վերջ։ Շիլոնգ այցելելու լավագույն ժամանակը հոկտեմբեր-նոյեմբեր և մարտ-ապրիլ ամիսներն են։
Շիլոնգ (1971–2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 24.9 (76.8) |
26.1 (79) |
28.1 (82.6) |
29.8 (85.6) |
29.5 (85.1) |
29.5 (85.1) |
28.2 (82.8) |
28.4 (83.1) |
28.0 (82.4) |
27.8 (82) |
24.5 (76.1) |
22.5 (72.5) |
29.8 (85.6) |
Միջին բարձր °C (°F) | 14.6 (58.3) |
16.8 (62.2) |
21.0 (69.8) |
23.3 (73.9) |
23.3 (73.9) |
23.7 (74.7) |
23.7 (74.7) |
24.2 (75.6) |
23.2 (73.8) |
21.7 (71.1) |
19.1 (66.4) |
15.9 (60.6) |
20.8 (69.4) |
Միջին ցածր °C (°F) | 5.7 (42.3) |
7.2 (45) |
11.0 (51.8) |
13.9 (57) |
15.4 (59.7) |
17.4 (63.3) |
17.8 (64) |
17.6 (63.7) |
16.6 (61.9) |
14.2 (57.6) |
10.7 (51.3) |
7.1 (44.8) |
12.9 (55.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −0.9 (30.4) |
−2.4 (27.7) |
2.7 (36.9) |
6.6 (43.9) |
8.5 (47.3) |
10.0 (50) |
12.3 (54.1) |
10.0 (50) |
10.7 (51.3) |
6.7 (44.1) |
−0.5 (31.1) |
−3.3 (26.1) |
−3.3 (26.1) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 12.5 (0.492) |
20.2 (0.795) |
42.4 (1.669) |
116.0 (4.567) |
266.1 (10.476) |
430.0 (16.929) |
461.7 (18.177) |
296.6 (11.677) |
289.6 (11.402) |
186.1 (7.327) |
30.1 (1.185) |
16.2 (0.638) |
2167,4 (85,331) |
Միջ. անձրևոտ օրեր | 1.4 | 2.2 | 3.7 | 9.0 | 16.3 | 17.9 | 18.2 | 16.1 | 15.9 | 8.4 | 2.4 | 1.3 | 112.7 |
աղբյուր: India Meteorological Department (record high and low up to 2010)[4][5] |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրոններ Շիլոնգում | ||||
---|---|---|---|---|
Կրոն | Տոկոս | |||
հինդուիզմ | 10 % | |||
իսլամ | 7 % | |||
քրիստոնեություն | 60 % | |||
այլ† | 23 % | |||
Կրոնների տարածում †ներառյալ սիկհականություն (0.2%), բուդդայականություն (<0.2%) և տեղական կրոններ |
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 143 007 մարդ[6]։ Շիլոնգի քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 354 325 բնակիչ (2011)[7], որից 176 591-ը տղամարդիկ են, իսկ 177 734-ը՝ կանայք։ Գրագիտության մակարդակը 86 % է, որից՝ տղամարդկանց շրջանում 85 %, կանանց շրջանում՝ 92,34 %։ Բնակչության 13 %-ը մինչև 6 տարեկան երեխաներ են։
Շիլոնգի բնակչության մեծ մասը կազմում են կհասիները, բայց բնակչության շրջանում նրանց մասնաբաժինը կրճատվում է Հնդկաստանի այլ նահանգներից գաղթականների զգալի քանակի ներհոսքի հետևանքով։ Հավատացյալներից շատերը քրիստոնյաներ են։ Քրիստոնյաներին ներկայացնում են երիցականներն ու այլ բողոքականները, ինչպես նաև հռոմեական կաթոլիկները։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիլոնգը մայրուղիներով հյուսիսում միանում է Գուվահաթին, հարավում՝ Ագարթալային։ Քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվում է Ամրոյի օդանավակայանը (կոդ ԻԿԱՕ = VEBI, կոդ ԻԱՏԱ = SHL)[8]։ Այն նաև Բարապանիի ավիաբազան է՝ Հնդկական օդուժի Արևելյան հրամանատարության շտաբը։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիլոնգը համարվում է հնդկական ռոք երաժշտության ինքնահռչակ մայրաքաղաքը[9][10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Shillong Municipal Board - History»։ Shillong Municipal Board։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ Jugal Kalita (հունիսի 15, 2014)։ «The Great Assam Earthquake of 1897»
- ↑ Bilham, R. and P. England, Plateau pop-up during the great 1897 Assam earthquake. Nature(Lond),410, 806—809, 2001
- ↑ «Shillong Climatological Table Period: 1971–2000»։ India Meteorological Department։ Վերցված է 20 April 2015
- ↑ «Ever recorded Maximum and minimum temperatures up to 2010» (PDF)։ India Meteorological Department։ Արխիվացված է օրիգինալից 21 May 2013-ին։ Վերցված է 20 April 2015
- ↑ Top cities of India by Population census 2011
- ↑ «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (անգլերեն)։ Provisional Population Totals, Census of India 2011։ Վերցված է 2014-01-02
- ↑ «World Aero Data: BARAPANI — VEBI»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2019-10-28
- ↑ Sengupta Somini (2008-06-23)։ «Town in India Rocks (No Use to Wonder Why, Babe)» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2014-01-02
- ↑ Fremson Ruth (2008-06-23)։ «An Outpost of Rock» (Audiovisual slide show)։ Interview with Prabhat Sawyan (անգլերեն) (The New York Times)։ Վերցված է 2014-01-02
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Краткая географическая энциклопедия, Том 4/Гл.ред. Григорьев А. А. М.:Советская энциклопедия — 1964, 448 с. с илл., 10 л. карт
|