Ջեսիկա Քեփշոու
Ջեսիկա Քեփշոու | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Քոլամբիա, Միսսուրի, ԱՄՆ |
Կրթություն | Բրաունի համալսարան, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և Հարվարդ-Ուեստլեյք դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Քեյթ Քեփշոու |
jessicacapshaw.org | |
Ջեսիկա Քեփշոու (անգլ.՝ Jessica Brooke Capshaw, օգոստոսի 9, 1976[1], Քոլամբիա, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Կրքի անատոմիա» սերիալում խաղացած բժիշկ Արիզոնա Ռոբինսի դերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեսիկա Քեփշոուն ծնվել է 1976 թվականի օգոստոսի 9-ին Միսսուրի նահանգի Կոլումբիա քաղաքում։ Նրա մայրը՝ Քեյթ Քեփշոուն հայտնի դերասանուհի և պրոդյուսեր էր, իսկ հայրը՝ Ռոբերտ Քեփշոուն՝ առևտրային, մարքեթինգային և դպրոցի տնօրեն[2]։ Ջեսիկայի ծնողները բաժանվել են, երբ նա երեք տարեկան էր։ Ջեսիկան Սթիվեն Սփիլբերգի խորթ աղջիկն էր[2], ում հետ նրա մայրը ամուսնացել է 1991 թվականի հոկտեմբերի 12-ին։
Ջեսիկա Քեփշոուն 1994 թվականին ավարտել է Harvard-Westlake School-ը, իսկ 1998 թվականին՝ Բրաունի համալսարանը, որտեղ ստացել է անգլիական գրականության ոլորտի բակալավրի աստիճան։ Այնուհետև Լոնդոնում նա դերասանական դասեր է վերցրել Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում։
Կարերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեսիկա Քեփշոուն իր դերասանական կարերիան սկսել է Բրաունովի համալսարանում սովորելիս՝ մասնակցելով «Կատուն շիկացած տանիքին» և «Արկադիա» բեմականացումներին։ 1997 թվականին մեծ էկրանին «Մորեխ» ֆիլմում կայացել է նրա առաջնաելույթը։ Այնուհետև նա խաղացել է «Սիրո նամակ», իսկ 1999 թվականին որպես հատուկ հրավիրված դերասանուհի նկարահանվել է «Շտապ օգնություն» հեռուստասերիալում։
Առաջին անգամ Քեփշոուն կանոնավոր դերասանուհի է եղել «Խաղից դուրս» կատակերգական սերիալի 1999-2000 թվականների եթերաշրջնում։ Դրանից հետո միացել է «Փորձաշրջան» իրավական դրամայի վերջին երկու եթերաշրջաններին, իսկ 2009 թվականին «Կրքի անատոմիա» սերիալում ստացել է բժիշկ Արիզոնա Ռոբինսի դերը։ Սկսած վեցերորդ եթերաշրջանից՝ բարձրացվել է մինչև հիմնական կազմ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի մայիսի 22-ին Քեփշոուն ամուսնացել է «Առողջ երեխա, Առողջ աշխարհ» ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Գևիգանի հետ։ Ամուսիններն ունեն չորս երեխա։ Մեկ որդի՝ Լյուք Հադսոն Գևիգան (ծնված 2007 թվականի սեպտեմբերի 8-ին) և երեք դուստր՝ Իվ Օգոստե Գևիգան (ծնված 2010 թվականի հոկտեմբերի 20-ին), Փոփի Ջեյմս Գևիգան (ծնված 2012 թվականի հունիսի 20-ին)[3] և Ջոզեֆին Քեյթ Գևիգան (ծնված 2016 թվականի մայիսի 2-ին)[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություն | |
---|---|---|---|---|---|
1999 | Շտապ օգնություն | ER | Սալի Մակեննա | Էպիզոդ «Rites of Spring» | |
1999 | Սիրային նամակ | The Love Letter | Քելլի | ||
2001 | Սուրբ Վալենտինի օր | Valentine | Դորոթի Ուիլեր | ||
2002 | Հատուկ կարծիք | Minority Report | Իվան | ||
2003 | Տեսք վերևից | View from the Top | Բորտուղեկցորդուհի | Տիտրերում մատնանշված չէ | |
2002-2004 | Փորձաշրջան | The Practice | Ջեյմի Սթրինգեր | Կանոնավոր դեր, 44 էպիզոդ | |
2005 | Դեպի արևմուտք | Into the West | Ռեյչել Վիլլեր | Մինի սերիալ | |
2006 | Հաստ և բարակ | Thick and Thin | Մերի | Օդաչու | |
2006 | Ոսկորներ | Bones | Ռեբեկա Սթինսոն | Էպիզոդ «Mother and Child in the Bay» և «The Truth in the Lye» | |
2007 | Կույր վստահություն | Blind Trust | Քեսի Ստյուարդ | Հեռուստաֆիլմ | |
2009-2018 | Կրքերի անատոմիա | Grey’s Anatomy | Բժիշկ Արիզոնա Ռոբինս | Կանոնավոր դեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 «Биография Джессики Кэпшоу» (անգլերեն). Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Sarah Michaud, Julie Jordan. (21.6.2012). «Jessica Capshaw Welcomes Daughter Poppy James» (անգլերեն). celebritybabies.people.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Jessica Capshaw Welcomes Daughter Josephine Kate». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
|
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից