Jump to content

Ջոն Բլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բլեք
անգլ.՝ John Donald Black
Ծնվել էհունիսի 6, 1883(1883-06-06)[1]
Jefferson County, Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել էապրիլի 12, 1960(1960-04-12) (76 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Մինեսոտայի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն[2]
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3]
Գիտական ղեկավարBenjamin H. Hibbard?[4]
Եղել է գիտական ղեկավարWillard Cochrane?[4], Raymond G. Bressler Jr.?[4], James T. Bonnen?[5], George M. Peterson?[4], Robert Marion Clawson?[4], James Pierce Cavin?[4], Howard Leslie Parsons?[4], William Allen Duerr?[4], Walter William Wilcox?[4], Charles Meyer Hardin?[4] և Alfred Kaiming Chiu?[4]

Ջոն Դոնալդ Բլեք (անգլ.՝ John Donald Black, հունիսի 6, 1883(1883-06-06)[1], Jefferson County, Վիսկոնսին, ԱՄՆ - ապրիլի 12, 1960(1960-04-12), Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, մանկավարժ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1955 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնը ծնվել է 1883 թվականի հունիսի 6-ին Ջեֆերսոնի մոտակայքում գտնվող փոքրիկ ֆերմայում՝ Վիսկոնսին շրջանի Ռոբերտ Բլեքի և ավագ դպրոցի ուսուցչուհի Մարգարիտ Բլեքի ընտանիքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Ֆորտ Ատկինսոն, Ուիսկոնսին նահանգ։ 1903-1905 թվականներին սովորել և 1905 թվականին ավարտել է Օշքոշի միջնակարգ դպրոցը, որտեղ 1905-1907 թվականներին սկսել է հանրահաշիվ և աշխարհագրություն դասավանդել[6]։

Ջոն Բլեքը Վիսկոնսինի համալսարանում արվեստի բակալավրի աստիճան է ստացել 1909 թվականին, արվեստի մագիստրոսի աստիճան 1910 թվականին, փիլիսոփայության դոկտորի աստիճան 1918 թվականին[7]։

1910-1911 թվականներին դասավանդել է անգլիական գրականություն Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանում, 1911-1915 թվականներին՝ Միչիգանի Լեռնային քոլեջում։ 1915 թվականին վերադարձել է Վիսկոնսինի համալսարան, որպեսզի ուսումնասիրի գյուղատնտեսության տնտեսությունը։ 1918 թվականին եղել է պրոֆեսորի ասիստենտ, 1919 թվականին՝ ասոցացված պրոֆեսոր, 1921-1927 թվականներին՝ գյուղատնտեսության էկոնոմիկայի լրիվ պրոֆեսոր և Մինեսոտայի համալսարանի գյուղատնտեսության տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ 1927-1956 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր։ 1956 թվականին հրաժարական է տվել՝ դառնալով Հարվարդի համալսարանի Հենրի Լիի ամբիոնի պրոֆեսոր[8]։

1949-1953 թվականներին աշխատել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունում։ 1932 թվականին ընտրվել է նախագահ, իսկ 1957 թվականից՝ Գյուղատնտեսության և կիրառական տնտեսության ասոցիացիայի անդամ, 1955 թվականին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։ Եղել է Ֆի Բետա Կապա և Ալֆա Զետա ընկերությունների անդամ[9]։

Ջոն Բլեքը մահացել է 1960 թվականի ապրիլի 12-ին, Բոստոնում՝ սրտի կաթվածից[6]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095509325
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. CONOR.Sl
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Mathematics Genealogy Project — 1997.
  5. https://www.canr.msu.edu/people/bonnen
  6. 6,0 6,1 Sen S.R. Prof. John D.Black (1883-1960) // Indian journal of agricultural economics. — 1960. — ISSN 0019-5014.
  7. Turvey C.G. J.D.Black: A Biography // Agricultural Finance Review. — 2007. — Vol. 67. — № 2.
  8. Cavin J.P., Mighell R.L. John Donald Black, 1883–1960 // American journal of Agricultural Economics. — May 1960. — Vol. 42. — № 2. — P. 223-224. — doi:10.1093/ajae/42.2.223
  9. Cochrane W.W. Remembering John D. Black // Choices. — 1st Quarter 1989. — Vol. 4. — № 1. — P. 30-32.