Ջերալդին Բրուքս
Ջերալդին Բրուքս անգլ.՝ Geraldine Brooks | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1955[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա[2][3][4] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, վիպասան և հեղինակ |
Ազգություն | Australian American? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա, Սիդնեյի համալսարան, Bethlehem College? և Կոլումբիայի համալսարան (1983) |
Աշխատավայր | Ռեդկլիֆ քոլեջ և The Wall Street Journal[7] |
Պարգևներ | |
Ամուսին | Tony Horwitz?[12] |
Կայք | geraldinebrooks.com |
![]() |
Ջերալդին Բրուքս (անգլ.՝ Geraldine Brooks, սեպտեմբերի 14, 1955[1], Սիդնեյ, Ավստրալիա[2][3][4]), ժամանակակից ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ավստրալիական Սիդնեյ քաղաքում, որի համալսարանում էլ բարձրագույն կրթություն է ստացել, այնուհետև աշխատել որպես «The Sydney Morning Herald» թերթի թղթակից։ «Greg Shackleton Memorial Scholarship» կրթաթոշակ շահելով՝ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սովորել Կոլումբիայի համալսարանում, որն ավարտել է 1983 թվականին։ Ամուսնացել է իր համակուրսեցի Թոնի Հորվիցի հետ, հուդայականություն ընդունել (մինչ այդ կաթոլիկություն է դավանել)։ 2002 թվականից ԱՄՆ քաղաքացիություն է ընդունել[13][14]։
Բրուքսը «The Wall Street Journal»-ի ու այլ պարբերականների համար ռեպորտաժներ, հոդվածներ է գրել Պարսից ծոցի պատերազմի, Սոմալիում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում տեղի ունեցած ռազմական բախումների մասին։ Ժուռնալիստական աշխատանքի հետ մեկտեղ՝ զբաղվել է գրական գործունեությամբ, վեպեր, վիպակներ, պատմվածքներ է գրել ու հրատարակել; 2006 թվականին նրա «Մարչ» («March») վեպը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[15] (ի դեպ, ամուսինը՝ Թոնի Հորվիցը նույնպես Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է, բայց՝ ժուռնալիստիկայի ասպարեզում)։ Կին անվանի գրողի ու ժուռնալիստի հիշարժան ստեղծագործություններից է նաև 2015 թվականին լույս ընծայած «Գաղտնի լար» (The Secret Chord) պատմավեպը երկրորդ երկաթե դարի ժամանակաշրջանի և աստվածաշնչյան Դավիթ թագավորի մասին[16][17]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցանկության ինը կողմերը. մուսուլման կանանց գաղտնի աշխարհը / Nine Parts of Desire: The Hidden World of Islamic Women (1994). ISBN 0-385-47576-4.
- Foreign Correspondence: A Pen Pal’s Journey from Down Under to All Over (1997). ISBN 0-385-48269-8.
- Հրաշքների տարի / Year of Wonders (2001). ISBN 0-670-91021-X.
- Մարչ / March (2005). ISBN 0-670-03335-9.
- Գրքի մարդիկ / People of the Book (2008). ISBN 0-00-717743-7.
- Caleb’s Crossing (2011). ISBN 0-670-02104-0.
- Boyer Lectures 2011: The Idea of Home (or «At Home in the World»)[18]. (2011). ISBN 978-0-7333-3025-4.
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006: Պուլիտցերյան մրցանակ «Մարչ» վեպի համար[15][19]
- 2008: Ավստրալիայի հրատարակիչների ընկերակցության «Տարվա գիրք» մրցանակ և Ավստրալիայի գրական մրցանակ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում՝ «Գրքի մարդիկ» գրքի համար[20][21][22]
- 2009: Peggy V. Helmerich Distinguished Author Award[23]
- 2010: Խաղաղության դեյտոնյան գրական մրցանակ՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[24]
- 2016: Ավստրալիայի շքանշանի սպայի կոչում
Գրականություն Ջերալդին Բրուքսի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cunningham, Sophie (June 2011)։ «Caleb goes to Harvard»։ Australian Book Review (332): 55–56 Review of Caleb's crossing.
