Ջեմ Յըլմազ
![]() թուրքերեն՝ Cem Yılmaz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Բոսֆորի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, կատակերգու, կոմիքսների հեղինակ, հնչյունավորող, կինոդերասան, երգիծաբան, ծաղրանկարիչ և ստենդ ափ երգիծաբան |
cmylmzfikirsanat.com | |
Ջեմ Յըլմազ (թուրքերեն՝ Cem Yılmaz) (ապրիլի 23, 1973, Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ[1]։ Մեծ ճանաչում է վայելում ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեմ Յըլմազը ծնվել է 1973 թվականի ապրիլի 23-ին Ստամբուլի Քոջամուսթաֆափաշա թաղամասում։ Երբ Ջեմը սովորել է 4-րդ դասարանում, նրա ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլի մեկ այլ շրջան՝ Բահչելիևլեր։ Այստեղ Ջիմը ավարտել է ութամյա դպրոցը, իսկ այնուհետ սովորել է տուրիզմի և հյուրանոցային մենեջմենթի տեխնիկումում[2]։ Նա թողարկել է հինգ ալբոմ և նկարահանվել մոտ մեկ տասնյակ ֆիլմերում։
Ավարտել է Բոսֆորի համալսարանի տուրիզմի և հյուրանոցային մենեջմենթի ֆակուլտետը։ Զուգահեռաբար զբաղվել է նաև ծաղրանկարչությամբ, տպագրվելով թուրքական հայտնի Leman հումորիստական ամսագրում։ 1995 թվականի օգոստոսին Ջեմը առաջին անգամ ելույթ է ունեցել որպես հումորիստ «Leman Culture Center»-ում։ Դերասանական կարիերայի սկիզբը եղել է «Ամեն ինչ լավ կլինի» («թուրքերեն՝ Herşey Çok Güzel Olacak»)[3][4],:
Բացի դերասանական գործունեությունից, հանդես է գալիս որպես հումորիստ, ինչպես նաև մասնակցում է գովազդային հոլովակների նկարահանումներին[5], ։
6,5 տարի Ջեմը հանդիպել է թուրք հայտնի դերասանուհի և մոդել Ջանսու Դերեի հետ։ 2011 թվականի օգոստոսին զույգը բաժանվեց։ 2012 թվականի մարտի 10-ին ամուսնացել է Ահու Յաթուի հետ, ով թուրք հայտնի դերասանուհի, մոդել և խմբագիր է։ 2012 թվականի օգոստոսի 2-ին զույգը ունեցել է որդի՝ Քեմալը։ Ահուն և Ջեմը բաժանվել են 2013 թվականի դեկտեմբերին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/event/ev0000970/2007
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2015-11-17
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված օրիգինալից 2015-05-19-ին։ Վերցված է 2015-05-19
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-24-ին։ Վերցված է 2016-12-10
- ↑ http://www.haberturk.com/kultur-sanat/haber/565784-cem-yilmazin-senaryolari-kitap-oldu
|