Ջոն Ադինգտոն Սիմոնդս
Ջոն Ադինգտոն Սիմոնդս անգլ.՝ John Addington Symonds | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1840[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 19, 1893[1][2][3][…] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Գերեզման | Հռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, արվեստագետ, գրող, գրական քննադատ, հեղինակ, պատմաբան և թարգմանիչ |
Լեզու | անգլերեն[6][7] |
Կրթություն | Հերոու դպրոց և Օքսֆորդի համալսարան |
Աշխատավայր | Մագդալեն քոլիջ |
Պարգևներ | |
Ամուսին | Janet Catherine North?[8] |
Զավակներ | Katharine Furse?[9][8] և Margaret Symonds?[8] |
John Addington Symonds Վիքիպահեստում |
Ջոն Ադինգտոն Սիմոնդս (անգլ.՝ John Addington Symonds, հոկտեմբերի 5, 1840[1][2][3][…], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 19, 1893[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), անգլիացի բանաստեղծ, գրաքննադատ և մշակութային պատմաբան։ Հայտնի է Վերածննդի վերաբերյալ աշխատություններով և գրողների ու արտիստների կենսագրական գրքերով։ Թեև ամուսնացած էր և ընտանիք ուներ՝ համասեռականության ջատագով էր, որը համարում էր l'amour de l'impossible (անհնարին սեր)[10]։ Իր համասեռական կյանքից ոգեշնչված գրել է բազում բանաստեղծություններ։
Հեղինակել է նաև բազմաթիվ էսսեներ և էտյուդներ հին հունական և Վերածննդի դարաշրջանի իտալական արվեստի մասին[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմոնդսը ծնվել է Անգլիայի Բրիստոլ քաղաքում 1840 թվականին։ Հայրը՝ Ջոն Ադինգտոն Սիմոնդս ավագը (1807–1871), հեղինակն է «Քրեական պատասխանատվություն» (1869), «Գեղեցկության սկզբունքները» (1857) և «Քուն և երազներ» գրքերի։ Լինելով թույլ երեխա՝ Սիմոնդսը 14 տարեկանից չէր մասնակցում որևէ խաղի Հարոու դպրոցում, ինչպես նաև չէր դրսևորում իրեն որպես ապագա գիտնական[12]։
Սիմոնդսի մայրը մահացավ, երբ նա 4 տարեկան էր, և հայրը մեծ ազդեցություն ունեցավ նրա բնավորության ձևավորման վրա։ Ֆրոյդի հայտնի տեսությունն այն մասին, որ մարդու մոտ համասեռականություն է առաջանում մոր հետ սերտ հարաբերություններից և թույլ կամ բացակայող հոր պատճառով, չի գործում Սիմոնդսի դեպքում․ այստեղ ամեն ինչ հակառակն էր։ Տանը հիմնական ում կանայք էին՝ դաստիարակչուհիները, մորաքույրները, 4 քույրերը, սակայն որևէ հիշատակություններ չկան առ այն, որ նա անընդհատ կանանց ուշադրության կենտրոնում էր[13]։
1858 թվականի հունվարին Սիմոնդսը նամակ ստացավ իր ընկեր Ալֆրեդ Փրեթորից (1840–1908), որտեղ վերջինս պատմում էր իր հարաբերությունների մասին իր տնօրեն քահանա Չարլզ Ջոն Վոնի հետ։ Սիմոնդսն ապշանք և զզվանք զգաց․ բարդ զգացմունքներ սեփական համասեռականությունը գիտակցելու ճանապարհին։ Նա այս դեպքի մասին ավելի քան մեկ տարի ոչ ոքի չասեց մինչև 1859 թվականին, երբ նա Օքսֆորդի ուսանող էր, դրա մասին պատմեց լատիներենի պրոֆեսոր Ջոն Քոնինգտոնին։ Քոնինգտոնը հավանություն էր տալիս տղամարդկանց և տղաների միջև ռոմանտիկ հարաբերություններին։ Ավելի վաղ նա Սիմոնդսին էր տվել «Ionica»-ի՝ Ուիլյամ Ջոնսոն Քորիի հոմոէրոտիկ բանաստեղծությունների ժողովածուն։ Քոնինգտոնը քաջալերեց Սիմոնդսին պատմել իր ընկերոջ դեպքի մասին հորը, որից հետո ավագ Սիմոնդսը Վոնին ստիպեց հեռանալ Հարոուից։ Փրեթորը սաստիկ բարկացավ իր ընկերոջ արածի վրա և երբեք չխոսեց նրա հետ[14]։
