Ուեյն Գրեցկի
Ուեյն Դուգլաս Գրեցկի Wayne Douglas Gretzky | |
---|---|
![]() Գրեցկին 1999-ին | |
Ծնվել է | հունվարի 26, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | ![]() |
Կրթություն | Ross Sheppard High School? և West Humber Collegiate Institute? |
Մասնագիտություն | Հոկեյիստ, հոկեյի մարզիչ և ռեստորատոր |
Աշխատանք | 1978–1999 |
Ամուսին | Ջանեթ Ջոնս (1988-այժմ) |
Ծնողներ | հայր՝ Ուոլթեր Գրեցկի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Պաուլինա, Թայ, Թրևոր,Տրիստան, Էմմա ![]() Ստորագրությունը |
Կայք | gretzky.com |
![]() |
Ուեյն Դուգլաս Գրեցկի (անգլ.՝ Wayne Douglas Gretzky, ծնվ.՝ հունվարի 26, 1961 թ.), կանադացի նախկին հոկեյիստ, կենտրոնական հարձակվող, Հոկեյի փառքի սրահի անդամ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Մասնագիտական կարիերան (1979-1999) անցկացրել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Էդմոնտոն Օյլերս» «Լոս Անջելես Քինգս» «Սենթ Լուիս Բլյուզ» և «Նյու Յորք Ռենջերս» ակումբներում՝ ընդհանուր առմամբ խաղալով 20 մրցաշրջան։ Բազմաթիվ սպորտային վերլուծաբանների, մարզիկների և հենց լիգայի կողմից Գրեցկին անվանվել է որպես «բոլոր ժամանակների մեծագույն հոկեյիստ»։ Գրեցկին NHL-ի պատմության բոլոր ժամանակների խոշորագույն միավոր բերող հոկեյիստն է, ինչպես նաև իր հաշվին ունի ավելի շատ արդյունավետ փոխանցումներ, քան ցանկացած այլ հոկեյիստ ունի միավոր, չորս մրցաշրջանում իր հաշվին գրանցել է 200-ական միավոր, բացի այդ գրանցել է 100 միավոր 16 մրցաշրջաններում, որոնցից 14-ում անընդմեջ։
1978 թվականին Գրեցկին պայմանագիր է կնքում Հոկեյի աշխարհի ասոցիացիայի (WHA) «Ինդիանապոլիս Ռեյսերս» ակումբի հետ, որտեղ կարճ ժամանակ անցկացնելուց և ասոցիացիայի լուծարվելուց հետո տեղափոխվում է Հոկեյի ազգային լիգայի «Էդմոնտոն Օյլերս» ակումբ։ Գրեցկու շնորհիվ «Օյլերսը» կարողանում է չորս անգամ նվաճել Սթենլիի գավաթը։ 1988 թվականի օգոստոսի 8-ին Գրեցկին տեղափոխվում է «Լոս Անջելես Քինգս»։ Գրեցկու օգնությամբ թիմը հասնում է մինչև 1993 թվականի Սթենլիի գավաթի խաղարկությանը, սակայն այդ ամենից զատ Գրեցկին առանցքային դեր է ունենում Կալիֆորնիա նահանգում հոկեյի մասսայականցման գործում[14]։ Կարճ ժամանակով հանդես է եկել «Սենթ Լուից Բլյուզ» ակումբում, իսկ կարիերայի վերջին տարիներն անցկցրել է «Նյու Յորք Ռենջերսում»։
1999 թվականին հոկեյիստի կարիերայից հեռունալու հետո անմիջապես առաջադրվել է Հոկեյի փառքի սրահ։ Հոկեյի ազգային լիգայի տնօրինությունը որոշում է հավերժացնել Գրեցկիի կրած 99 համարի մարզաշապիկը ոչ միայն այն ակումբներում, որտեղ հանդես էր եկել, այլ նաև լիգայի բոլոր մնացած ակումբներում[15]։ Եղել է Կանադայի հոկեյի ազգային հավաքականի գործադիր տնօրենը, ում տնօրինությամբ թիմը նվաճում է ոսկե մեդալ 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում։ 2000 թվականին Գրեցկին դառնում է «Ֆինիքս Կայոտիս» ակումբի մասնատեր, իսկ NHL-ի 2004–05 մրցաշրջանի լոկաուտից հետո արդեն զբաղեցնում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Պարգևատրվել է Կանադայի օրդեն բարձրագույն շքանշանով։
1988 թվականին ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Ջանեթ Ջոնսի հետ և ունի 5 զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռեյման Նոա (Օգոստոսի 21, 2013)։ «Նրանք ապրում են մեր շարքերում։ 10 կանադացի, ովքեր դարձան ամերիկացիներ»։ «Թայմ»։ Վերցված է Հունվարի 30, 2014
- ↑ Member Profile – Horatio Alger Association
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 https://www.hockey-reference.com/awards/hart.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 http://www.nhl.com/ice/page.htm?id=24960
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 http://www.hockeydb.com/ihdb/awards/awarddetail.php?award_id=1
- ↑ 6,0 6,1 http://www.nhl.com/ice/page.htm?id=24964
- ↑ 7,0 7,1 http://www.hockeydb.com/ihdb/awards/awarddetail.php?award_id=9
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.nhl.com/ice/page.htm?id=24938
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.hockeydb.com/ihdb/awards/awarddetail.php?award_id=6
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.nhl.com/ice/page.htm?id=24944
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 http://www.hockeydb.com/ihdb/awards/awarddetail.php?award_id=15
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 https://www.theglobeandmail.com/sports/winners-of-the-lou-marsh-trophy/article1111537/ — 2006.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 https://www.thecanadianencyclopedia.ca/en/article/lionel-conacher-award
- ↑ Ալեն Քևին (Օգոստոս 10, 2008)։ «Գրեցկիի փոխանակումն հիշվում է «սեյսմիկ ազդեցության» համար»։ «Յու Էս Էյ թըդեյ»։ Վերցված է Փետրվարի 21, 2011
- ↑ Գերի Բրաուն, ed. (2009)։ «Փառքի սրահներ և մրցանակներ»։ ESPN սպորտային ալմանախ, 2009։ Բալանտայն գրքեր
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|