- Steggall, Stephany (March 2012)։ «Geraldine Brooks»։ Celebration. Australian Authors Past & Present։ Australian Author 44 (1): 22–25
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 http://sydney.edu.au/arts/government_international_relations/alumni/notable.shtml
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.chron.com/life/houston-belief/article/Pulitzer-winning-novelist-drawn-to-Judaism-1725422.php
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nationalbook.org/nba2014_fic_longlist_pr.pdf
- ↑ http://www.smh.com.au/news/books/brooks-wins-book-of-the-year-award/2008/06/15/1213468236048.html
- ↑ http://www.smh.com.au/news/entertainment/books/the-top-100-australian-books/2008/11/04/1225560748517.html
- ↑ https://www.aspenwords.org/people/geraldine-brooks/
- ↑ https://www.pulitzer.org/winners/geraldine-brooks
- ↑ http://helmerichaward.org/winners/2009_geraldine-brooks.php
- ↑ https://www.sydney.edu.au/content/dam/corporate/documents/university-archives/honorary-awards/b/ms-geraldine-brooks.pdf
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ (not translated to mul), (not translated to mul) Վիքիպեդիա(բազմ․) / — 2001.
- ↑ «Geraldine Brooks biographical details at NNDB»։ Nndb.com։ Վերցված է հունիսի 18, 2012
- ↑ Marquis Who's Who (2009). New Providence: Reed Reference Electronic Publishing
- ↑ 15,0 15,1 Журналистов наградили за достоверную Катрину, Газета «Коммерсантъ», № 69 (3400), 19.04.2006.
- ↑ «The Secret Chord»։ Author website։ Վերցված է օգոստոսի 17, 2015
- ↑ Hoffman Alice (սեպտեմբերի 28, 2015)։ «Geraldine Brooks reimagines King David’s life in ‘The Secret Chord’»։ Washington Post։ Վերցված է մարտի 29, 2018
- ↑ «The Novels»։ GeraldineBrooks.com (en-US)։ հունիսի 27, 2014։ Վերցված է հունիսի 28, 2016
- ↑ «The Pulitzer Prizes — 2006 Winners»։ The Pulitzer Board։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 20, 2006-ին։ Վերցված է դեկտեմբերի 21, 2006
- ↑ "Brooks wins Book of the Year award", The Sydney Morning Herald, 15 June 2008
- ↑ «The Book of Exodus»։ The New Yorker։ Վերցված է մարտի 6, 2009
- ↑ «Brooks Wins Book of the Year Award»։ Sydney Morning Herald։ հունիսի 16, 2008։ Վերցված է մարտի 6, 2009
- ↑ Althea Peterson, "2009 Helmerich award winner has unusual past", Tulsa World, 19 February 2009.
- ↑ LLC D. Verne Morland, Digital Stationery International,։ «Dayton Literary Peace Prize - Geraldine Brooks, 2010 Lifetime Achievement Award»։ www.daytonliterarypeaceprize.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-22-ին։ Վերցված է հունիսի 28, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջերալդին Բրուքսի պաշտոնական կայքէջը
- Geraldine Brooks interviewed by Ramona Koval on ABC Radio National's The Book Show, regarding her novel, People of the Book
- "A Muslim Response to 'Nine Parts of Desire'", Resources for and about Muslim Women, Jannah.org
- Geraldine Brooks' Civil War March, NPR
- 2008 Interview: Geraldine Brooks, Littoral, blog -Key West Literary Seminar
- Ջերալդին Բրուքս Internet Movie Database կայքում
- Brooks Appearances on C-SPAN
|
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սիդնեյ քաղաքում ծնվածներ
- Սիդնեյի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի կին վիպասաններ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Կին ռազմական թղթակիցներ
- Ամերիկացի լրագրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