Ջոզեֆ Դունկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Էդվարդ Դունկան III
Պատկեր
Ծննդյան ամսաթիվփետրվարի 25, 1963(1963-02-25) (58 տարեկան)
ԾննդավայրԹաքոմա, նահանգ Վաշինգտոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Մահվան ամսաթիվմարտի 28, 2021(2021-03-28)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՏերրե Հոտ, Ինդիանա, ԱՄՆ
Մահվան պատճառԳլիոբլաստոմա[2]
Սպանություն
Զոհերի թիվ7
Սպանության շրջան1)1996—1997 2) 2005
Սպանության հիմնական տարածքԱյդահո, Կալիֆոռնիա, Վաշինգտոն
Սպանության եղանակԽեղդում, դանակի հարվածներ, մուրճով հարված գլխին, հրազենային վնասվածքներ
ԴրդապատճառԲռնաբարության թաքցնումը
Ձերբակալության ամսաթիվ2005 թվականի հուլիսի 2

Ջոզեֆ Էդվարդ Դունկան III (անգլ.՝ Joseph Edward Duncan III, փետրվարի 25, 1963(1963-02-25), Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ - մարտի 28, 2021(2021-03-28)[1], Տերրե Հոտ, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան և պեդոֆիլ, որը դատապարտվել է մի ամբողջ ընտանիքի (Groene) սպանության համար։ Ճանաչվել է Այդահոյի պատմության մեջ ամենադաժան սերիական մարդասպաններից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հանցագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Էդվարդ Դունկան III-ը ծնվել է 1963 թվականի փետրվարի 25-ին ԱՄՆ–ի Վաշինգտոն նահանգի Թաքոմա քաղաքում։ Նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի․ նա ապրում էր ագարակում, նրա ծնողները շատ խիստ մարդիկ էին։ Դունկանն իր առաջին հանցագործությունը կատարել է 15 տարեկանում՝ 1978 թվականին, իր ծննդավայրում։ Այդ ժամանակ նա գողացել էր իր հոր ատրճանակը, հետևել 9-ամյա տղային, անհայտ պատրվակով նրան տարել հանգիստ վայր, որտեղ բռնաբարել էր մի քանի ժամ՝ ատրճանակը պահելով երեխայի վրա։ Սակայն այդ հանցագործության համար Դունկանը պատիժ չի ստացել, քանի որ սպառնացել էր տղային, որ եթե նա ինչ-որ մեկին պատմի կատարվածի մասին, ապա շատ կզղջա։

Իր 16-րդ ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց՝ 1979 թվականին, Ջոզեֆը մեքենա է առևանգել անձնական նպատակներով, սակայն արագության գերազանցման համար նրան կանգնեցրած ոստիկանները հասկացել էին, թե ինչումն է գործը և ձերբակալել են հանցագործին։ Դատարանը նրան որպես անչափահաս 2 տարվա ազատազրկման է ենթարկել դեռահասների Թաքոմայից ոչ հեռու գտնվող ուղղիչ ռանչոյում (գաղութային բնակավայրի նման մի բան)։ Դատարանում Դունկանը նաև խոստովանել է, որ 1978 թվականից մինչև 1979 թվականը բռնաբարել է վեցից տասներեք մանկահասակ տղաների։ Սակայն ոստիկանությանը չի հաջողվել դա ապացուցել, և այդ պատճառով Դունկանը դատապարտվել է ընդամենը 2 տարի ազատազրկման՝ առևանգման համար։ Սակայն պատիժը կրելու վայրում նա ստիպված է եղել այցելել հոգեբույժի, քանի որ ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել էր պեդոֆիլիական հակումներ[3]։

Ջոզեֆ Դունկանը, 1980 թվականին ժամանակից շուտ ազատվելով օրինակելի վարքի և կարգապահական տույժերի բացակայության համար, չէր փոխվել։ Ազատ արձակվելուց մի քանի շաբաթ անց նա իր հարևանից գողացել է ատրճանակը և որոշ ժամանակ անց դրա օգնությամբ առևանգել 14-ամյա մի դեռահասի, որին մի քանի օր ուժով պահել է իր տան նկուղում, այստեղ ծեծել և բռնաբարել է։ Հայտնի չէ, թե ինչպես, բայց օրերից մեկում տղային հաջողվել է ազատվել և ամեն ինչի մասին հայտնել ոստիկանությանը։ Դունկանը կրկին կալանավորվել է և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ Օրինակելի վարքի համար նրան պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել 1994 թվականի կեսերին։

