Ջեյմս Մայլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Մայլզ
Ծնվել էհունիսի 23, 1983(1983-06-23)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԴալաս[2][3]
ԿրթությունՀարվարդի համալսարան և Սեյնթ Ալբանս դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երաժիշտ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ծնողներհայր՝ Richard W. Fisher?
milesfisher.com

Ջեյմս Մայլզ (անգլ.՝ James Leslie Miles Fisher, հունիսի 23, 1983(1983-06-23)[1], Դալաս[2][3]), ամերիկացի դերասան և երաժիշտ։

Ընտանիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլզ Ֆիշերը ծնվել է 1983 թվականի հունիսի 23-ին Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Նրա հայրը՝ Ռիչարդ Վ. Ֆիշերը, Դալասի դաշնային պահուստային բանկի նախկին նախագահն էր[4]։ Մայրը՝ Նենսին, աշխատել է Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտում[4]։ Մայրական պապը` հանրապետական Ջեյմս Քոլինսը, եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ[5]։

Հաճախել է Դալասի Սենտ Մարկ (անգլ.՝ St. Mark's School of Texas) դպրոց, իսկ երբ ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն` Սենտ Ալբանս (անգլ.՝ St. Albans School) դպրոց[5]։

Ֆիշերը ավարտել է Հարվարդի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է անգլերեն[6]։

Հարվարդում սովորելու տարիներին եղել է «Porcellian Club», «Hasty Pudding Club» խմբերի և Ա կապելլա «The Harvard Krokodiloes» երաժշտական խմբի անդամ[7]։ Ֆիշերը խմբի տուր մենեջեր էր և կազմել է 24 երկրների ճանապարհորդական օրակարգ[8]։ Մալյզը այն երկու ուսանողներից մեկն էր, որը 2006 թվականի ավարտական հանդիսությանը հանդես է եկել հանդիսավոր ելույթով[9][10]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին առաջնելույթել է հեռուստատեսային «Իսկական կինը» (Ջենիս Վուդսի վեպի էկրանավորմամբ) ֆիլմում՝ խաղալով երիտասարդ Թրևիս ՄայՔլուրայի դերը, իսկ 2000 թվականին գլխավոր դեր է ստացել «Lone Star Struck» ֆիլմում[8][11]։ 2001 թվականին «Newsday» թերթր տեսաբան Լիզ Սմիթը «Miles Fisher, 'It' Boy» հոդվածներում դերասանին անվանել է «հրաշամանուկ» և «Թոմ Քրուզի հաջորդ»։

Քրուզի հետ նմանությունը Ֆիշերին օգնել է 2002 թվականին պայմանագիր կնքել տաղանդների որոնմամբ զբաղվող «Endeavor Talent Agency» կազմակերպության հետ[12]։

2003 թվականին Մայլզը «Աստվածներ և գեներալներ» մարտական ֆիլմում կատարել է ոչ մեծ՝ Ջոն Բիլի դերը[4]։

2008 թվականին «Սուպերհերոսական ֆիլմ» կատակերգությունում նմանակել է Թոմ Քրուզին[13]։

«The Baltimore Sun» թերթի քննադատը շատ դրական է արտահայտվել Ֆիշերի դերասանական խաղերի մասին[14]։

