Ջեքի Գլիսոն
Ջեքի Գլիսոն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 26, 1916[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանի թիվ՝ | հունիսի 24, 1987[1][2][3][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001276 |
Ջեքի Գլիսոն (անգլ.՝ Jackie Gleason (John Herbert Gleason), փետրվարի 26, 1916[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 24, 1987[1][2][3][…], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգական դերասան (1964 թվականին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի հեռուստատեսային սերիալում տղամարդու լավագույն դերի համար) և երաժիշտ, որը ձայնագրվել է «Criteria Studios» ստուդիայում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1916 թվականի փետրվարի 26-ին Բրուքլինում՝ Իռլանդիայից ներգաղթած Հերբերտ և Մեյ Գլիսոնների ընտանիքում։ Մի քանի տարի անց՝ 1925 թվականի դեկտեմբերին, հայրը լքել է ընտանիքը, և Ջեքին ստիպված է եղել աշխատել տրանսպորտային ընկերությունում։
Հոր հեռանալուց հետո երիտասարդ Գլիսոնը մնացել է առանց հսկողության, տեղի ավազակախմբի հետ թափառել է փողոցներով, հազվադեպ է հաճախել դպրոցներ, որոնք այդպես էլ չի ավարտել։ Աշխատանքի փնտրտուքներով շրջել է թատրոններով, ուր երբեմն աշխատել է որպես կոնֆերանսիե և խաղացել է էպիզոդային դերերում (Halsey Theater և Folly Theater): Ջեքիին դաստիարակել է մայրը, որը մահացել է 1935 թվականին։ Ջեքիի առաջին ընկերուհու ընտանիքն առաջարկել է նրան տանել Նյու Յորքից, բայց նա մնացել է քաղաքում և ընկերոջ հետ, որը թատրոններից մեկի կատակերգու էր, հաստատվել է հյուրանոցային համարում։ Ընկերը Գլիսոնի համար կատակերգուի աշխատանք է գտել Ռեդինգում (Փենսիլվանիա), որտեղ նրա գործակալն ապահովել է աշխատավարձ, որը բավականացրել է Ռեդինգ գնալու և ապրելու համար։ Դա եղել է Գլիսոնի՝ որպես պրոֆեսիոնալ կատակերգակի առաջին աշխատանքը, որ կատարել է փոքր ակումբներում։
Դրան հաջորդել է կատակերգուի մեծ կարիերան՝ աշխատանք շատ հայտնի թատրոնների և կինոստուդիաների հետ, նկարահանումներ հեռուստատեսությունում, գործունեություն՝ որպես երաժիշտ։
1952 թվականին CBS-ը ստեղծել է «Ջեքի Գլիսոնի շոու»-ն։ «Ջեքի Գլիսոնի շոու»-ն եղել է ժամային վարիետե (թեթև ժանրի թատրոն), որին մասնակցել են նաև պարողներ[5]։
Ջեքի Գլիսոնը շատ է ծխել (մի քանի տուփ ծխախոտ մեկ օրում), ինչն ի վերջո հանգեցրել է առողջության հետ խնդիրների։ Նա մահացել է 1987 թվականի հունիսի 24-ին հաստ աղիքի քաղցկեղից Ֆլորիդայի իր տանը։ Թաղվել է Մայամիի «Our Lady of Mercy » կաթոլիկ գերեզմանոցում[6]։
Գլիսոնն ամուսնացած է եղել երեք անգամ՝ Ժենևեվ Նալֆորդի (1936-1970), Բևերլի ՄաքՔիթրիկի (1970-1975) և Մերիլին Թեյլորի (1975-1987) հետ։ Առաջին կնոջից ունեցել է երկու դուստր՝ Ջերալդինա (1940) և Լինդա (1942)։
Մայամիի կատարողական արվեստի թատրոնը կրում է Ջեքի Գլիսոնի անունը։
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1941 - «Ամբողջ գիշերվա ընթացքում»
- 1956 - «Նորապսակները» (հեռուստասերիալ)
- 1961 - «Խաբեբան»
- 1977 - «Ոստիկանն ու ավազակը»
- 1980 - «Ոստիկանն ու ավազակը 2»
- 1986 - «Ընդհանուր ոչինչ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ «Classic TV Shows - Honeymooners, Jackie Gleason, Audrey Meadows, Art Carney»։ web.archive.org։ 2003-08-12։ Արխիվացված է օրիգինալից 2003-08-12-ին։ Վերցված է 2019-10-22
- ↑ Jackie Gleason(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեքի Գլիսոն
- Ջեքի Գլիսոն(անգլ.)
- Ջեքի Գլիսոն
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեքի Գլիսոն կատեգորիայում։ |
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Հունիսի 24 մահեր
- 1987 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