Առևանգումների և սպանությունների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ արձակվելուց հետո Դունկանը տեղափոխվել է Սիեթլ քաղաք, որտեղ աշխատանքի է տեղավորվել և գրեթե երկու տարի հանցագործություն չի կատարել, միայն քաղաքի տարբեր շրջաններում փոխել է երեք բնակարան։ Նա գնել է «պիկապ» մեքենա և շրջել քաղաքում։

1996 թվականի հուլիսի 6-ին Ջոզեֆ Դունկանը Սիեթլում, «Crest Motel» մոթելի մոտակայքում նկատել էր երկու քույրերի՝ 11-ամյա Սամիրա Ուայթին և 10-ամյա Կարմեն Կոբեյսին, որոնց խոստանում է կերակրել և մի քիչ գումար տալ։ Երբ նրանք նստել են մեքենան, Դունկանը նրանց տարել էր հանգիստ վայր, որտեղ երկուսին էլ բռնաբարել էր, իսկ հետո խեղդամահ արել։ Ոստիկանությունը ենթադրել է, որ Ջոզեֆ Դունկանը կարող էր նրանց մի քանի շաբաթ պահել իր մոտ, քանի որ թմրամոլ ծնողները երկար ժամանակ պարզապես չէին նկատել իրենց դուստրերի բացակայությունը։ Նրանց մնացորդները հայտնաբերվել են միայն 1998 թվականի փետրվարի 10-ին Սիեթլի Բոտիլե արվարձանում[4]։

1996 թվականի ամռան վերջին Ջոզեֆ Դունկանը ձերբակալվել է ոստիկանների կողմից Սիեթլի արվարձաններից մեկում՝ մարիխուանա ծխելու համար։ Դատարանը նրան դատապարտել է երեքշաբաթյա ազատազրկման, իսկ այն կրելուց հետո Դունկանը ավելի խիստ հսկողության տակ ազատ է արձակվել, որը սակայն չի պահպանվել ոստիկանական անփութության պատճառով։ Դրանից հետո Դունկանը դադարել է մնալ նույն տեղում և շրջել է երկրով մեկ՝ կանգ առնելով տարբեր մոթելներում։ Հաջորդ հանցագործությունը Դունկանը կատարել է 1997 թվականի ապրիլին։

1997 թվականի ապրիլի 4-ին Ջոզեֆ Դունկանը մոտեցել է մի խումբ երեխաների, որոնք խաղում էին ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Բոմոնթ քաղաքում։ Նա նրանցից օգնություն է խնդրել՝ իբր կորած կատվին գտնելու համար։ Երեխաները մերժել են նրան, այդ ժամանակ Դունկանը դանակով սպառնացել և իր մեքենան է նստեցրել 10-ամյա Էնթոնի Մարտինեսին և արագ հեռացել։ Բռնության մեկ շաբաթից հետո Դունկանը վերջապես խեղդամահ է արել կամ դանակահարել տղային և դուրս շպրտել նրա մարմինը ԱՄՆ–ում Կալիֆոռնիա նահանգի Ինդիո անապատում։ Մնացորդները հայտնաբերվել են տեղի բնակիչների կողմից 1997 թվականի ապրիլի 19-ին։ Երկար ժամանակ Ուայթ և Էնթոնի Մարտինես քույրերի սպանությունը չբացահայտված էին համարվում։

1997 թվականի հուլիսի 14-ին Դունկանը հարբած վիճակում վթարի է ենթարկվել Կանզաս նահանգի մուտքի մոտ։ Ժամանած ոստիկանությունը նրան մեղադրել Է վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու մեջ և ձերբակալել։ Դատարանը Դունկանին 5 տարով բանտ է ուղարկել։ Սակայն Ջոզեֆ Դունկանի օրինակելի վարքի համար ազատ է արձակվել ուղիղ երեք տարի անց՝ 2000 թվականի հուլիսի 14-ին։ Վերջին ազատագրումից հետո Դունկանը տեղափոխվել է ԱՄՆ–ի Հյուսիսային Դակոտա նահանգի Ֆարգո քաղաք։

Գրենյո ընտանիքի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե 4 տարի Ջոզեֆ Դունկանը հանցանք չի գործել։ 2004 թվականի հուլիսի 3-ին նա ձերբակալվել է ոստիկանների կողմից ԱՄՆՄինեսոտա նահանգի Դետրոյթ Լեյքս քաղաքում գտնվող խաղահրապարակում՝ երկու անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Սակայն նա կարողացել է փախչել նրանցից։ 2005 թվականի մարտին նա կրկին հայտնաբերվել և ձերբակալվել է այդ հանցագործության համար։ Չնայած Դունկանի սոցիալական վտանգին, 2005 թվականի ապրիլի 5–ին դատավորը 15.000$ գրավ է նշանակել նրա ազատման համար։ Մեկ շաբաթ անց նրա համար գրավ է մուծել մի հարուստ գործարար՝ Դունկանի ծանոթը։ Չնայած քաղաքը լքելու արգելքին, ազատ արձակվելուց 3 օր անց Դունկանը փախուստի է դիմել անհայտ ուղղությամբ։ 2005 թվականի հունիսի 1-ին ոստիկանությունը նրան անհապաղ հետախուզելու և կալանավորելու հրաման է տվել։

