Ջիմի Քեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմի Քեյս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեյմս Ռոբերտ Քեյս
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 18, 1954 (69 տարեկան)
Ծննդավայր Լիվերպուլ, Անգլիա Անգլիա
Հասակ 175 սմ
Քաշ 81.6 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Անգլիա Բլու Յունիոն
Անգլիա Հարավային Լիվերպուլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1973—1981 Անգլիա Լիվերպուլ 186 (23)
1981—1985 Անգլիա Բրայթող էնդ Հոուվ Ալբիոն 127 (10)
1985—1991 Անգլիա Սաութհեմփթոն 215 (10)
1991—1992 Անգլիա Բորնմութ 40 (1)
1992—1993 Անգլիա Գալիֆակս Թաուն 21 (2)
1993 Անգլիա Ռեքսեմ 4 (0)
1993 Ավստրալիա Վաններու Բրիտիշ ? (?)
1993 Անգլիա Դարլինգտոն 1 (0)
1993 Անգլիա Սիթինգբորն 5 (0)
1993—1996 Անգլիա Բրայթող էնդ Հոուվ Ալբիոն 32 (0)
1973—1996 Ընդհանուր 631+ (46+)
Ազգային հավաքական
1974 ԱնգլիաԱնգլիա (երիտ.) 1 (0)
Մարզչական կարիերա
1995—1996 Անգլիա Բրայթող էնդ Հոուվ Ալբիոն խաղ. մ.
1997—1999 Անգլիա Բեշլի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջեյմս Ռոբերտ Քեյս (անգլ.՝ James Robert Case, մայիսի 18, 1954(1954-05-18)[1], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է որպես Ջիմի Քեյս (անգլ.՝ Jimmy Case), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ով հայտնի է դարձել 1970-ական թվականներին «Լիվերպուլում» խաղալու ժամանակ։

Ջիմի Քեյսը «Լիվերպուլ» է տեղափոխվել որպես սիրողական ֆուտբոլիստ և սկզբում խաղացել է միայն ակումբի երիտասարդական թիմում։ 1974-75 մրցաշրջանում նա նոր մարզիչ Բոբ Փեյսլիի գլխավորությամբ մեկնարկել է թիմի հիմնական կազմում։ Քեյսը հայտնի էր իր կոպիտ խաղով և հզոր հարվածներով, որոնք հետ մղելը շատ դարպասապահների համար դժվար էր։ «Լիվերպուլի» հետ նա հասել է մեծ հաջողությունների՝ չորս հաղթանակ առաջնությունում` 1975-76, 1976-77, 1978-79 և 1979-80 մրցաշրջաններում, երեք հաղթանակ Եվրոպական Չեմպիոնների գավաթում` 1976-77, 1977-78 և 1980-81 մրցաշրջաններում։ 1977 թվականին նա նվաճել է Ֆուտբոլի Եվրոպայի սուպերգավաթը, նաև 1975-76 մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի գավաթը։ 1981 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոն», որտեղ խաղացել է հաջորդ չորս տարիներին, իսկ դրանից հետո հանդես է եկել «Սաութհեմփթոն»-ում և այլ ակումբներում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյսը ծնվել և մեծացել Լիվերպուլ քաղաքի Ալերթոն արվարձանում, որտեղ եղել է Փոլ ՄաքՔարթնիի հարևանը։ Փոքր ժամանակ նա տեղի բոյսկաուտների ջոկատի ակտիվ անդամ է եղել։ Պատանեկան տարիներին նա իր տարիքի համեմատ կարճահասակ է եղել։ Ջիմիի ֆուտբոլային տաղանդը բացահայտվել է Գարսթոն եկեղեցու երգչախմբի և Ալերթոնյան սկաուտների միջև խաղում, որի ընթացքում նա 23-22 հաշվի ժամանակ խփել է հեռահար գոլ։ Ջիմիին համարում էին հաղթած, նաև երբ նա պարտվում էր, ոչ մեկը նրան չէր անվանում անհաջողակ[2]։

Ջիմին չէր վախենում պարտվել, անհաջողությունները նրան ավելի ուժեղ էին դարձնում։ «Սփրինգվուդ Փարք» մարզադաշտում Ջիմին խաղում էր այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք էին Ջոն Գիդմանը («Էվերթոն») և Ռիչարդ Էշքրոֆթը («Միդլսբրո»)։ Չնայած կարճահասակությանը, Ջիմին ավարտել է ֆուտբոլային ակադեմիան, ապա միացել է «Բլու Յունիոն» ակումբին[2]։ Սիրողական ակումբներում խաղալը զգալի ազդեցություն թողեց Ջիմիի կարիերայի վրա։

