Ջիմ Թորփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիմ Թորփ
Jim Thorpe 1910s2.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`Հնդկացիներ
Մասնագիտացում`բեյսբոլիստ, բասկետբոլիստ, թեթևատլետ, դերասան, Ամերիկյան ֆուտբոլիստ և կինոդերասան
Երկիր`Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ`ոչ վաղ քան մայիսի 22, 1887 և ոչ ուշ քան մայիսի 28, 1888
Ծննդավայր`Pottawatomie County, Օկլահոմա, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ`մարտի 28, 1953(1953-03-28)[1][2][3]
Մահվան վայր`Lomita, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Ջակոբոս Ֆրանցիսկոս Թորփ (կրճատ՝ Ջիմ Թորփ, անգլ.՝ Jacobus Franciscus Thorpe, սոկ-ֆոքս Վա-Թո-Հաք (Wa-Tho-Huk), որը թարգմանաբար նշանակում է «Պայծառ ուղի»[4], ոչ վաղ քան մայիսի 22, 1887 և ոչ ուշ քան մայիսի 28, 1888, Pottawatomie County, Օկլահոմա, ԱՄՆ - մարտի 28, 1953(1953-03-28)[1][2][3], Lomita, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, թեթև աթլետ (վազք, հեռացատկ, բարձրացատկ, ձողացատկ և սկավառակի և նիզակի նետում, գնդի հրում, հնգամարտ, տասնամարտ), մասնակցել է նաև բասկետբոլի, բեյսբոլի, ամերիկյան ֆուտբոլի (պրոֆեսիոնալ մակարդակով), հոկեյի, լողի, թենիսի, բռնցքամարտի, նետաձգության մրցումներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորփի ծննդյան օրվա, անվան և ազգային պատկանելության վերաբերյալ տեղեկությունները հակասական են, քանի որ նրա ծննդյան վկայանը չի պահպանվել: Աղբյուրները հիմնականում հանգում են նրան, որ նրա հայրը ունեցել է իռլանդա-հնդկացիական ծագում (սաուկ և ֆոքս ցեղախմբերից), իսկ մոր երակներով հոսել է ֆրանսիական և հնդկական արյուն (նա եղել է Պատավատոմի ցեղի ցեղապետի սերնդից): Թորփը և իր ծնողները եղել են կաթոլիկներ:

Թորփը մեծացել է որպես հնդկացիական ցեղի անդամ, որին պատկանել են նաև իր հոր նախնիները, սովորել է հնդկացիների դպրոցում: 1904 թվականին նա ընդունվել է Քարլեյսլի (Փենսիլվանիա) արդյունաբերական դպրոցը, որտեղ էլ առաջին անգամ ի հայտ են եկել նրա աթլետիկական ընդունակությունները: Սակայն, հոր մահից հետո ստիպված է եղել ժամանակավոր թողնել ուսումը: Հետագայում նա վերադարձել է դպրոց և շարունակել իր սպորտային պարապմունքները:

Հաղթանակ օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին Ստոկհոլմում՝ Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ, թեթև աթլետիկական հնգամարտում (հեռացատկ, նիզակի և սկավառակի նետում, ինչպես նաև վազք 200մ և 1500մ) և տասնամարտում (նման այժմեականին) Թորփը նվաճել է երկու ոսկե մեդալ: Ընդհանուր հաշվով նա հաղթել է 15 մարզաձևերից 8-ում: Տասնամարտում երկրորդ տեղից նրան բաժանում էր ավելի քան 700 միավոր, իսկ սահմանած ռեկորդը՝ 8413 միավորը, 998 միավորով գերազանցեց նախորդ ռեկորդը և պահպանվեց ավելի քան երկու տասնամյակի ընթացքում: Բացի այդ, նա բարձրացատկում զբաղեցրել է 4-րդ, իսկ հեռացատկում՝ 7-րդ տեղը:

