Ջեֆֆ Նիկոլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջեֆֆ Նիկոլս
Jeff Nichols.jpg
Ծնվել էդեկտեմբերի 7, 1978(1978-12-07)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԼիթլ Ռոք, ԱՄՆ[2]
ԿրթությունՀյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
IMDbID ID 2158772

Ջեֆֆ Նիկոլս (անգլ.՝ Jeff Nichols, դեկտեմբերի 7, 1978(1978-12-07)[1], Լիթլ Ռոք, ԱՄՆ[2])՝ ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, միջազգային կինոփառատոների հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆֆ Նիկոլսն ավարտել է University of North Carolina School of the Arts համալսարանի հեռուստատեսության բաժինը։ «Գալ ավելի վաղ» ֆիլմում հանդես է եկել որպես դերասան (2006, ռեժիսոր՝ Joey Lauren Adams)։

Ռեժիսորի առաջնելույթը «Հրազենային պատմություն» լիամետրաժ ֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականին Բեռլինում կայացած միջազգային կինոփառատոնի ընթացքում։ Ֆիլմը ընդգրկվել է 2008 թվականի լավագույն ֆիլմերի ցանկի մեջ։

Ռեժիսորը միջազգային հաջողությունների է հասել Գտիր ապաստան ֆիլմի շնորհիվ (2011)։ Ֆիլմի գլխավոր հերոսն ապրում է մի փոքրիկ քաղաքում իր կնոջ և դստեր հետ։ Հերոսի մոտ անընդհատ զգացողությունն է լինում, որ տորնադո է լինելու, որն ամեն ինչ իր ճանապարհին ոչնչացնելու է, և ընտանիքին զգուշացնում է դրա մասին։ Նա սկսում է կառուցել ստորգետնյա բունկեր, որն իրեն և իր ընտանիքին կպաշտպանի տորնադոյից։ Ռեժիսորը ֆիլմի մասին[3]՝

«Ես զգացի, որ մեր աշխարհը սպասում է դժվարին ժամանակների։ Աճող մտահոգությունը մասնակիորեն պայմանավորված էր տնտեսական պատճառներով, մասամբ էլ այն պատճառով, որ մեծացել էի, և այժմ ունեմ կորցնելու բան։ Այս բոլոր զգացմունքները ես փոխանցել եմ հերոսներին։ Ինձ թվում է, անհանգստության այս զգացումը ներկա է բազմաթիվ ամերիկացիների և այլ երկրների բնակիչների կյանքում։ Ես ուզում էի խոսել այդ երկյուղի ու մտահոգությունների մասին»։

2011 թվականին ֆիլմը ստացել է գլխավոր մրցանակը` Կաննում, «Քննադատության շաբաթ» բաժնում։ 2012 թվականին հիմնականում Կաննի կինոփառատոնում մասնակցել է նրա «Մադ» ֆիլմը։ Ֆիլմի նկարահանումները տևել են ութ շաբաթ։ Երկու տղաներ ծանոթանում են Մադ անունով մի խորհրդավոր մարդու հետ, փախած հանցագործ, ով սպանություն է գործել սիրո պատճառով։

2012 թվականի նոյեմբերին Ջեֆֆ Նիկոլսը Հռոմի VII կինոփառատոնի ժյուրի նախագահն էր։

Cannes 2016 24.jpg

2015 թվականին ավարտել է գիտա–ֆանտաստիկ «Հատուկ կեսգիշերային թողարկում» ֆիլմը[4]։ Հայրն ու որդին (օժտված են գերբնական կարողություններ) խուսափում էին կառավարության և կրոնապաշտների հետապնդումներից։ Ֆիլմը ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնում 2016 թվականին։

Նյութ (ֆիլմ)՝ խելացի և գեղեցիկ, հետաքրքիր ոճ և տեխնիկական անթերի դրամա։

Ներկայումս սկսել է «Հեղեղ» ֆիլմի նկարահանումները, հիմնված է Ռիչարդ և Միլդրեդ Լավինգ ամուսինների իրական պատմության վրա, Վիրջինիա նահանգի ամուսիններ, ովքեր 1958 թվականին ձերբակալվել և դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման՝ միջռասսայական ամուսնության համար[5]։

Ջեֆֆ Նիկոլսը համարվել է (Նոամամ Մարրոյի հետ միասին) «Ակվամեն» ֆիլմ–կոմիքսի ռեժիսորների թեկնածուներից մեկը[6]։

Նիկոլսը իր աշխատանքում ընդգծել է Մարկ Տվենի ստեղծագործությունների ուժեղ ազդեցությունը։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր «Lucero» խմբի կիթառահար և երգիչ Բեն Նիկոլսի եղբայրն է։
  • Ռեժիսորի յուրաքանչյուր ֆիլմում խաղում է դերասան Մայքլ Շեննոնը, ով նրա կարծիքով «ամենալավ դերասանն է աշխարհում»[7]։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Ֆիլմ Մասնակցություն Մրցանակներ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
2007 «Հրազենային պատմություն»[8] (Shotgun Stories, ԱՄՆ, 92 րոպե) Այո Այո Այո Independent Spirit Awards 2008 անվանակարգում, Սիեթլ կինոփառատոնում ժյուրիի մրցանակ «Ամերիկյան լավագույն ֆիլմ» անվանակարգում, ժյուրիի մրցանակ Օստինի կինոփառատոնում և 2007 թվականին Կինոնկարների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ Վիեննայում, այլ մրցանակներ։
2011 Գտիր ապաստան[9] (Take Shelter, ԱՄՆ, 121 րոպե) Այո Այո Սանդենս կինոփառատոնում առաջադրվել է Գրան պրի ժյուրի։ 2011 թվականին Կաննի կինոփառատոնում՝ Կինոնկարների միջազգային ֆեդերացիայի մրցանակ և Գրան պրի քննադատության շաբաթ։ 2011՝ Դովիլի կինոփառատոնի գլխավոր մրցանակ, այլ մրցանակներ և անվանակոչություններ։
2012 Մադ[10] (Mud, ԱՄՆ, 130 րոպե) Այո Այո Կաննի միջազգային կինոփառատոնում «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, Grand Prix de l’UCC 2014, Ռոբերտ Օլտմենի անվան մրցանակ Independent Spirit Awards 2014 և այլ մրցանակներ և անվանակոչություններ։
2014 Խուլիգան[11] (Hellion, ԱՄՆ) Այո
2015 «Հատուկ կեսգիշերային թողարկում»[12] (Midnight Special, ԱՄՆ, 111 րոպե) Այո Այո Berlin International Film Festival 2016 — «Ոսկե արջի» անվանակարգ։
2016 Սիրել (Loving, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 123 րոպե) Այո Այո

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]