Jump to content

Ջոննի Նոքսվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոննի Նոքսվիլ
անգլ.՝ Johnny Knoxville
Ծնվել էմարտի 11, 1971(1971-03-11)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՆոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
ԿրթությունSouth-Doyle High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոդերասան, հնչյունավորող, հնարքներ բանեցնող, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1992 մինչև այսօր
Ամուսին(ներ)անհայտ, անհայտ և անհայտ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա[2]

Ֆիլիպ Ջոն Կլեպ (անգլ.՝ Philip John Clapp, մարտի 11, 1971(1971-03-11)[1], Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ) հայտնի է Ջոննի Նոքսվիլ անունով (Johnny Knoxville)՝ ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և կասկադյոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոննի Նոքսվիլը ծնվել է 1971 թվականի մարտի 11-ին Նոքսվիլում (Թենեսի նահանգ)։ 4 տարի միաժամանակ հիվանդացել է գրիպով, թոքաբորբով և բրոնխաբորբով, մինչև հիմա տառապում է բրոնխային հեղձուկ հիվանդությամբ։ Դեռևս դպրոցական տարիներից հակված էր խուլիգանությունների։ 1990 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։

Դերասանական վարպետություն ուսանել է Կալիֆոռնիայի Դրամատիկական արվեստի ակադեմիայում և նույնիսկ նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ 2000 թվականին հրավիրվեց հեռուստատեսություն, որպեսզի ստեղծի «Խենթեր» շոուն, որի մասնակիցներն իրենց և ուրիշների հետ հիմար և վտանգավոր փորձարկումներ էին կատարում։ Շոուի գաղափարների վրա նա աշխատել է Սպայկ Ջոնզ ռեժիսորի հետ միասին։ Առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2001 թվականին MTV ալիքով։ Շոուն բաղկացած էր կեսժամյա դրվագներից։ Ծայրահեղ սպորտի տեսակների մասին հայտնի ամսագրի խնդրանքով Ջոննի Նոքսվիլն իր վրա փորձարկեց ինքնապաշտպանական միջոցները։ Նրա կարծիքով ամենադժվարն արցունքաբեր գազի փորձարկումն էր։ «Այն մնում է աչքերում 15 րոպե,- ասում է Ջոնը։ Ինչ-որ մեկը խորհուրդ է տվել լվանալ աչքերը կաթով, սակայն դա չօգնեց»։ Այդ բոլոր փորձարկումների տեսահոլովակները նա ուղարկում էր ամսագրի խմբագիրներին։ «Ես նույնիսկ չէի ենթադրում, որ այս ամենից շոու կստացվի,- ասում է Ջոնը։ Ես ուղղակի անում էի այդ ամենը չմտածելով հետևանքների մասին»։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մայիսի 15-ին նա ամուսնացել է Մելանի Լին Քեյթսի հետ։ 1996 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Մեդիսոնը։ 2007 թվականի փետրվարին Մելանին և Ջոնը հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։ 2008 թվականի մարտի 20-ին նրանք վերջնական ամուսնալուծվեցին։ 2008 թվականի սեպտեմբերին Ջոնը սկսեց հանդիպել Նաոմի Նելսոնի հետ։ 2009 թվականի դեկտեմբերի 21-ին նա երկրորդ անգամ դարձավ հայր։ Նրանք ունեցան որդի, որին անվանեցին Ռոկո Ակիրա Կլեպ։ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին նա օրինականացրեց իր և Նաոմիի հարաբերությունները, իսկ 2011 թվականի հոկտեմբերի 6-ին նրանք ունեցան դուստր՝ Էրլո Կլեպ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՀայերեն անվանումԲնօրինակ անվանում
1995Desert BluesDesert Blues
2000Կեղտոտ կոյոտ բարCoyote Ugly
2001Ռոմանտիկ հանցագործությունLife Without Dick
2002Մեծ անհաջողություններBig Trouble
2002Սևազգեստ մարդիկ 2Men in Black II
2002ԽենթերJackass: The Movie
2004Մեծ քայլերով (ֆիլմ, 2004)Walking Tall
2005Դալտի ՔալհունDaltry Calhoun
2005ՍիմուլյանտThe Ringer
2011Հանճարեղ հայրիկ (ֆիլմ)Father of Invention
2013Հերոսի վերադարձըThe Last Stand
2014Նինջա - կրիաներTeenage Mutant Ninja Turtles
2016Անհուսալի գործընկերներSkiptrace
2016Նինջա - կրիաներ 2Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • MTV Movie Awards 2003 — «Լավագույն հումորային կատարում» («Խենթեր»).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոննի Նոքսվիլ» հոդվածին։