2005 թվականի մայիսի 15-ին ԱՄՆ–ի Այդահո նահանգի Կուտենայ շրջանում Դունկանը ներխուժել է Գրենյո ընտանիքի տուն՝ 9-ամյա Դիլանի և 8-ամյա Շաստա Գրենյոյի առևանգման նպատակով։ Նա իմ մոտ ուներ ատրճանակ, կպչուն ժապավեն, պարան և մուրճ։  Թե ինչ է տեղի ունեցել հետագայում, այնքան էլ պարզ չէ, բայց ի վերջո Դունկանը, ատրճանակով սպառնալով, կապկպել և մուրճով սպանել է 40-ամյա մորը՝ Բրենդ Գրենյոյին, նրա 37-ամյա երկրորդ ամուսնուն (երեխաների խորթ հորը)՝ Մարկ ՄաքՔենզիին և նրա ավագ որդուն՝ 13-ամյա Սլեյդ Գրենյոյին։ Առևանգելով երկու կենդանի մնացած երեխաներին՝ հանցագործը դիմել է փախուստի։ Ճանապարհին նա խոշտանգել և բռնաբարել է եղբորը և քրոջը։ Մի անգամ նա Դիլանին կոկորդից կախել էր ծառից և ինքնաբավարարվում էր՝ դիտելով, թե ինչպես է նա մահանում շնչահեղձությունից, բայց վերջին պահին կտրել էր պարանը։ Ըստ աղջկա պատմությունների ՝ ոստիկանությունը պարզել է, որ փախուստի ժամանակ Դանկանը երեխաների հետ թաքնվել է Մոնտանայի լեռներում։ Ի վերջո նա ատրճանակի երկու կրակոցով սպանել է Դիլանին՝ քրոջ աչքի առաջ։ Մնացորդները թաղել է։ Դրանից հետո նա Շաստայի հետ շուրջ երկու շաբաթ շարունակ շրջել է նահանգով և բռնաբարել, ի վերջո, նպատակ ունենալով սպանել նրան։ Բայց 2005 թվականի հուլիսի 2-ին սրճարաններից մեկի մատուցողուհին, որտեղ հանցագործը և զոհը ճաշում էին, ըստ ֆոտոռոբոտի ճանաչել է նրան, և ժամանող ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Դունկանին։

Դատեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Էդուարդ Դունկանը իր հանցագործությունների համար երեք տարբեր նահանգներում դատապարտվել է երեք տարբեր պատիժների։

Դատ Այդահոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 13-ին։ 42-ամյա Ջոզեֆ Դունկանին մեղադրանք է առաջադրվել երեք կանխամտածված սպանության և անչափահասների առևանգման համար՝ նրանց սեռական շահագործման նպատակով, որոնք հանգեցրել են առևանգվածներից մեկի մահվան։ Մեղադրող կողմը դատարանին խնդրել է Դունկանին դատապարտել մահապատժի, իսկ դատերը մշտապես տեղափոխվել են ամբաստանյալի պաշտպանների խնդրանքով։ 2005 թվականի սեպտեմբերին դատը տեղափոխվել է 2006 թվականի հունվարի 17-ին, ապա 2006 թվականի ապրիլի 4-ին, ապա 2006 թվականի հոկտեմբերի 16-ին։

2006 թվականի հոկտեմբերի 16-ին Դունկանի գործի վերջին լսումների ժամանակ նա, փաստաբանի խորհրդով, գործարքի է գնացել հետաքննության հետ և հայտարարել, որ իրեն մեղավոր է ճանաչում առաջադրված մեղադրանքների բոլոր կետերով։ Երդվյալ ատենակալների մասնակցությամբ 3 ժամ տևած խորհրդակցությունից հետո դատավորը Ջոզեֆ Էդուարդ Դունկանին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։

ԱՄՆ դաշնային դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդահոյում դատավճռի կայացումից 3 ամիս անց Ջոզեֆ Դունկանի գործով նոր դատական գործընթաց է սկսվել։