Թորփը 1912 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ

Այս արդյունքը արժանացել է հասարակական մեծ արձագանքի: Ըստ լեգենդի՝ Շվեդիայի արքա Գուստավը ոսկյա մեդալը արձանիկի հետ միասին (արքյական հատուկ մրցանակ, որը տրվում է տասնամարտում հաղթելու համար) Թորփին հանձնելիս ասել է. «Սեր, դուք աշխարհի ամենամեծ աթլետն եք»: Թորփը պատասխանել է. «Երախտապարտ եմ ձեզ, արքա՛»: Սակայն, այս լեգենդի իսկությունը ժամանակակից աղբյուրները չեն հաստատում (այն առաջին անգամ շրջանառվել է 40-ական թվականներին): Թորփը հնգամարտում ունեցած հաղթանակի համար նույնպես հատուկ մրցանակ է ստացել, որը նրան հանձնել է Նիկոլայ II արքան:

Հայտնի է, որ Թորփի մարզակոշիկները գողացել են անմիջապես խաղից առաջ, և նա ստիպված է եղել ելույթ ունենալ (և նվաճել է երկու մեդալ) աղբարկղից հայթայթված տարբեր զույգերի երկու կոշիկներով[5]: Այդ կոշիկները կարելի է տեսնել 1912 թվականի նկարում, ընդ որում, կարելի է տեսնել, որ նա ստիպված է եղել մեկ ոտքին հագնել լրացուցիչ գուլպաներ, որովհետև կոշիկներից մեկը շատ մեծ է եղել:

Որակազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային օլիմպիական կոմիտեն 1913 թվականին մարզիկից հետ է վերցրել օլիմպիական մեդալները, երբ պարզվել է, որ Թորփը մինչև Օլիմպիական խաղերը երկու մրցաշրջանի ընթացքում բեյսբոլի խաղերին մասնակցել է կիսապրոֆեսիոնալ մակարդակով՝ վարձատրվելով այդ խաղերի համար (այդ ժամանակ Օլիմպիական խաղերին իրավունք ունեին մասնակցելու միայն սիրողական մակարդակի մարզիկները): Այս որոշումը վեճերի առիթ է դարձել, ինչը շարունակվել է մոտ 70 տարի: Ավելի ուշ բազմաթիվ մասնագետներ եկել են այն եզրակացության, որ մեդալներից զրկելը խտրական բնույթ է ունեցել, քանի որ Թորփը հնդկացիական ծագումէ ունեցել: Հետաքրքիր է, որ 1952-1972 թվականների ՄՕԿ նախագահ Էվերի Բրենդեջը, որն իր պաշտոնավարման տարիներին կտրականապես դեմ է եղել Թորփի իրավունքները վերականգնելուն (պատճառաբանելով, որ «անգիտությունը չի ազատում պատասխանատվությունից»), ելույթ է ունեցել հօգուտ ԱՄՆ-ի 1912 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում կայացած թեթև աթլետիկայի հնգամարտի և տասնամարտի մրցումների ժամանակ: Թորփի հաղթանակը եղել է հենց այս մարզաձևերում:

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 41 տարեկանը հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ: Բեյսբոլ խաղալու ընթացքում «Նյու Յորք Ջայենթս», «Ցինցիննատի ռեդս», «Բոստոն Բրեյվս» թիմերում 6 տարի շարունակ հանդես է եկել աութֆիլդերի կարգավիճակով: 1916 թվականին «Կանտոն Բուլդոգս» ֆոտբոլի թիմը, որտեղ խաղում էր Թորփը, նվաճել է ազգային ոչ պաշտոնական չեմպիոնության երեք մրցանակներից առաջինը: Այն ժամանակ Թորփը եղել է ներկայումս գործող Ֆուտբոլի ազգերի լիգայի նախագահը:

Մահ և վերաթաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկը մահացել է 1953 թվականի մարտի 28-ին՝ Լոմիտի իր տանը՝ Կալիֆոռնիայում՝ սրտի նոպաների պատճառով[6]: Մարմինը տեղափոխվել և թաղվել է Շոնիում՝ Օկլահոմա նահանգում: Հասարակությունը միջոցներ էր փնտրում նրա հիշատակին նվիրված հուշարձան և այգի ստեղծելու, սակայն իշխանությունները հապաղում էին ֆինանսավորման հարցում: Մարզիկի երրորդ կինը՝ Պատրիսիան, Փենսիլվանիա նահանգի Մաուչ-Չունկ փոքրիկ քաղաքի իշխանություններին դիմում է ամուսնու աճյունն այդ քաղաք տեղափոխելու խնդրանքով: 1954 թվականին քաղաքային իշխանությունները տեղափոխել են աճյունը, կառուցել հուշադամբան, իսկ քաղաքը վերանվանել են Ջիմ Թորփ՝ չնայած մարզիկը երբևէ չի եղել այդ քաղաքում: Այժմ այդ քաղաքը Կարբոնի շրջկենտրոնն է:

