Ջոզեֆ Պատրիկ Քենեդի (կրտսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Պատրիկ Քենեդի
Lt. Joseph P. Kennedy, Jr. Navy.JPG
հուլիսի 25, 1915(1915-07-25)[1] - օգոստոսի 12, 1944(1944-08-12)[2] (29 տարեկան)
ԾննդավայրHull, Մասաչուսեթս
Մահվան վայրԼա Մանշ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ-ի Ռազմածովային ուժեր և list of United States Navy aircraft squadrons?
Կոչումպորուչիկ, lieutenant? և լեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՊարգևներՎաստակների թռչող խաչ, Մանուշակագույն սիրտ, Օդային մեդալ և Ռազմածովային խաչ
ՍտորագրությունJoeseph P Kennedy Jr Kennedy Signature.svg

Ջոզեֆ Պատրիկ «Ջո» Քենեդի կրտսեր (անգլ.՝ Joseph Patrick «Joe» Kennedy, Jr., հուլիսի 25, 1915(1915-07-25)[1], Hull, Մասաչուսեթս - օգոստոսի 12, 1944(1944-08-12)[2], Լա Մանշ), ամերիկացի զինվորական օդաչու, Քենեդիների ընտանիքի անդամ։ ԱՄՆ նախագահ Ջոն Փ. Քենեդու, գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆ. Քենեդու և սենատոր Էդվարդ Մ. Քենեդու ավագ եղբայրն է[3]:

Մահացել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայի երկնքում: Հետմահու պարգևատրվել է Ռազմածովային խաչ, Օդաչվական խաչ, «Մանուշակագույն սիրտ» և Օդային մեդալներով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Պատրիկ Քենեդի կրտսերը գործարար, դիվանագետ և քաղաքական գործիչ Ջոզեֆ Պատրիկ Քենեդի ավագի և Ռոուզ Էլիզաբեթ Ֆիցջերալդերի 9 երեխաներից ավագն էր։ Ջոն հաճախել է Բրուքլայնի Դեքսթերի դպրոց (Մասաչուսեթսի նահանգ), իսկ 1933 թվականին ավարտել է Կոնեկտիկուտի Չոատի դպրոցը և ընդունվել Հարվարդի համալսարան։ Համալսարանում Ջոն ակտիվորեն զբաղվել է սպորտով. եղել է ռեգբիի թիմի անդամ, հաջողությունների է հասել զբոսանավային սպորտում։ 1938 թվականին ստացել է բակալավրի աստիճան, ապա մեկ տարի սովորել Հարոլդ Լասկիի մոտ՝ տնտեսագիտության և քաղաքական գիտությունների լոնդոնյան դպրոցում։ Ըստ լուրերի՝ Ջոն նշանվել է մանեկենուհի Թալիա Ֆետերի հետ, սակայն չեն կարողացել ամուսնանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով:

1940 թվականին հայտարարվել է ամերիկյան բանակի զորակոչը։ Ջո Քենեդին, որն այդ ժամանակ սովորում էր Հարվարդի Իրավունքի դպրոցում, նշանակվել է ռազմածովային նավատորմի ավիացիայում։ Հունիսի 24-ին նա ծառայության է անցել երկրորդ կարգի նավաստու կոչումով:

Այնուհետև Ջոն սովորել է Բոստոնում ռմբակոծիչ օդաչուի մասնագիտությամբ, ապա ծառայել Ֆլորիդայում և Պուերտո Ռիկոյում, գրեթե մեկ տարի պարեկելով դեպի Ատլանտյան օվկիանոսի հարավ և որսալով գերմանական սուզանավեր։