«Խելագարները» սերիալի երրորդ եթերաշրջանում խաղացել է Փոլ Քինսի բարեկամ Ջեֆ Գրեյվզի դերը[15]։ 2010 թվականին դերասանը «Նշանակման վայրը 5» սարսափ ֆիլմում, որը հեռարձակվել է 2011 թվականին ստացել է Փիթեր Պրիդկինի դերը[16][17][18]։ Այդ նույն տարում Քլինթ Իսթվուդի «Ջոն Էդգար» ֆիլմում կատարել է ՀԴԲ-ի գործակալ Հարիսոնի դերը[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ամուսնացել է դերասան և գրող Մայքլ Բլոջետտի դստեր՝ Լյուսի Բլոջետտի հետ[20][21]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի
Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 տֆ Իսկական կինը True Women երիտասարդ Թրևիս ՄայՔլուրա
2003 ֆ Աստվածներ և գեներալներ Gods and Generals Ջոն Բիլ
2008 ֆ Սուպերհերոսական ֆիլմ Superhero Movie Թոմ Քրուզ
2009 ս Հավաքարարը The Cleaner սպա Քենեթ Հերման
2009 ս Բամբասկոտը Gossip Girl Կլեմեր
2009 ս Խելագարները Mad Men Ջեֆ Գրեյզ
2011 ֆ Նշանակման վայր 5 Final Destination 5 Փիթեր Պրիդկին
2011 ս Մահվան հովիտ Death Valley Թրևիս
2011 ս Պայծառատեսը Psych Ռեջինալդ Պարքեր
2011 ֆ Ջոն Էդգար J. Edgar ՀԴԲ-ի գործակալ Հարիսոն
2015 ս Տղամարդը փնտրում է կին Man Seeking Woman Գրեհեմ
2015 ֆ Ես, նա, նա Me Him Her Սքոթ
2018 ս Միք The Mick քահանա Զաք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.tvrage.com/person/id-224273/Miles+Fisher
  2. 2,0 2,1 2,2 http://www.pegasusnews.com/news/2011/aug/10/interview-miles-fisher-final-destination-5/
  3. 3,0 3,1 3,2 http://go.dallasnews.com/news/2011/aug/10/interview-miles-fisher-final-destination-5/
  4. 4,0 4,1 4,2 Peppard, Alan (2008 թ․ օգոստոսի 15). «Alan Peppard on Miles Fisher, Kevin Sorbo, Floyd Dakil». The Dallas Morning News. The Dallas Morning News, Inc. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 Peppard, Alan (2001 թ․ դեկտեմբերի 3). «Fate of Texas in their ears». The Dallas Morning News. The Dallas Morning News, Inc. էջ 27A.
  6. Christian, Matt Introducing the Krokodiloes of 2006 (und) // The Friends of the Kroks Newsletter. — The Friends of the Kroks, Inc.. — Т. 3. — № 1. — С. 3. Архивировано из первоисточника 10 Հոկտեմբերի 2008.
  7. Peppard, Alan (2003 թ․ հունիսի 2). «Is Palm sweating his exit?». The Dallas Morning News. The Dallas Morning News, Inc. էջ 9B.
  8. 8,0 8,1 Frank, Lillian (2006 թ․ հուլիսի 22). «Just a little bit Australian». Herald Sun.
  9. Peppard, Alan (2006 թ․ մայիսի 15). «Over the Top - With Alan Peppard». The Dallas Morning News. էջ 2G.
  10. Powell, Alvin (Harvard News Office) (2006 թ․ հունիսի 7). «Class Day offers laughs, wisdom, weather». Harvard University Gazette. President and Fellows of Harvard College. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  11. Bryant, Helen (1997 թ․ մայիսի 20). «Fairway friendship on course». The Dallas Morning News. The Dallas Morning News Company. էջ 21A.
  12. Smith, Liz (2002 թ․ հունվարի 6). «Everybody Loves Greta». Newsday. էջ A09.
  13. Perry, Byron (2008 թ․ մարտի 26). «Miles Fisher». Daily Variety. Reed Business Information. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
  14. Moore, Roger (2008 թ․ մարտի 29). «This Stinker No 'Blazing Saddles'». The Baltimore Sun. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  15. Swansburg, John (2009 թ․ սեպտեմբերի 1). «Mad Men, Season 3 - Week 3: Betty's Mysterious Belly Rub». Slate. slate.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  16. «First Final Destination 5 Casting News: Miles Fisher Ready to Meet His Maker». Dread Central. dreadcentral.com. 2010 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  17. Fleming, Mike (2010 թ․ օգոստոսի 13). «'Pinkberry' Actor Miles Fisher Lands Movie». Deadline. www.deadline.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  18. Rich, Katey (2010 թ․ օգոստոսի 13). «Pinkberry: The Movie Actor Miles Fisher Joins 5nal Destination». Cinema Blend. cinemablend.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  19. Schaefer, Sandy (2011 թ․ մարտի 9). «Jeffrey Donovan & Miles Fisher Join Eastwood's 'J. Edgar'». Screenrant.com. Screenrant.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  20. «Lucette Blodgett, Miles Fisher». New York Times. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  21. Peppard, Alan. «Saturday wedding of Dallas-raised actor Miles Fisher to Lucy Blodgett draws bold-faced crowd». Dallas Morning News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մայլզ» հոդվածին։