Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղ 2016

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշար
Եզրափակիչ
Հաղթող   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս
Գերմանիա Անժելիկա Քերբեր
Հաշիվ   7-5, 6-3
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2015←Ուիմբլդոնի մրցաշար→2017
Կանանց մենախաղի հաղթող Սերենա Ուիլամսը

Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղ 2016, թենիսի կանանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի հունիսի 27-ից մինչև հուլիսի 10-ը, Լոնդոնի All England Lawn Tennis and Croquet Club («Համանգլիական լաուն-թենիսի և կրոկետի ակումբ») ակումբի կորտերում, Անգլիա, Մեծ Բրիտանիա։

Սերենա Ուիլյամսը եղել է նախորդ տարվա մրցաշարի հաղթողը և հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, եզրափակիչում հաղթանակ տանելով Անժելիկա Քերբերի նկատմամբ՝ 7-5, 6-3։ Շահելով իր 7-րդ տիտղոսը Ուիմբլդոնի մրցաշարերում, Ուիլյամսը Բաց դարաշրջանում հավասարվել է Շտեֆի Գրաֆին՝ 22 րդ մենախաղի տիտղոսը շահելով Մեծ Սաղավարտի մրցաշարերում[1][2]։ 2006 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում Ամելի Մորեսմոյի և Ժյուստին Էնենի միջև կայացած եզրափակիչներից հետո սա առաջին անգամ էր, որ միևնույն թենիսիստուհիները մեկ մրցաշարջանի ընթացքում երկրորդ անգամ տիտղոսը վիճարկել են եզրափակիչում (Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն)[3][4]։

Առաջին հինգ դասակարգվածները (Սերենա Ուիլյամս, Գարբինե Մուգուրուսա, Ագնեշկա Ռադվանսկա, Անժելիկա Քերբեր և Սիմոնա Հալեպ) պայքար էին մղում աշխարհի թիվ 1 ռակետի կոչման համար, սակայն Ռադվանսկան պայքարից դուրս է մնացել չորրորդ, իսկ Մուգուրուսան՝ երկրորդ շրջանում, Հալեպը հասել է քառորդ եզրափակիչ։ Սերենա Ուիլյամսը պահպանել է թիվ 1 վարկանիշը՝ հասնելով եզրափակիչ և շահելով տիտղոսը։ Մրցաշարի երկրորդ շաբաթվա ընթացքում նա անց է կացրել WTA վարկանիշային առաջին հորիզոնականում իր 300-րդ շաբաթը և տոնել է իր 300-րդ հաղթանակը Մեծ Սաղավարտի մրցաշարեում՝ երրորդ շրջանում Անիկա Բեկին հաղթելով։

36 տարեկան Վենուս Ուիլամսը դարձել է ամենատարեց թենիսիստուհին, ով հասել է Մեծ Սաղավարտի կիսաեզրափակիչ, ինչպես Մարտինա Նավրատիլովան 1994 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում[5]։

Ելենա Վեսնինան իր նորամուտն է նշել Մեծ Սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչում, իր 42-րդ մրցաշարում և 2006 թվականի Ավստրալիայի բաց առաջնոությունում նորամուտելուց տասը տարի անց։

