Գտիր ապաստան (ֆիլմ)
Գտիր ապաստան անգլ.՝ Take Shelter | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | Թրիլեր, Դրամա |
Թվական | 2011 |
Պրեմիերա | հունվար, 2011 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեֆ Նիկոլս |
Պրոդյուսեր | Սոֆյա Լին Թայլեր Դեվիդսոն |
Սցենարի հեղինակ | Ջեֆ Նիկոլս |
Դերակատարներ | Մայքլ Շեննոն Ջեսսիկա Չաստին |
Օպերատոր | Adam Stone? |
Երաժշտություն | Դեյվիդ Վինգո |
Պատմվածքի վայր | Օհայո |
Նկարահանման վայր | Օհայո |
Կինոընկերություն | Hydraulx Entertainment Grove Hill Productions |
Տևողություն | 121 րոպե |
Բյուջե | $5 միլիոն |
Շահույթ | $ 3 077 604 |
ԿինոՊոիսկ | ID 535406 |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=I5U4TtYpKIc |
![]() |
«Գտիր ապաստան» (անգլ.՝ Take Shelter). Ջեֆ Նիկոլսի դրամատիկ ֆիլմը։ Պրեմիերան կայացել է 2011 թվականի հունվարին «Սանդենս» փառատոնի ժամանակ[1][2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերտիսը սովորական աշխատող է, ով ապրում է Օհայոյի մոտ մի փոքրիկ քաղաքում՝ իր կնոջ՝ Սամանտայի և աղջկա՝ Հաննայի հետ, ով վերջերս կորցրել է լսողությունը։ Նրանք երջանիկ կյանքով էին ապրում, քանի դեռ Կետրիսը չէր սկսել գիշերը մղձավանջային երազներ տեսնել մեծ փոթորիկի մասին, որին զոհ է գնում իր ընտանիքը։ Ամեն անգամ նա իրեն շատ վատ է զգում և սկսում կասկածել, որ խելագարվում է։ Բոլորն են սկսում նրան խելագարի տեղ դնել։ Բայց Կետրիսը որոշում է դրսում փոթորկից ապաստարան կառուցել, որը իրեն և իր ընտանիքին կպաշտպանի փոթորկից։
Կերտիսի մոտ անընդհատ այն զգացողությունն է լինում, որ փոթորիկ է լինելու, և ընտանիքին էլ զգուշացնում է դրա մասին։ Մի անգամ թռչունները երամով ընկնում են ցած. ըստ Կետրիսի՝ դա ևս փոթորիկի նշան է։ Նա վերցնում է ընտանիքին և գնում ապաստարանը, որտեղից միայն մի քանի օր անց են դուրս գալիս։ Կինը համոզում է նրան, որ փոթորիկ չի լինելու և տանում հոգեբանի մոտ։ Հոգեբանն ասում է, որ Կետրիսին հանգիստ է հարկավոր։ Նրանք ընտանիքով գնում են ծովափ։ Այստեղ նրա դուստրը խաղալիս ավազի վրա գրում է «փոթորիկ» բառը։ Կետրիսը ճիշտ էր կանխազգում, իրոք փոթորիկ է լինում... Բայց արդեն ուշ էր, ապաստարանն էլ՝ շատ հեռու։
Դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանը | Դերը |
---|---|
Մայքլ Շեննոն | Կուրտիս Լա Ֆորչե |
Ջեսսիկա Չաստին | Սամանտա Լա Ֆորչե |
Քեթի Միքսոն | Նեթ |
Շեա Վիգհամ | Դևարթ |
Քեթի Բեյքեր | Սառա |
Լիզա Գեյ Համիլթոն | Քենդրա |
Թովա Սթևարթ | Հաննա Լա Ֆորչե |
Ստյուարտ Գրիր | Արմի Դեյվ |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
- «Укрытие»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- http://www.sonyclassics.com/takeshelter Գտիր ապաստան (ֆիլմ). պաշտոնական կայք
- Գտիր ապաստան(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- Գտիր ապաստան(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Գտիր ապաստան»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Գտիր ապաստան»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ֆիլմի մրցանակները IMDb կայքում
- ↑ Ֆիլմի մրցանակները(չաշխատող հղում) AllRovi կայքում