Ջեյմի Դոջերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմի Դոջերս

Ջեյմի Դոջերս, բրիտանական թխվածքաբլիթ, լցոնվում է ելակի, ազնվամորու կամ այլ հատապտուղների ջեմով։ Ներկայացվել է 1960 թվականին, ներկայումս արտադրվում է «Burton's Biscuit Company» ընկերության կողմից[1]։

2009 թվականին թխվածքաբլիթը Միացյալ Թագավորությունում ամենատարածված մանկական քաղցր թխվածքաբլիթի ապրանքանիծն էր, որի տարեկան վաճառքի 40%-ը կազմում էին մեծերը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմի Դոջերսը՝ Լոնդոնի հյուրանոցի սկուտեղի վրա թեյի, դիետիկ թխվածքաբլիթների, ջեմի և տորթերի ուղեկցությամբ

Անվանվել է «The Beano» կոմիքսի Ռոջեր Դոջերի կերպարի անունով, «ջեյմի դոջերս»-ը արտադրվում է Միացյալ Թագավորությունում ավելի քան 60 տարի[3] ի սկզբանե «Burton Foods»-ի կողմից[3]։ 2011 թվականին ապրանքանիշը վերաթողարկվեց «Dodgers» ապրանքանիշի ներքո երկու նոր ապրանքատեսակներով՝ իրիս և շոկոլադ[փա՞ստ]։ Թխվածքաբլիթները հետագայում արտադրվում էին տարբեր համերով։

Դոջերսը լինցի տորթի տեսակ է, և աշխարհի որոշ հատվածներում ասոցացվում է Սուրբ Ծննդյան տոնի հետ։ Առևտրային օրինակներից մեկը «Pepperidge Farm»-ի լինցի տորթի սեզոնային ազնվամորու թխվածքաբլիթներն են, որոնք արտադրվում են Միացյալ Նահանգներում։ Նոր Զելանդիայում լինցի թխվածքաբլիթները կոչվում են «Shrusbury Cookies»։ Հավանաբար, «Shrusbury cookie» տերմինը վերաբերում է մեկ այլ ապրանքի։ Լինցի թխվածքաբլիթները վաճառվում են նաև որպես ազնվամորու փխրուն թխվածքաբլիթներ։

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին հեռուստատեսային վերաթողարկման արշավը «Grocer» ամսագրի կողմից արժանացել է «2011 թվականի լավագույն թխվածքաբլիթի գովազդ» մրցանակին[4]։ «Burton» ընկերությունը «Choccie Dodgers»-ի նոր գովազդը գործարկել է 2012 թվականի ապրիլին՝ «Britain's Got Talent» մրցույթի ժամանակ, 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ արշավի շրջանակներում[5]։

Նմանատիպ թխվածքաբլիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայում «Griffin's»-ը վաճառում է «Shrusbury» թխվածքաբլիթ, որը նման է ջեյմի դոջերսին, որի վերին շերտում սրտաձև անցք կա[6]։

Ժողովրդական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմի Դոջերսը մի քանի անգամ հայտնվեց «Դոկտոր Ով»-ում «տասնմեկերորդ բժշկի» դարաշրջանում[7]։

2006 թվականին «Չքվի՛ր» անիմացիոն ֆիլմում Ռիտայի նավակը կոչվել է «Ջեյմի Դոջեր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Collingham, Lizzie (2020 թ․ հոկտեմբերի 29). The Biscuit: The History of a Very British Indulgence (անգլերեն). Random House. ISBN 978-1-4735-7346-8.
  2. «Burton's Foods launches new division for food service snack market». Caterer and Hotelkeeper. 2009 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  3. 3,0 3,1 «Dodgers». Burton's Biscuit Co. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Top Campaigns of the Year: 31- 40». The Grocer. 2011 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  5. «Burton's Biscuit Company set to launch "music battle" ad for Choccie Dodgers». The Drum. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  6. «Third sculpture on the Waiwhetu Sculpture Walk tastefully unveiled». Stuff (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  7. Doctor Who (բրիտանական անգլերեն), Վերցված է 2023-04-01-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]