Սա 2008 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից հետո առաջին անգամ էր, որ Կարոլին Վոզնյացկին դուրս է մնացել դասակարգված թենիսիստուհիների ցուցակից։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս (Հաղթող)
  2. Իսպանիա Գարբինե Մուգուրուսա (Երկրորդ շրջան)
  3. Լեհաստան Ագնեշկա Ռադվանսկա (Չորրորդ շրջան)
  4. Գերմանիա Անժելիկա Քերբեր (Եզրափակիչ)
  5. Ռումինիա Սիմոնա Հալեպ (Քառորդ եզրափակիչ)
  6. Իտալիա Ռոբերտա Վինչի (Երրորդ շրջան)
  7. Շվեյցարիա Բելինդա Բենչիչ (Երկրորդ շրջան, հրաժարում ձեռքի վնասվածքի պատճառով)
  8. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենուս Ուիլյամս (Կիսաեզրափակիչ)
  9. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Կիս (Չորրորդ շրջան)
  10. Չեխիա Պետրա Կվիտովա (Երկրորդ շրջան)
  11. Շվեյցարիա Թիմեա Բաչինսկի (Երրորդ շրջան)
  12. Իսպանիա Կարլա Սուարես Նավարո (Չորրորդ շրջան)
  13. Ռուսաստան Սվետլանա Կուզնեցովա (Չորրորդ շրջան)
  14. Ավստրալիա Սամանտա Ստոսուր (Երկրորդ շրջան)
  15. Չեխիա Կարոլինա Պլիշկովա (Երկրորդ շրջան)
  16. Միացյալ Թագավորություն Յոհաննա Կոնտա (Երկրորդ շրջան)
  17. Ուկրաինա Էլինա Սվիտոլինա (Երկրորդ շրջան)
  18. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սլոան Սթիվենս (Երրորդ շրջան)
  19. Սլովակիա Դոմինիկա Ցիբուլկովա (Քառորդ եզրափակիչ)
  20. Իտալիա Սառա Էրանի (Երկրորդ շրջան)
  21. Ռուսաստան Անաստասիա Պավլյուչենկովա (Քառորդ եզրափակիչ)
  22. Սերբիա Ելենա Յանկովիչ (Երկրորդ շրջան)
  23. Սերբիա Անա Իվանովիչ (Առաջին շրջան)
  24. Չեխիա Բարբորա Ստրիցովա (Երրորդ շրջան)
  25. Ռումինիա Իրինա Կամելիա Բեգու (Առաջին շրջան)
  26. Նիդերլանդներ Կիկի Բերթենս (Երրորդ շրջան)
  27. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոկո Վանդևենգե (Չորրորդ շրջան)
  28. Չեխիա Լյուսիա Շաֆարժովա (Չորրորդ շրջան)
  29. Ռուսաստան Դարյա Կասատկինա (Երրորդ շրջան)
  30. Ֆրանսիա Կարոլին Գարսիա (Երկրորդ շրջան)
  31. Ֆրանսիա Կրիստինա Մլադենովիչ (Առաջին շրջան)
  32. Գերմանիա Անդրեա Պետկովիչ (Երկրորդ շրջան)

Հիմնական ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 21 Ռուսաստան Անաստասիա Պավլյուչենկովա 6-4, 6-4 1 ժամ 12 րոպե
19 Սլովակիա Դոմինիկա Ցիբուլկովա Ռուսաստան Ելենա Վեսնինա 2-6, 2-6 1 ժամ 16 րոպե
5 Ռումինիա Սիմոնա Հալեպ 4 Գերմանիա Անժելիկա Քերբեր 5-7, 6-7(2) 1 ժամ 30 րոպե
8 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենուս Ուիլյամս Ղազախստան Յարոսլավա Շվեդովա 7-6(5), 6-2 1 ժամ 42 րոպե

Կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս Ռուսաստան Ելենա Վեսնինա 6-2, 6-0 48 րոպե
4 Գերմանիա Անժելիկա Քերբեր 8 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենուս Ուիլյամս 6-4, 6-4 1 ժամ 11 րոպե

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 4 Գերմանիա Անժելիկա Քերբեր 7-5, 6-3 1 ժամ 21 րոպե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wimbledon 2016: Serena Williams beats Angelique Kerber to win 22nd Grand Slam». BBC Sport. 2016 թ․ հուլիսի 9. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  2. Cambers, Simon (2016 թ․ հուլիսի 9). «Wimbledon 2016: Serena Williams beats Kerber in final to equal Graf record». The Observer. The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  3. Clarey, Christopher (2016 թ․ հուլիսի 7). «Serena Williams-Angelique Kerber Final Is Grand Slam Rematch». New York Times. New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Serena Williams beats Kerber in Wimbledon women's final – as it happened». Guardian. 2016 թ․ հուլիսի 9. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  5. Newbery, Piers (2016 թ․ հուլիսի 5). «Wimbledon 2016: Venus & Serena Williams through to semi-finals». BBC Sport. BBC. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]