Դպրոցն ավարտելուց հետո Քեյսն աշխատում էր որպես էլեկտրիկի օգնական և մասնագիտությունը չթողեց նույնիսկ «Լիվերպուլ» տեղափոխվելուց և երկրորդ թիմում խաղալուց հետո[2]։ Նրանք, ովքեր Ջիմիին ճանաչում էին պատանեկան տարիքից, զարմացած էին, թե ինչպես էր նա փոխվել՝ նա դարձել էր բարձրահասակ և ուժեղ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյսը «Լիվերպուլ» տեղափոխվեց տեղի «Հարավային Լիվերպուլ» ակումբից 1973 թվականի մայիսին և նորամուտը նշեց 1975 թվականի ապրիլի 23-ին «Էնֆիլդում» «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում[2][3]։ Ջոն Թոշակի դուբլի և Քևին Քիգանի գոլի շնորհիվ «կարմիրները» հաղթեցին 3-1 հաշվով։ «Լիվերպուլում» Քեյսը առաջին գոլը խփեց 1975 թվականի օգոստոսի 23-ին «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղի 68-րդ րոպեին[2]։ Իր առաջին ամբողջական մրցաշրջանից հետո նա ակումբի հետ նվաճեց Պրեմիեր Լիգան և ՈՒԵՖԱ գավաթը՝ եզրափակչում գրավելով «Բրյուգգեի» դարպասը[3][4]։ 1976 թվականին Քեյսը դարձավ ամենարդյունավետ կիսապաշտպաններից մեկը։

Քեյսը իր տեղը հիմնական կազմում պահպանեց նաև հաջորդ տարում, իսկ «Լիվերպուլը» հաղթեց Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և ՈՒԵՖԱ Եվրոպական չեմպիոնների գավաթը։ Ակումբը հաջորդ տարի ևս նվաճեց առաջնության գավաթը, սակայն Անգլիայի գավաթի եզրափակչում 2-1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Քեյսը գոլ խփեց այն ժամանակ, երբ նախաձեռնությունը անցավ մրցակցի ձեռքը։ Դա Քեյսի տիպիկ գոլերից էր՝ տուգանային հրապարակից դուրս կատարված ուժեղ հարված[2]։ Նա մի քանի օր անց Հռոմում խաղաց «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հետ խաղում, որտեղ իր թիմը 3-1 հաշվով հաղթեց[2][5]։

«Լիվերպուլի» կազմում Քեյսը երկու անգամ հաղթեց առաջնությունը և Եվրոպական չեմպիոնների լիգան, 1981 թվականին Լիգայի գավաթը, չնայած այդ մրցաշրջանում նա իր լավագույն խաղը չէր ցուցադրում։ Մարզիչ Բոբ Փեյսլին անհանգստացած էր Քեյսի և կիսապաշտպան Քենեդի Ռեյի ամուր ընկերությամբ։ Մեղադրանքների գագաթնակետը դարձավ Սեմմի Լիի վրա հարաձակումը, ով հիմնական կազմից հեռացրեց Քեյսին, և 1980 թվականի գարնանը ղեկավարությունը որոշեց Քեյսին վաճառել «Բրայթող էնդ Հոուվ Ալբիոնին», իսկ տեղափոխությունը կատարվեց ամռանը[2]։

Չնայած այս իրադարձություններին Ջիմին, սիրված էր «Լիվերպուլի» երկրպագուների շրջանում՝ 2006 թվականին «Լիվերպուլի» պաշտոնական կայքում անցկացրած հարցման արդյունքներով ակումբի ամենահայտնի հարյուր ֆուտբոլիստների ցանկում նա զբաղեցնում էր 45-րդ տեղը, իսկ քվեարակությանը մասնակցել էին շուրջ 110000 երկրպագուներ աշխարհի տարբեր ծայրերից[6]։

«Բրայթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի օգոստոսին որպես Մարկ Լոուրենսի փոխարինող 350000 ֆունտ ստեռլինգի դիմաց տեղափոխվեց «Բրայթոն»[7] և 1980-ական թվականներին ակումբի հաջողությունների մեջ մեծ ավանդ ունեցավ։

«Բրայթոնի» հետ 1983 թվականին նա հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ և նորից հանդիպեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, չնայած «Բրայթոնը» լավ շանսեր ուներ հաղթելու։ «Բրայթոնը» պատասխան խաղում 4-0 հաշվով ջախջախվեց և չնվաճեց գավաթը[8]։ Ապա ակումբը դուրս մնաց առաջին դիվիզիոնից։ Չնայած այդ ամենին, ակումբը շարունակեց ևս երկու տարի հանդես գալ «Գոլդսթոուն Գրաունդում»[9]։