1858 թվականի աշնանը Սիմոնդսը, որպես քոմոներ, սկսեց հաճախել Օքսֆորդի Բալիոլ քոլեջ և հաջորդ տարի ընտրվեց մասնակցելու ցուցահանդեսին։ Նույն թվականի գարնանը նա սիրահարվեց Ուիլյամ Ֆիըր Դայերին (1843–1905)՝ Բրիստոլի երգչախմբի տղաներից մեկին, ով իրենից 3 տարի փոքր էր։ Նրանց սիրավեպը տևեց մեկ տարի մինչև Սիմոնդսը վերջ դրեց հարաբերություններին։ Դրանից հետո նրանց ընկերությունը շարունակվեց ևս մի քանի տարի՝ մինչև 1864 թվականը։ Դայերը դարձավ Բրիստոլի Սուրբ Նիկողայոս եկեղեցու երգեհոնահարը և երգչախմբի ղեկավարը[12]։
Օքսֆորդի համալսարանում Սիմոնդսը տարվեց իր դասերով և սկսեց ակադեմիական առաջադիմություն ցուցաբերել։ 1860 թվականին նա քննություններում առաջինն էր և «The Escorial» պոեմի համար ստացավ Նյուդիգեյթ մրցանակ, 1862 թվականին առաջինն էր նաև Literae Humaniores-ում։
1862 թվականին Սիմոնդսն Օքսֆորդի Մագդալեն պահպանողական քոլեջում ազատ ունկնդիր է ընդունվում։ Նա ընկերանում է Սիջիէյջ Շորթինգի հետ, ում վերցնում է որպես իր աշակերտ։ Երբ Սիմոնդսը հրաժարվեց օգնել Շորթինգին ընդունվել Մագդալեն, երիտասարդը դպրոցի ղեկավարությանը նամակ գրեց՝ պնդելով, որ «Ես՝ Սայմոնդսս, աջակցել եմ վերջինիս՝ խմբերգիչ Վալտեր Թոմաս Գուլդենի հետապնդմանը (1848–1901), ես կիսում էի նրա սովորույթները և հակված էի նույն ճանապարհով գնալ»[15]։ Թեև Սայմոնդսին պաշտոնապես արադարացրին, նա չդիմացավ լարվածությանը և շուտով մեկնեց Շվեյցարիա[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2013.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Симондс (ռուս.) // Малый энциклопедический словарь — 2 — СПб.: 1909. — Т. 2.
- ↑ Симондс, Джон (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXIXа. — С. 931.
- ↑ 8,0 8,1 8,2 Kindred Britain
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ McKenna, Neil (2009). The Secret Life of Oscar Wilde. Basic Books. ISBN 9780786734924.
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ էջ 461.
- ↑ 12,0 12,1 12,2 Waugh, 1911
- ↑ Norton, Rictor (1997) The Life of John Addington Symonds. The John Addington Symonds Pages http://rictornorton.co.uk/symonds/symonds.htm
- ↑ Kaplan, Morris B. (2012) Sodom on the Thames: Sex, Love, and Scandal in Wilde Times. Cornell University Press. ISBN|0801477921. p. 112
- ↑ Phyllis Grosskurth (ed.). (1986) The Memoirs of John Addington Symonds, Chicago: University of Chicago Press. ISBN|0226787834. p. 131
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Phyllis Grosskurth, John Addington Symonds: A Biography (1964)
- Phyllis Grosskurth (ed.), The Memoirs of John Addington Symonds Hutchinson (1984)
- Whitney Davis Queer Beauty, Chapter 4 "Double Mind: Hegel, Symonds, and Homoerotic Spirit in Renaissance Art." Columbia University Press, 2010.
- David Amigoni and Amber K. Regis (ed.) '(Re)Reading John Addington Symonds.' Special Issue of English Studies, 94:2 (2013).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- John Addington Symonds papers Արխիվացված 2009-07-31 Wayback Machine, University of Bristol Library Special Collections
- Symonds's translation of The Life of Benvenuto Cellini, Vol. 1, Posner LIbrary, Carnegie Mellon University Vol. 2, Carnegie Mellon University
- John Addington Symonds, Waste: a lecture delivered at the Bristol institution for the advancement of science, literature..., 1863
- John Addington Symonds, The Principles of Beauty, 1857
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ադինգտոն Սիմոնդս» հոդվածին։ |
|