1943 թվականի սկզբին տեղափոխվել է Նորֆոլկ, իսկ սեպտեմբերին՝ Անգլիա՝ Դևոնշիրի բազա։ 1943-1944 թվականներին որպես Բ-24 «Լիբերեյթոր» (PB4Y-1) օդաչու՝ Քենեդին պայքարել է Բիսկայի ծոցում գերմանական սուզանավերի դեմ։ Vp110-ում ծառայության ընթացքում Ջոն մի քանի տասնյակ մարտական թռիչք է կատարել, սակայն նրան չի հաջողվել իր հաշվին գրանցել ջրասուզված սուզանավ կամ կործանված ինքնաթիռ։ Մի քանի անգամ եղել է կրակի տակ. նրա ինքնաթիռը հրթիռակոծվել է Բրեստի մոտակայքում գտնվող զենիթահրթիռային համակարգերից, իսկ 1943 թվականի նոյեմբերի 9-ին նրա «Լիբերեյթորը» Բիսկայի ծոցում անհաջող զավթվել է Ме-210-ի կողմից։ Վերջինս առաջին հարձակումից հետո կորցրել է Քենեդու ինքնաթիռը[4]:

Ջո Քենեդին հիասթափված էր, որ պատերազմից վերադառնալու է առանց մեդալների, մինչդեռ իր կրտսեր եղբայրը՝ Ջոն Ֆ. Քենեդին, Խաղաղօվկիանոսյան նավատորմում ծառայության ժամանակ արդեն հասցրել էր փառքի արժանանալ։ Այդ պատճառով, երբ նրան հնարավորություն էր ընձեռված մասնակցել «Աֆրոդիտե» գաղտնի ռազմական գործողությանը, Ջոն համաձայնեց, թեև արդեն կարող էր զորացրվել։ «Աֆրոդիտե» գործողության էությունը ծանր ռմբակոծիչների օգտագործումն էր՝ որպես բարձր ճշգրտությամբ կառավարվող ռումբեր՝ լավ ամրացված գերմանական բունկերներին խոցելու համար։ Ընդ որում, օդաչուները պետք է թռիչք կատարեին, բարձրանային 600 մետր, ակտիվացնեին հեռակառավարման համակարգը, քաշեին պայթուցիկները և դուրս նետվեին պարաշյուտով, մինչև թիրախը օդանավ-արկը թռչում էր ռադիոկառավարման ներքո՝ ուղղորդման ինքնաթիռից:

1944 թվականի օգոստոսի 12-ին Ջո Քենեդին և Ուիլֆորդ Ուիլլին օդ բարձրացրին Բ-24 «Լիբերեյթոր» (PB4Y-1) ձևափոխված ռմբակոծիչը, որը բեռնված էր 9,6 տոննա տորպեքսով, իսկ նրանց նպատակը Ֆաու-3 զենքն էր Կալեի մերձակայքում: Սակայն ժամը 18։23-ին պայթուցիկը պայթել է Անգլիայի երկնքում, երկու օդաչուներն էլ ակնթարթորեն մահացել են, իսկ նրանց մնացորդները չեն հայտնաբերվել։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ԱՄՆ ռազմածովային նավատորմը Ջոզեֆ Պատրիկ Քենեդու անվամբ է կոչել «Հիրինգ» տիպի նոր Էսկադրոնային ականակիրը՝ USS Joseph P. Kennedy, Jr։ Այն մինչև 1973 թվականը սպառազինված է եղել, իսկ այժմ համարվում է լողացող թանգարան։

1947 թվականին Քենեդիների ընտանիքը ստեղծել է Ջոզեֆ Պատրիկ Քենեդի կրտսերի անվան բարեգործական հիմնադրամ, որը մինչև իր մահը՝ 2009 թվականը, ղեկավարում էր Ջո կրտսեր եղբայրը՝ Էդվարդ Քենեդին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 https://www.tracesofwar.com/persons/32107
  3. MacIntyre Ben (օգոստոսի 2, 2014)։ «How Joseph Kennedy’s death changed US history»։ The Australian (Surry Hills, New South Whales, Australia) 
  4. http://www.history.navy.mil/avh-vol2/chap4-5.pdf
  5. «Young Joe, the Forgotten Kennedy»։ IMDb.com։ սեպտեմբերի 18, 1977։ Վերցված է հոկտեմբերի 2, 2017 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • James E. Wise; Scott Baron. The Navy Cross: Extraordinary Heroism in Iraq, Afghanistan and Other Conflicts. — Naval Institute Press, 2007. — 256 p. — ISBN 978-1591149453