«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի մարտին Քեյսը տեղափոխվեց «Սաութհեմփթոն»[7], որտեղ փոխարինելու էր Սթիվ Ուիլիամսին։ Առաջին մի քանի շաբաթը ակումբը զբաղեցնում էր հինգերորդ տեղը լիգայում, այնուհետև նրանք հրաժարվեցին մասնակցել ՈՒԵՖԱ գավաթի որակավորման փուլին։ Պատճառը Էյզելի ողբերգությունն էր[10]։

Նոր մարզիչ Քրիս Նիկոլը թիմի ավագ նշանակեց Քեյսին։ Այդ մրցաշրջանում ակումբը հասավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 2-0 հաշվով հաղթանակ տանելով «Բրայթոնի» նկատմամբ, որտեղ 1986 թվականի ապրիլի 5-ին 2-0 հաշվով ավելացրած ժամանակում պարտվեց «Լիվերպուլում»[11]։

Ակումբի հետ իր անցկացրած 6 տարիների ընթացքում նա չկորցրեց իր ուժեղ հարվածները, նաև ձեռք բերեց դաշտը լավ տեսնելու և ճիշտ փոխանցումներ կատարելու հմտություններ։ Նույնիսկ 30 տարեկանում նա դիվիզիոնի լավագույն կիսապաշտպաններից մեկն էր[2]։

1989-1990 թվականներին նա դեռևս ակումբում խաղում էր[12] և 1990 թվականի դեկտեմբերին ընդգրկվեց անգլիական լիգայի հավաքականի կազմում՝ մասնակցելու իռլանդական լիգայի դեմ խաղին։ Այդ մրցաշրջանում ակումբն առաջնությունում գրավեց 7-րդ տեղը։ Ամենահիշարժան խաղը կայացավ 1989 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ «Սաութհեմփթոնը» 4-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»[13]։ Միայն թե, ակումբում նա լուրջ գավաթներ չնվաճեց։

Ջիմին կիսապաշտպանությունում խաղում էր Գլեն Կոկերիլի և Բարի Հորնի հետ, որոնք օգնում էին թիմում հարմարվել երիտասարդ խաղացողներ Լե Տիսիեն, Ալան Շիրերը, Ռոդ Ուոլսեը և Ջեյսոն Դոդը։ Նիկոլին մարզչի պաշտոնում 1991 թվականին փոխարինեց Յան Բրանֆուտը, ով վաճառեց Քեյսին «Բորնմութին»։ Բրանֆուտի որոշումը դուր չեկավ երկրպագուներին, քանի որ Քեյսին փոխարինեց անհուսալի Թերրի Հարլոկը։ Դա հիմնական պատճառներից մեկն էր, որ Բրանֆուտն ակումբի մարզչի պաշտոնում մնաց ընդամենը երկու տարի[14]։

Ուշ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյսը «Բորնմութում» ընկերացավ Հարրի Ռեդնապի հետ և 1991-1992 մրցաշրջանում անցկացրեց 40 խաղ, չնայած որ խաղում էր երրորդ դիվիզիոնում։ «Բորնմութից» նա տեղափոխվեց «Գալիֆակս Թաուն», որտեղ խաղաց 6 ամիս և տեղափոխվեց «Ռեքսեմ», որի հետ 1992-1993 մրցաշրջանում բարձրացավ երկրորդ դիվիզիոն[7]։

Ապա նա տեղափոխվեց «Սիթինգբորն» ակումբ, որտեղ խաղաց մինչև 1993 թվականի դեկտեմբեր, երբ վերադարձավ «Բրայթոն»։ Այնուհետև նա դարձավ խաղացող մարզիչ, հետո մարզեց «Բեշլի» ակումբը։ Նա խաղաց մինչև 41 տարեկան և այդ ժամանակվա Պրեմիեր Լիգայի ամենատարեց ֆուտբոլիստն էր, ով հիմնական կազմում էր (46-ամյա դարպասապահ Պիտեր Շիլթոնը վերջին տարիներին գրեթե չէր հայտնվում հիմնական կազմում)[15]։

1995 թվականի նոյեմբերի 10-ին մարզման ժամանակ ստացած վզի վնասվածքի պատճառով նա հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին[16]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմի Քեյսը տիրապետում էր հզոր հարվածների, ինչի պատճառով հաճախ հեռահար հարվածներով գոլեր էր խփում։ Դրանից բացի, նա նաև կոպիտ էր խաղում պայքարներում։ Նա լավ էր տեսնում խաղադաշտը և տիրապետում էր ճիշտ փոխանցումների։ Քեյսը չէր հետևում իր սպորտային դիետային, ինչի պատճառով երեսունից հետո նա իր լավ խաղը չէր ցուցադրում[2]։ Որոշ փորձագետներ Քեյսին համեմատում են «Լիվերպուլի» նախկին առաջատար Սթիվեն Ջերարդի հետ[17]։

