Ջանսու Դերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջանսու Դերե
թուրք.՝ Cansu Dere
Cansu Dere-smiling.jpg
Ծնվել էհոկտեմբերի 14, 1980(1980-10-14)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետ
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունմոդել և կինոդերասանուհի

Ջանսու Դերե (թուրք.՝ Cansu Dere) (հոկտեմբերի 14, 1980(1980-10-14)[1], Անկարա, Թուրքիա), թուրք դերասանուհի և ֆոտոմոդել։ Ներկայումս նկարահանվում է Մայրիկ հեռուստասերիալում, որը ցուցադրվում է թուրքական Star TV-ով։ Համարվում է Թուրքիայի ամենաթանկ վճարվող դերասանուհիներից մեկը։ Վերջին երեք հեռուստասերիալների յուրաքանչյուր սերիայի համար Ջանսուն ստացել է 80 000 թուրքական լիրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանսու Դերեն ծնվել է Անկարայում։ Մանկուց երազել է դառնալ բալետի պարուհի։ Նախնական կրթությունը ստանալով Իզմիրում՝ Ջանսուն որոշում է համալսարանում ուսումնասիրել հնեագիտություն։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի համալսարանում։ 2000 թվականին Kanal D-ի կազմակերպած «Kanal D Miss Turkey Güzellik Yarışması» մրցույթին զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Դրանից հետո սկսել է զբաղվել մոդելային գործով։ Մասնակցել է Փարիզի և Միլանի նորաձևության շաբաթներին։ Կարճ ժամանակ անց դարձել է Թուրքիայի ամենապահանջված մոդելներից մեկը։ Կինոյում և հեռուստասերիալներում սկսել է նկարահանվել 2002 թվականից։ 2006 թվականին նկարահանվել է Սըլա հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Սըլա Սյոնմեզի դերը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է ATV-ով։ 2012 թվականին միացել է Հոյակապ Դար հեռուստասերիալին, որտեղ կատարել է պարսկուհի հարճի դեր, ով պայքարում էր Սուլեյման I-ի սրտի համար։ Ջանսուն եղել է Avon ընկերության դեմքը։ Ներկայումս «Magnum» ընկերության դեմքն է։ 2012 թվականին դարձել է առաջին թրքուհին, ով դարձել է Loreal Paris-ի դեմքը։ Ջանսուն պաշտում է լուսանկարչությունը։ Ստամբուլում 2015 թվականին նա բացել է իր առաջին ցուցադրությունը։ Բացի այդ սիրում է նաև ճանապարհորդել։ 6,5 տարի Ջանսու Դերեն հանդիպել է Ջեմ Յըլմազի հետ, սակայն 2011 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]