Ջերբա (կղզի)
Ջերբա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Թունիս |
Վարչատարածքային միավոր | Medenine Governorate? |
Երկարություն | 27 կմ |
Լայնություն | 26 կմ |
Մակերես | 514 կմ² |
Բնակչություն | 175 820 մարդ (սեպտեմբերի 21, 2018) |
Ջերբա (արաբ․՝ جربة, լատին․՝ Meninx), կղզի միջերկրական ծովում, գտնվում է Գաբես ծովածոցի հարավային մասում։ Աֆրիկայի Միջերկրական ծովի ափին գտնվող ամենամեծ կղզին է, տարածքը 514 կմ2։ Պատկանում է Թունիս պետությանը։ Ներկայումս մայրցամաքի հետ կապված է հողաթմբով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու մակերեսը հարթ է։ Ջրի աղբյուրը արտեզյան հորերն են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի տվյալներով կղզու բնակչությունը 139 517[1] մարդ, որից մոտ 65 հազարը Հումտ Սուկ քաղաքում և 50 հազարից մի փոքր ավել Միդուն քաղաքում։ Ներկայումս կղզում ապրում են հիմնականում արաբները և բերբերները, երկար դարեր գոյություն ունեցող մեծ հրեական համայնքը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Ֆրանսիա և Իսրայել 20-րդ դարի երկրորդ կեսին (2017-ին հրեաների թիվը կազմում էր մոտ 1000 մարդ[2])։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենահին սինագոգներից մեկը ՝ Էլ Գրիբան։ Հարավային շրջաններում ապրում են բերբերները, որոնք խոսում են Ջերբայի լեզվով։
Աճեցվում են սև ձիթապտուղ, խուրմա և թուզ։ Բացի գյուղատնտեսությունից, բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ, ինչպես նաև սպունգերի որսով։
Զարգացած է զբոսաշրջությունը (կան բազմաթիվ հյուրանոցներ և զբոսաշրջային երթուղիներ)։ Կա միջազգային օդանավակայան։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրրիեզ գյուղում 2014 թվականին տեղի է ունեցել Ջերբահուդի սթրիթ արտ համաշխարհային արշավը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճակատամարտ Ջերբա կղզու մոտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Перепись населения 2004 года (Национальный институт статистики Туниса)».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Tunisian Jews struggle to preserve ancient island community - Middle East News - Haaretz.com». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերբա (կղզի)» հոդվածին։ |
|