Եթե խաղը լեզու է, ապա Ջիմին, անկասկած, պրոֆֆեսոր է[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմին մինչև «Լիվերպուլ» տեղափոխվելն արդեն ամուսնացած էր և ուներ երեխա։ Դա էր պատճառը, որ նա որոշեց չգնալ շատ հեռու[17]։

Նա որոշ ժամանակ մարզեց «Բրայթոնը», սակայն վատ արդյունքների պատճառով նա հեռացվեց մարզչի պաշտոնից[18]։

Դրանից հետո նա մարզեց «Բեշլին», որը հանդես էր գալիս Նյու Ֆորեսթում։ Այդ ակումբի հետ նա Հարավային Կոնֆեդերացիայում զբաղեցրեց երրորդ տեղը[19]։

Քեյսը հաճախ էր մասնակցում վետերանների խաղերին, իսկ կարիերայի ավարտից հետո նա հեմփշիրյան ռադիոյում աշխատում էր որպես «Սաութհեմփթոնի» խաղերի վերլուծաբան։ 2009 թվականից նա «BBC Radio Merseyside» համար հաճախ մեկնաբանում է «Լիվերպուլի» խաղերը։ Նա նաև մասնկացում է «Red Alert» հեռուստահաղորդմանը, որը տեղի է ունենում ուրբաթ օրերին։ Նա աշխատում է նաև LFC TV ալիքում, որը պատկանում է «Լիվերպուլին»։ 2007 թվականին Ջիմին և «Լիվերպուլի» ևս երեք խաղացող, ովքեր 1977 թվականին հաղթել էին Եվրոպական չեմպիոնների լիգան, մասնակցեցին Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում տեղի ունեցող շրջագայությանը, որպեսզի նշեն «Բորուսիայի» դեմ հաղթանակի 30-ամյակը։ Նրա հետ էին Թոմի Սմիթը, ակումբում խաղերի թվով ռեկորդակիր Յան Կալագենը և ուելսցի պաշտպան Ջո Ջոնսը։ Այս շրջագայությունը ցույց տվեց, որ երկրպագուները դեռևս հիշում են այդ խաղացողներին, որոնք մի ժամանակ թիմի մասնիկն էին[20].

2009 թվականին Ջիմին որպես «Լիվերպուլի» լեգենդ դարձել է ակումբի թալիսման[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Player profile». lfchistory.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Forgotten Heroes: Jimmy Case». This Is Anfield. 2005 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Hale, Steve; Ponting, Ivan (1992). Liverpool In Europe. London: Guinness Publishing. էջ 92. ISBN 0-85112-569-7.
  5. Liversedge, Stan (1991). Liverpool: The Official Centenary History. London: Hamlyn Publishing Group. էջ 185. ISBN 0-600-57308-7.
  6. «100 Players Who Shook The Kop — Jimmy Case». liverpoolfc.tv. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Jimmy Case (player)». soccerbase.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «1983 FA Cup Final». sportingchronicle.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  9. Carder, Timothy (1990). The Encyclopedia of Brighton. էջ 20. ISBN 0-86147-315-9.
  10. «Thatcher set to demand FA ban on games in Europe». The Guardian. London. Վերցված է 2006 թ․ մայիսի 27-ին.
  11. «Southampton 0 Liverpool 2». liverweb.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  12. Illingsworth, Nick (2007), Saints Preserved: An A-Z of Southampton Football Club, Elephant Books, էջ 71, ISBN 0-9552642-1-9
  13. «Southampton 4 - 1 Liverpool 1989/90». YouTube. 08.03.2011.
  14. «Ian Branfoot management career stats». soccerbase.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  15. «Peter Shilton Playing Record». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  16. «Jimmy Case retires through injury». The Independent. 1995 թ․ նոյեմբերի 11.
  17. 17,0 17,1 Mark Platt (2003 թ․ հուլիսի 3). «Redmen Revisited: Jimmy Case». liverpoolfc.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  18. «Jimmy Case (coach)». soccerbase.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  19. «History Of The Club Bashley F.C.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
  20. «Liverpool FC's clash with Borussia Moenchengladbach is the celebration of a unique friendship». liverpoolecho.co.uk. 2010 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  21. «The Liverpool Legends Autograph and Memorabilia Group». theboyspen.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]