Ջաբար Ռասուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաբար Ռասուլով
տաջ.՝ Ҷаббор Расулович Расулов
Ծնվել էհուլիսի 10, 1913(1913-07-10)
ԾննդավայրԽուջանդ, Samarkand Oblast, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 4, 1982(1982-04-04) (68 տարեկան)
Մահվան վայրԴուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանLuchob Park
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և First Secretary of the Communist Party of Tajikistan?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Ջաբար Ռասուլով (հուլիսի 10, 1913(1913-07-10), Խուջանդ, Samarkand Oblast, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - ապրիլի 4, 1982(1982-04-04), Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական կուսակցական և պետական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1981 թ.ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Միջինասիական բամբակի ինստիտուտը (19341934-1838 թվականներին աշխատել է իբրև գյուղատնտես, 1938-1941 թվականներին եղել է Տաջիկստանի ՍՍՀ հողժողկոմատի վարչության պետ, ապա՝ հողժողկոմի տեղակալ։ 1941 թվականից՝ ԽՍՀՄ մթերումների մինիստրության լիազոր Տաջիկստանի ԽՍՀ-ի գծով։ 1945 թվականից՝ Տաջիկստանի ԽՍՀ հողագործության, 1946 թվականից՝ տեխնիկական կուլտուրաների ժողկոմ։ 1946-1955 թվականներին Ջաբար Ռասուլովը Տաջիկստանի ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն էր, 1955 թվականից՝ ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրի տեղակալը, 1958 թվականից՝ Տաջիկստանի կոմկուսի ԿԿ քարտուղարը։ 1960-1961 թվականներին եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանը Տոգոյում։ 1961-1982 թվականներին Տաջիկստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար։ Եղել է ԽՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1952-1956 թթ.), ԽՄԿԿ ԿԿ անդամ (1961-1982 թթ.), ԽՍՀՄ II—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել է Վ․ Ի․ Լենինի 9 և 4 այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։