Հանճարեղ հայրիկ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանճարեղ հայրիկ
անգլ.՝ Father of Invention
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹրենտ Կուպեր
ՊրոդյուսերՔևին Սփեյսի
ԴերակատարներՔևին Սփեյսի[1], Կամիլա Բել[1], Հիզիր Գրեմ[1], Ջոննի Նոքսվիլ[1], Ջոն Սթեյմոս, Ռեդ Ուեսթ, Միքայել Ռոզենբաում, Դեննի Կոմդեն, Քրեյգ Ռոբինսոն և Վիրջինիա Մեդսեն
ՕպերատորՍտիվ Յեդլին
ԵրաժշտությունDeVotchKa
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունTrigger Street Productions
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Հանճարեղ հայրիկ»` (անգլ.՝ Father of Invention) ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Տրենտ Կուպերի կողմից` Կեվին Սպեյսի (անգլ.՝ Kevin Spacey) մասնակցությամբ։

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2010 թվականի փետրվարի 15ին Բեռլինի կինոֆեստիվալում[2]։

Ռուսական վարձույթում ֆիլմը հայտնվել է 2011 թվականի նոյեմբերի 3ին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկատեր Ռոբերտ Ակսելը թողարկում է մի շարք ապրանքներ, որոնք մեծ պահանջարկ ունեն` օգտագործելով տարբեր մարդկանց հայտնագործությունները, որի պատճառելով էլ դառնում է հարուստ և հայտնի։

Մի անգամ իր հայտնագործություններից մեկը հաշմանդամ է դարձնում հազարավոր գնորդների և նա ութ տարով հայտնվում է բանտում։

Ազատվելով Ակսելը ուզում է վերականգնել իր բիզնես-կայսրությունը, բայց դրանից առավել նա ցանկանում է կարգի բերել հարաբերությունները 22-ամյա աղջկա (Կամիլլա Բել) և նախկին կնոջ (Վիրջինիա Մեդսեն) հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր
Դերասաններ
Կեվին Սպեյսի Ռոբերտ Ակսել
Կամիլլա Բելլ Կլեր Ակսել
Ջոն Ստեյմոս Ստիվեն «Ստիվ» Լեսլի Տուրմոնդ
Ջոննի Նոսկվիլլ Տրոյ
Միքայել Ռոզենբաում Էդդի
Խեզեր Գրեմ Ֆիբի
Աննա Անսիմովա Դոննա
Վիրջինիա Մեդսեն Ռոբերտ Ակսելի կինը
Կռեյգ Ռոբինսոն Ջերի
Ջեկ Մակգի հերթապահ սպա
Ռոդա Գրիֆֆիս Պեննի Կեմպ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործող դերասանները երկուսն են` Միքայել Ռոզենբաումը և Կեվին Սպեյսին, ովքեր «Սմոլվիլի գաղտնիքը» և «Սուպերմենի վերադարձը» ֆիլմերում խաղացել են Սուպերմենի ոխերիմ թշնամի` Լեքս Լյուտորի դերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=145485.html
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  3. http://www.proficinema.ru/picture-making/foreign/detail.php?ID=92527