Ջեֆ Նիկոլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆ Նիկոլս
Ծնվել էդեկտեմբերի 7, 1978(1978-12-07)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԼիթլ Ռոք, ԱՄՆ[2]
ԿրթությունՀյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում և Little Rock Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինեմատոգրաֆ, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և ռեժիսոր
IMDbID ID 2158772

Ջեֆ Նիկոլս (անգլ.՝ Jeff Nichols, դեկտեմբերի 7, 1978(1978-12-07)[1], Լիթլ Ռոք, ԱՄՆ[2])՝ ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, միջազգային կինոփառատոների հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Նիկոլսն ավարտել է University of North Carolina School of the Arts համալսարանի հեռուստատեսության բաժինը։ «Գալ ավելի վաղ» ֆիլմում հանդես է եկել որպես դերասան (2006, ռեժիսոր՝ Joey Lauren Adams)։

Ռեժիսորի առաջնելույթը «Հրազենային պատմություն» լիամետրաժ ֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականին Բեռլինում կայացած միջազգային կինոփառատոնի ընթացքում։ Ֆիլմը ընդգրկվել է 2008 թվականի լավագույն ֆիլմերի ցանկի մեջ։

Ռեժիսորը միջազգային հաջողությունների է հասել Գտիր ապաստան ֆիլմի շնորհիվ (2011)։ Ֆիլմի գլխավոր հերոսն ապրում է մի փոքրիկ քաղաքում իր կնոջ և դստեր հետ։ Հերոսի մոտ անընդհատ զգացողությունն է լինում, որ տորնադո է լինելու, որն ամեն ինչ իր ճանապարհին ոչնչացնելու է, և ընտանիքին զգուշացնում է դրա մասին։ Նա սկսում է կառուցել ստորգետնյա բունկեր, որն իրեն և իր ընտանիքին կպաշտպանի տորնադոյից։ Ռեժիսորը ֆիլմի մասին[3]՝

«Ես զգացի, որ մեր աշխարհը սպասում է դժվարին ժամանակների։ Աճող մտահոգությունը մասնակիորեն պայմանավորված էր տնտեսական պատճառներով, մասամբ էլ այն պատճառով, որ մեծացել էի, և այժմ ունեմ կորցնելու բան։ Այս բոլոր զգացմունքները ես փոխանցել եմ հերոսներին։ Ինձ թվում է, անհանգստության այս զգացումը ներկա է բազմաթիվ ամերիկացիների և այլ երկրների բնակիչների կյանքում։ Ես ուզում էի խոսել այդ երկյուղի ու մտահոգությունների մասին»։

2011 թվականին ֆիլմը ստացել է գլխավոր մրցանակը` Կաննում, «Քննադատության շաբաթ» բաժնում։ 2012 թվականին հիմնականում Կաննի կինոփառատոնում մասնակցել է նրա «Մադ» ֆիլմը։ Ֆիլմի նկարահանումները տևել են ութ շաբաթ։ Երկու տղաներ ծանոթանում են Մադ անունով մի խորհրդավոր մարդու հետ, փախած հանցագործ, ով սպանություն է գործել սիրո պատճառով։

2012 թվականի նոյեմբերին Ջեֆ Նիկոլսը Հռոմի VII կինոփառատոնի ժյուրի նախագահն էր։

2015 թվականին ավարտել է գիտա–ֆանտաստիկ «Հատուկ կեսգիշերային թողարկում» ֆիլմը[4]։ Հայրն ու որդին (օժտված են գերբնական կարողություններ) խուսափում էին կառավարության և կրոնապաշտների հետապնդումներից։ Ֆիլմը ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնում 2016 թվականին։

Նյութ (ֆիլմ)՝ խելացի և գեղեցիկ, հետաքրքիր ոճ և տեխնիկական անթերի դրամա։

Ներկայումս սկսել է «Հեղեղ» ֆիլմի նկարահանումները, հիմնված է Ռիչարդ և Միլդրեդ Լավինգ ամուսինների իրական պատմության վրա, Վիրջինիա նահանգի ամուսիններ, ովքեր 1958 թվականին ձերբակալվել և դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման՝ միջռասսայական ամուսնության համար[5]։

Ջեֆ Նիկոլսը համարվել է (Նոամամ Մարրոյի հետ միասին) «Ակվամեն» ֆիլմ–կոմիքսի ռեժիսորների թեկնածուներից մեկը[6]։

Նիկոլսը իր աշխատանքում ընդգծել է Մարկ Տվենի ստեղծագործությունների ուժեղ ազդեցությունը։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր «Lucero» խմբի կիթառահար և երգիչ Բեն Նիկոլսի եղբայրն է։
  • Ռեժիսորի յուրաքանչյուր ֆիլմում խաղում է դերասան Մայքլ Շեննոնը, ով նրա կարծիքով «ամենալավ դերասանն է աշխարհում»[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Ֆիլմ Մասնակցություն Մրցանակներ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
2007 «Հրազենային պատմություն»[8] (Shotgun Stories, ԱՄՆ, 92 րոպե) Այո Այո Այո Independent Spirit Awards 2008 անվանակարգում, Սիեթլ կինոփառատոնում ժյուրիի մրցանակ «Ամերիկյան լավագույն ֆիլմ» անվանակարգում, ժյուրիի մրցանակ Օստինի կինոփառատոնում և 2007 թվականին Կինոնկարների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ Վիեննայում, այլ մրցանակներ։
2011 Գտիր ապաստան[9] (Take Shelter, ԱՄՆ, 121 րոպե) Այո Այո Սանդենս կինոփառատոնում առաջադրվել է Գրան պրի ժյուրի։ 2011 թվականին Կաննի կինոփառատոնում՝ Կինոնկարների միջազգային ֆեդերացիայի մրցանակ և Գրան պրի քննադատության շաբաթ։ 2011՝ Դովիլի կինոփառատոնի գլխավոր մրցանակ, այլ մրցանակներ և անվանակոչություններ։
2012 Մադ[10] (Mud, ԱՄՆ, 130 րոպե) Այո Այո Կաննի միջազգային կինոփառատոնում «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, Grand Prix de l’UCC 2014, Ռոբերտ Օլտմենի անվան մրցանակ Independent Spirit Awards 2014 և այլ մրցանակներ և անվանակոչություններ։
2014 Խուլիգան[11] (Hellion, ԱՄՆ) Այո
2015 «Հատուկ կեսգիշերային թողարկում»[12] (Midnight Special, ԱՄՆ, 111 րոպե) Այո Այո Berlin International Film Festival 2016 — «Ոսկե արջի» անվանակարգ։
2016 Սիրել (Loving, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 123 րոպե) Այո Այո

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1025752023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Укрытие. Вокруг TV.
  4. О замысле фильма: Kevin P. Sullivan. Jeff Nichols, The Director Of «Mud», Talks About His New Sci-Fi Movie, «Midnight Special». MTV News. 8.07.2013.
  5. «Булыко, Александр. Джоэл Эджертон и Рут Негга снимутся в новом фильме Джеффа Николса. Люмьер». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «Слух! Потенциальные режиссёры и главный злодей «Аквамен». StarkIndustries». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. Smith, Nigel M. (2011 թ․ սեպտեմբերի 28). «Interview | «Take Shelter» Director Jeff Nichols on How to Make an Indie Epic». IndieWire.
  8. Огнестрельные истории(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  9. Укрытие(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  10. Мад(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  11. Хулиган(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  12. Специальный полуночный выпуск(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]