2007 թվականի հունվարի 18-ին ԱՄՆ դաշնային դատարանը նրան մեղադրանքներ է առաջադրել սեռական շահագործման նպատակով անչափահասին առևանգելու, որը հանգեցրել է մահվան, ավտոմեքենա առևանգելու, ապօրինի զենք պահելու, կիրառելու և ձեռք բերելու համար։ Ներկայացված մեղադրանքների ընդհանուր ցուցակը բաղկացած էր 12 հոդվածից։ Փաստաբանն անմիջապես պահանջեց դատաքննության հետաձգում․ այն տրամադրվեց։ Գործի հաջորդ լսումը տեղի ունեցավ միայն 2007 թվականի դեկտեմբերի 3-ին։

Մինչդեռ 2007 թվականի հունվարի 23-ին հանցագործը խոստովանել էր 1996 թվականի հուլիսին Վաշինգտոնի նահանգում Ուայթ քույրերի սպանությունն ու բռնաբարությունը։ Նրա դեմ մեղադրանքների ցուցակը համալրվել է ևս երկու դիտավորյալ սպանություններով և բռնաբարություններով։

2007 թվականի դեկտեմբերի 3-ին Ջոզեֆ Դունկանն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր մեղադրանքներով։ Դա գործարքի մի մասն էր, որի շնորհիվ նրան թույլատրվում էր բողոքարկել և պահանջել ատենակալների դատարանի կողմից գործի քննությունը։ 2008 թվականի հունվարի 22-ին Դունկանը երդվյալ ատենակալների դատարանի կողմից իր գործի քննության հայտ է ներկայացրել։

Ատենակալների դատը սկսվել է 2008 թվականի ապրիլի 14-ին Այդահոյում։ Ջոզեֆ Դունկանն առաջին իսկ նիստում հայտարարել է, որ հրաժարվում է փաստաբանի ծառայություններից և պաշտպանելու է ինքն իրեն։ Դրանից հետո դատը տեղափոխվել է, քանի որ Դունկանին հետազոտել է հատուկ հանձնաժողովը, որն ի վերջո որոշել է, որ հանցագործը կարող է ինքնուրույն պաշտպանվել։

2008 թվականի օգոստոսի 27-ին երկարատև խորհրդակցությունից հետո երդվյալ ատենակալների դատարանը 45-ամյա Ջոզեֆ Էդուարդ Դունկանին դատապարտեց մահապատժի և 3 տարի ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։ Գործի վերանայման հերթական դիմումը մերժվել է 2008 թվականի նոյեմբերի 3-ին։

Սակայն 2011 թվականի հուլիսի 15-ին Դունկանի գործը սկսել է քննել երդվյալների հերթական կոլեգիան, որը 2012 թվականի մայիսի 18-ին չեղյալ է հայտարարել եռակի ժակետով ցմահ ազատազրկման դատավճիռը, սակայն ուժի մեջ է թողել Ջոզեֆ Դունկանի մահապատիժը, ինչպես նաև պարտավորեցրել է նրան բարոյական փոխհատուցման մեծ գումար վճարել զոհերի հարազատներին։

Դատը Կալիֆոռնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 2005 թվականի հուլիսին քննիչներին հաջողվել էր հաստատել Դունկանի անուղղակի մասնակցությունը 1997 թվականին Էնթոնի Մարտինեսի սպանությանը։ 2007 թվականի հունվարին նա պաշտոնապես ծանուցվել էր իրեն այդ սպանության մեջ մեղադրելու մասին։ Սակայն իրեն մեղավոր չի ճանաչել։

2009 թվականի հունվարի 24-ին Առնոլդ Շվարցենեգերի անձնական միջնորդությամբ դատական քննության համար Ջոզեֆ Դունկանը տեղափոխվեց Կալիֆոռնիա։ 2011 թվականի մարտի 15-ին Դունկանը վերջապես ընդունեց Մարտինեսի սպանության մեջ իր մեղքը, և 2011 թվականի ապրիլի 5-ին Կալիֆոռնիայի բարձրագույն դատարանը դատապարտեց երկու ցմահ բանտարկության և մահապատժի՝ առանց ներման և դատավճռի բողոքարկման իրավունքի։ Սակայն մի շարք փորձագետներ հայտարարել են, որ դատարանն ավելի շատ ցուցադրական պահ է ունեցել, քան իրավաբանական, քանի որ Դունկանն արդեն մինչ այդ մահապատժի Էր դատապարտվել դաշնային դատարանի կողմից։

2012 թվականի սեպտեմբերից պահվում է Ինդիանա նահանգի «Terre Haute» բանտի մահապարտների խցում։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]