Իրավունքների վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին վերականգնվել են Թորփի իրավունքները՝ որպես օլիմպիական չեմպիոնի: Քանի որ այդ պահին պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը պաշտոնապես չէր թույլատրվում Օլիմպիական խաղերին, ապա, որպես իրավունքների վերականգնման հիմնավորում՝ ընդունվել է այն փաստը, որ որակազրկման որոշումն ընդունվել է մրցումներից ավելի քան կես տարի հետո, այն դեպքում, երբ 1912 թվականի օրենքով նման որոշումները կարող էին կայացվել ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը Օլիմպիական խաղերին թույլատրվել է միայն 1988 թվականի խաղերից առաջ:

Վաստակի գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ABC Sports հեռուստաալիքի հարցման արդյունքներով Ջիմ Թորփը ճանաչվել է XX դարի մեծագույն աթլետը: Այս ցանկում նրա մրցակիցներն էին Մուհամմեդ Ալին, բեյսբոլիստ Բեյբ Ռութը, Ջեսսի Օուենսը, Ուեյն Գրեցկին, գոլֆիստ Ջեք Նիկլաուսը, Պելեն, Վիլմա Ռուդոլֆը, Մարտինա Նավրատիլովըան, Ջեքի Ջոյներ-Քերսին և Մայքլ Ջորդանը[7]:

Թորփի կենսագրությունն էկրանավորվել է 1951 թվականին նկարահանված «Ջիմ Թորփ. իսկակական ամերիակացին» ֆիլմում, որտեղ նկարահանվել է Բերտ Լանկաստերը:

ԱՄՆ-ում Թորփի նկարով նամականիշ է թողարկվել:

2018 թվականին Բնիկ ամերիկացիներ շարքը թողարկել է մեկդոլլարանոց հուշադրամ, որի դարձերեսին Թորփի դիմանկարն է[8]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Benjey, Tom. Doctors, Lawyers, Indian Chiefs. — Carlisle, PA: Tuxedo Press, 2008. — ISBN 978-0-9774486-7-8
  • Buford, Kate. Native American Son: The Life and Sporting Legend of Jim Thorpe (Knopf, 2010), 496pp; major biography. ISBN 978-0-375-41324-7. NewYork Times review
  • «In the Matter of Jacobus Franciscus Thorpe» in Bill Mallon and Ture Widlund, The 1912 Olympic Games — Results for All Competitors in All Events, with Commentary. Jefferson, NC: McFarland, 2002. ISBN 0-7864-1047-7
  • Newcombe, Jack. The Best of the Athletic Boys: The White Man’s Impact on Jim Thorpe. Garden City, NY: Doubleday, 1975. ISBN 0-385-06186-2
  • Updyke, Rosemary Kissinger. Jim Thorpe, the Legend Remembered. Gretna, LA: Pelican, 1997. ISBN 1-56554-539-7
  • Wallechinsky, David. The Complete Book of the Summer Olympics. Woodstock, NY: Overlook Press, 2000. ISBN 1-58567-046-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 NCpedia
  4. «Jim Thorpe Biography»։ Encyclopedia of World Biography։ Վերցված է նոյեմբերի 13, 2011 
  5. «Battle over athlete Jim Thorpe’s burial site continues». The Washington Post. Retrieved July 7, 2012.
  6. Jim Thorpe Is Dead On West Coast at 64
  7. «Wide World of Sports athlete of the century». ESPN.com. проверена 13 августа 2012
  8. «Native American $1 Coin 2018 Rolls, Bags and Boxes» (անգլերեն)։ United States Mint։ Վերցված է 2018-02-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]